02 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014 թ Սեպտեմբերի 2-ին լրացավ ԼՂՀ-ի անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարին: Այդ կապակցությամբ օրերս «ՊԳԵԴ»-ում հետաքրքիր դասախոսություն էր պատրաստել մեր ուսանողուհի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ Արևիկ Խուդոյանը՝ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ Ու ՆՐԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ» թեմայով: Արևիկը բավականին հաջող մեթոդիկա էր ընտրել պատմական հագեցած նյութի մատչելի մատուցման համար, օգտագործելով նաև բավականին հաջողված փաստավավերագրական նյութեր: Ուշագրավ էր, որ բանախոսը, որպես իր դասի սկիզբ, ընտրել էր Արցախյան պատերազմի հայազգի հրամանատար, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետևյալ խոսքերը. «Դժվար է մեր ուղին, բայց նպատակը վեհ է, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է»
...
Կարդալ »»»
01 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Հայաստանում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարելու համար ոլորտում կարևոր են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ունեցած գիտելիքները: Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» կազմակերպել էին եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների համար: «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի խոսքերով, այս հակակոռուպցիոն ուսուցումներն իրականացվում են ամբողջ Հայաստանով: Սա թվով 9-րդ հակակոռուպցիոն ուսուցումն էր և 5-րդը՝ Երևանում: Յուրաքանչյուր ուսուցման մասնակցում են միջինը 10-ը հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: ՊԳԵԴ- YSSF Հ/Կ-ն, ի թիվս մյուս կազմակերպությունների, ևս ներկայացված էր նշված ծրագրին՝ Դպրոցի «Պետության և իրավունքի ամբիոնի» ղեկավար Առնոլդ Վարդանյանի մասնակցությամբ
...
Կարդալ »»»
20 Օգոստոսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014 թվականի օգոստոսի 2-ին «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ անդամներն իրականացրեցին գիտարշավ դեպի Կոտայքի մարզի Առինջ գյուղ` նպատակ ունենալով տեսնել և ընկալել վարպետ Լևոնի կողմից 23 տարի համբերատար և համառ աշխատանքի շնորհիվ կառուցած գետնափոր լաբիրինթոսը, որն իրավամբ ստացել է Աստվածային հրաշք թանգարանի անունը: Լաբիրինթոսի խորությունը 21 մետր է և նրա փորման աշխատանքները կատարվել են բացառապես ձեռքի գործիքների միջոցով: Այս աշխատանքներն առավելապես դժվար են եղել հատկապես այն պատճառով, որ փորված հատվածը կազմված է եղել ոչ թե փափուկ հողից, այլ բազալտի հաստ շերտից: Առեղծվածային լաբիրինթոսի կառուցումն ունի նույնքան առեղծվածային պատմություն: Ցավոք, վարպետ Լևոնն այլևս մեզ հետ չէ և մեր գիտարշավին բավականին օգտակար եղավ նրա կինը`տիկին Տոսյան, ով պատմեց, որ վարպետը մի քանի անգամ երազ է տեսել` այն հստակ պատկերը որով պետք է սկսի կառուցումը: Սկզբում կերտել է խաչի քանդակը, այնուհետև շարունակել է կառուցումը։ Լաբիրինթոսի երկար միջանցքից ճանապարհներ են բացվում դեպի յոթ ընդարձակ սենյակներ: Լաբիրինթոսում ջերմաստիճանը ամառ թե ձմեռ տասը աստիճան է: Լաբիրինթոսում կա մի վայր, որտեղ երազանք պահելիս, ըստ ավանդույթի ուժի, այն անպայման իրագործվում է։ Իսկապես զարմանալի էր, թե ինչպես հասարակ գործիքներով` մուրճով ու սեպով, կարելի է ճեղքել և անցնել բազալտե այդ շերտը և կերտել նմանը չունեցող մի վայր։ Թանգարանում պահված են գործիքներ, որով աշխատել է վարպետը, իր և տարբեր ժամանակներում թանգարան այցելած մարդկանց լուսանկարներ: Ըստ վարպետի տիկնոջ, այս վայրն այցելողները, երբ հարցրել են, թե ինչպես կարող են օգտակար լինել վարպետին, նա միայն աշխատանքային գործիքներ է խնդրել նրանցից
...
Կարդալ »»»
05 Օգոստոսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014թ-ի հուլիսի 30-ին տեղի ունեցավ «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-Ի ամառային արտագնա հանդիպումներից հերթականը: Այս անգամ մեր «թիրախում» էր հայտնվել «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Վերջինս, հայտնելով իր ուրախությունը՝ երիտասարդների հետ հանդիպման առթիվ, ցանկացավ զրույցը սկսել հետևյալ խոսքերով. «Աշխարհը կառուցված է ներդաշնակության վրա»….
Հանդիպումն, ինչպես միշտ, ընթացավ մեր ուսանողների կողմից ուղղված հաճախակի հարցերով, հագեցած էր քննարկումներով և հետաքրքրիր առաջարկներով: Խոսվեց արդի և կարևոր խնդիրների՝ սպառողների պաշտպանության, ինչպես նաև ապրանքների ունիֆիկացման և ստանդարտացման մասին: Պարոն Պողոսյանն անդրադարձավ «Չափաբանության միասնականության օրենք»-ին, նշեց նրա կարևորությունն ու կիրառման անհրաժեշտությունը: Տեղեկացրեց նաև ՄԱԿ-ի կողմից սպառողների պաշտպանության վերաբերյալ ընդունված չորս որոշումների մասին
...
Կարդալ »»»
30 Հուլիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը շարունակում է իր ամառային արտագնա հանդիպումների շարքը պետական, քաղաքական, հասարակական ու մտավորական գործիչների հետ: Մեր հերթական հանդիպում-քննարկումն այս անգամ տեղի ունեցավ «Վերելք» ակումբի ղեկավար Արծրուն Պեպանյանի և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ՝ «Ճգնաժամերի կառավարում և հաղթահարում» թեմայի շուրջ:
Բանախոսներից պարոն Մեսրոբյանի հետ ՊԳԵԴ Հ/Կ-ն վաղուց հաստատել է գործընկերային կապեր, որի շնորհիվ մինչև դասախոսությանն անցնելը, կառավարման փորձագետը մտերմիկ առանձնազրույց ունցավ մեր Հ/Կ ղեկավար կազմի հետ, կիսվեց որոշ գիտելիքներով, հայտնեց իր մշտական պատրաստակամության մասին՝ հետայսու ևս աջակցելու և դասավանդելու մեր ուսանողներին
...
Կարդալ »»»
24 Հուլիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Հուլիսի 22-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ մեր իրականության ամենասկանդալային մտավորականի, միշտ յուրահատուկ ոճով ստեղծագործողի ու մի շարք պիեսների ( այդ թվում՝ «Խաթաբալադա», «MEA CULPA- Իմ մեղքը » ) հեղինակ, արձակագիր ու երգիծաբան, «Երիտասարդ Ոզնիներ» երգիծական թատրոնի հիմնադիր Վահրամ Սահակյանի նոր հրատարակված գրքերի՝ «Ես իմ անկյունից» բանաստեղծությունների և «Վարձու ինքնասպաններ» վեպի շնորհանդեսը:
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության ղեկավար կազմը՝ «Երիտասարդական կառավարություն» նախագծում ներգրավված մեր երիտ.նախարարների հետ միասին, մեծ սիրով մասնակցեցին այդ միջոցառմանը՝ հեղինակի նոր գրքերը նրա իսկ ինքնագրով ձեռք բերելու բացառիկ ակնկալիքով:
Վահրամ Սահակյանը, ինչպես միշտ, աչքի ընկավ իրեն հատուկ առատաձեռնությամբ և անկանխատեսելի հումորով շաղախված զրույցի ընթացքում մեր ձեռք բերած գրքերից բացի, նվիրեց ևս մի քանիսը՝ «ՊԳԵԴ» Հ/Կ-ի գրադարանին: Տեղեկանալով մեր Հ/Կ ծավալած գործունեության մասին, հեղինակը մեծ սիրով ընդունեց մեր հրավերը՝ մոտ ապագայում առանձին հանդիպել մեր երիտասարդների և ուսանողների հետ
...
Կարդալ »»»
09 Հուլիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը, կարևորելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների առաջընթացին միտված նախաձեռնությունները, առանձնահատուկ տեղ է հատկացնում այս համատեքստում նաև կանանց ու աղջիկների առաջնորդության կրթական ծրագրերին:
Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքի, հանրային շարժումներում քաղաքացիական խմբերի ակտիվացումը ժողովրդավարության ոլորտի էական ձեռքբերումներն են, որոնք անհրաժեշտ են ամրապնդել՝ քաղաքական գործընթացներին քաղաքացիների մասնակցությունն ընդլայնելով և քաղաքական ուժերին ու կառավարությանն առավել հաշվետու դարձնելով:
Այս նպատակով ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն կարևորում է Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի հետ իր համագործակցությունը, որի շնորհիվ մեր Դպրոցի մի քանի տասնյակ ուսանողներ իրենց գիտելիքներն ու հմտություններն են ստացել այդ հաստատության մի շարք ծրագրերի՝ առաջնորդության դպրոցի շրջանակներում
...
Կարդալ »»»
23 Հունիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014թ-ի Հունիսի 23-ին լրանում է «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության հետ համագործակցության եւ Կրթական Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի հիմնադրման երրորդ տարին:
Գիտակրթական ու ոչ ֆորմալ կրթության այս երիտասարդական հարթակից օգտվել են մի քանի հարյուր երիտասարդներ, տարբեր ԲՈւՀ-երի ուսանողներ, իսկ այսօր նաեւ ավագ դպրոցի սովորողներ: Առանց ավելորդ համեստության պետք է նշենք, որ օրեցօր մեր հասարակական կազմակերպության եւԿրթական Կենտրոնի գործունեությամբ հետաքրքրվողների թիվն ավելանում է, մասնակիցների շարքերը համալրվում են որակյալ երիտասարդներով, ինչի շնորհիվ բավականին բարձրացել է նաեւ մեր Դպրոցի հեղինակությունը՝ շարունակական կրթությամբ զբաղվող եւ ինքնակրթությամբ սեփական հմտությունները կատարելագործող երիտասարդների շրջանակներում
...
Կարդալ »»»
19 Հունիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Հունիսի 4-12-ը Վրաստանի Քոբուլեթի հանգստավայրում “Youth in Action” նախագծի ֆինանսավորմամբ և «Սերունդների երկխոսություն» հետազոտական-ինտելեկտուալ երիտասարդների փոխանակման ակումբի կողմից իրականացվեց “On the Streets of Georgia” երիտասարդական փոխանակման ծրագիրը: Ինչպես արդեն օրեր առաջ տեղեկացրել էինք, «ՊԳԵԴ-YSSF»
հասարակական կազմակերպությունը այս ծրագրում ներկայացնում էին Վահե և Ահարոն Հովհաննիսյանները, ովքեր այդ նպատակով հունիսի 2-ին մեկնել էին Վրաստանի Հանրապետություն:
Տարածաշրջանային երիտասարդական այս ծրագրին մասնակցում էին 47 երիտասարդներ` 9 երկրներից՝ Վրաստան, Հայաստան, Բուլղարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Թուրքիա, Ուկրաինա:
Փոխանակման այս նախագծի բազմաթիվ հետաքրքրաշարժ և ուսուցողական սեմինարներն, ի թիվս բազմաթիվ գիտելիքների և հմտությունների, վերաբերում էին նաև “Street Art”-ին` որպես արդիական խնդիրներն արտահայտելու այլընտրանքային ձև, ինչպես նաև նպաստելու “Street Art”-ի զարգացմանը հասարակության տարբեր շերտերում
...
Կարդալ »»»
17 Հունիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց», հունիսի 13, ուրբաթ… Օրացույցի վրա միստիկական խորհուրդ ունեցող օրերից մեկն էր, իսկ մեր ուսանողների համար հերթական, բայց խիստ բացառիկ դասախոսության դասաժամ` Արցախյան գոյամարտի մասնակից, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դոցենտ, Կառավարման փորձագետ Հարություն Լևոնի Մեսրոբյանի հետ:
Օրը հիշարժան էր նաև այն հանգամանքով, որ «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի երիտասարդների հետ համատեղ այդ օրվա դասին մասնակցում էին, իսկ այսուհետ մշտապես ներկա են լինելու նաև «Հայաստանի Երիտասարդական Կառավարության» նախագծի երիտասարդները, ուսանողներն ու երիտ.կառավարության անդամները:
Հանդիպումից առաջ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ կարճ ժամանակ անց բանախոսը բոլոր ներկաներին իր ետևից տանելու է լրիվ ուրիշ իրականություն` կառավարման այլ սկզբունքներով ու չափանիշներով, իշխանական համակարգում ընդունված և տարածում գտած լրիվ այլ բարոյական նորմերով, կրթական ցենզով ու կառավարման էթիկետով: Այդ` առայժմ վիրտուալ կառավարվող և կառավարող իրականության մեջ, գերիշխում էին բացառիկ արժեքներ ու սկզբունքներ, որոնք անքննարկելի էին, անբեկանելի ու միանշանակ իրենց հիմքով ու բնույթով
...
Կարդալ »»»
« 1 2 ... 5 6 7 8 9 10 11 » |
|
|
Օրացույց
« Հուլիս 2025 » |
Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուր |
Շբթ |
Կիր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|