ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Սեպտեմբեր » 23 » ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ
23 Սեպտեմբերի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

YSSF Prepares Successful Leaders
A few days ago Youth School of State Figures realized a serial unique program that was named as “Future Leaders. The Success You Want To Be”. The seminar-training was conducted by Adrine Bandaryan, an American-Armeninan benefactor and the head of YSF (Youth School and Foundation). Being a successful young lady and getting higher education at advanced universities of California, Adrine shared not only her knowledge with the attendees but also her international experience.

Grigory Grigoryan (A honorary member of YSSF and Yerevan city council member), Narek Grigoryan (the head of The Club of Young Diplomats and a new partner of YSSF) and Tamara Sargsyan (Vice-dean of the Faculty of Design at NUACA and the one who introduced us to Adam Sahakyan`s family) were among the attendees. The seminar used almost all the interactive methods, team works and imparted great experience and skiils to the presents. At the end of the seminar the founder of YSSF had a great surprise for some of the members of the organizations who were at the probation period. More than 20 members got their member-cards. The ceremony became more memorable when the member-cards were given by the honorable member of YSSF Grigory Grigoryan. The trainer Adrine Bandaryan had presents for the trainees, too. The most active trainees got beautiful notebooks as presents from Adrine, which she had brought from Los Angeles especially for that purpose.

The best surprise was announced by George Manukyan at the end of the seminar. Being highly appricated and praised by Gagik Galstyan, the rector of National University of Architecture and Construction of Armenia George Manukyan thanked him likewise for his attention and awarded Tamara Sargsyan with the title of the honorary member of YSSF.
YSSF is able to admire and to be admired, to surprise and to be surprised, as we master the art of being the best together.

Օրեր առաջ Պետական Գործիչների Դպրոցն իրականացրեց հերթական բացառիկ նախագիծը, որը կրում էր «Ապագայի Առաջնորդներ. Հաջողությունը դու ես» խորագիրը: Սեմինար-թրեյնինգը վարում էր ՊԳԵԴ-ի ԱՄՆ Գլենդել քաղաքում գործող մասնաճյուղի ատենապետուհի, ամերիկահայ բարերար Ադրինե Բանդարյանը:
Լինելով հաջողակ երիտասարդ և ստանալով բարձրագույն կրթություն Կալիֆորնիայի առաջադեմ հաստատություններում, Ադրինեն ներկաների հետ կիսվեց ոչ միայն իր գիտելիքներով, այլ նաև իր ունեցած միջազգային փորձով:

Անգլերեն լեզվով ընթացող սեմինար-թրեյնինգներին իրենց մասնակցությունն ունեցան նաև Երևան քաղաքի ավագանու անդամ, ՊԳԵԴ պատվավոր անդամ Գրիգորի Գրիգորյանը, մեր նոր գործընկեր Երիտասարդ Դիվանագետների Ակումբ ՀԿ ղեկավար Նարեկ Գրիգորյանը, Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի դիզայն ֆակուլտետի փոխդեկան, տեխ. գիտ. թեկնածու, ակադեմիական խորհրդական Թամարա Սարգսյանը, ով հանդիսացել է ապրիլյան քառօրյա մարտերում նահատակված Ադամ Սահակյանի դասախոսը և ում շնորհիվ մեր կազմակերպությունը ամուր բարեկամական կապեր է ստեղծել հերոսի ընտանիքի հետ:

Սեմինարն ընթացավ ինտերակտիվ գրեթե բոլոր մեթոդների կիրառմամբ, խմբային աշխատանքների ձևչափով և բավականին մեծ փորձ ու հմտություններ հաղորդեց սեմինարի մասնակիցներին:
$CUT$ Սեմինարի ավարտին ՊԳԵԴ հիմնադիր ղեկավար Գևորգ Մանուկյանը մեծ անակնկալ ուներ մեր կազմակերպության մի շարք համակիրների համար, ովքեր երկար ժամանակ գտնվում էին փորձաշրջանի մեջ: Մոտ 2 տասնյակից ավելի համակիրներ այդ օրը ստացան մեր ՀԿ անդամության տոմսեր, որին այդքան սպասում էին երկար ամիսների ընթացքում: Անդամատոմսերի ստացման արարողությունն առավել քան հիշարժան եղավ, երբ մեր ուսանողները այն ստացան ՊԳԵԴ պատվավոր անդամ Գրիգորի Գրիգորյանի կողմից:

Դասընթացավար Ադրինե Բանդարյանը նույնպես պատրաստել էր անակնկալներ՝ սեմինարի մասնակիցների համար. նա առավել ակտիվ մասնակիցներին նվիրեց շատ գեղեցիկ նոթատետրեր, որոնք իր հետ հատուկ այդ նպատակով բերել էր Լոս Անջելեսից: Ամենամեծ անակնկալի մասին Գևորգ Մանուկյանը հայտնեց սեմինարի վերջում. ՊԳԵԴ ՀԿ իրականացրած մի քանի միջոցառումների վերաբերյալ արժանանալով Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանի բարձր գնահատականին, թիմի անունից հայտնեց իր խորին շնորհակալությունը համալսարանի ռեկտորին՝ նրա ուշադրության և բարձր գնահատականի համար, իսկ համալսարանի դասախոսական կազմից Թամարա Սարգսյանին՝ ՊԳԵԴ ծրագրերին իր ակտիվ մասնակցության և աջակցության համար շնորհվեց ՊԳԵԴ-YSSF Պատվավոր անդամի բարձր կոչումը:

ՊԳԵԴ-ը կարողանում է հիանալ ու հիացնել, զարմանալ ու զարմացնել, որովհետև մենք տիրապետում ենք միասին լավագույնը լինելու արվեստին:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)