Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում
11 Օգոստոսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց կազմակերպությունը մեծ ուրախությամբ տեղեկացնում է, որ օրեր առաջ ՀՀ Զինված Ուժերից զորացրվել է մեր Դպրոցի նախկին սովորող, զինվորական կարգապահության և մարտական գերազանց հերթապահության համար «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, ինչպես նաև հայրենիքի սահմանների պահպանության համար «Անդրանիկ Օզանյան» մեդալի արժանացած մեր լավագույն ընկեր ու մեր թիմի անդամ Վիտալի Գրիգորյանը:
Այսպիսին են ՊԳԵԴ-YSSF երիտասարդները՝ ամենուր փայլում են, առանձնանում և միշտ բարձր պահում իրենց Դպրոցի պատիվն ու իրենց իսկ հեղինակությունը: ՊԳԵԴ-YSSF կազմակերպության համար առավել քան պարտավորեցնող ու մեծ պատիվ է, որ նույնիսկ զինծառայությունից հետո Վիտալի Գրիգորյանը կրկին որոշել է ակտիվ գործունեություն ծավալել մեր կազմակերպության հարկի ներքո, ինչը խոստանում է նոր որակական և գործնական ծրագրերի ներդրում մեր գործունեության մեջ: Ինչպես պարզ դարձավ ՊԳԵԴ-YSSF ղեկավար Գևորգ Մանուկյանի հետ տեղի ունեցած հանդիպումից, շատ շուտով Վիտալին կստանձնի պատասխանատու և գործուն քայլեր պահանջող ստորաբաժանման ղեկավարի դերակատարումը, որի մասին առաջիկայում մենք նույնպես կտեղեկացնենք: Հակիրճ ներկայացնենք Վիտալի Գրիգորյանի կենսագրականից հատվածներ. ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 2013թ ԼՂՀ-ում կազմակերպված Ռազմական ճամբարին, 2013թ Զարթոնք 89 հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Թվային միջոցների կիրառումը մեդիայի մեջ» մրցույթին և ստացել խրախուսական մրցանակ, 2013թ «Ինձ էլ գրիչ տվեք» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Սոցիալական մեդիաների կիրառումը քաղաքացիական լրագրության մեջ» սեմինարին, 2013թ Բրիտանական Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի լրագրության թեմայով կազմակերպված մրցույթին և մասնակցել լրագրության դասերի, Հանրակրթական դիջիթեք միջազգային ստուգատեսին (2011թ, 2012թ, 2013թ) և ստացել խրախուսական մրցանակներ, 2013թ․տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցույթին և հաղթելով, ճանաչվել է որպես ՀՀ լավագույն աշակերտ՝ ՏՏ ոլորտում: ՎԱՐԵԼ Է 2013թ-2014թ «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծի շրջանակներում լրագրող և հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանի, ժամանակակից գրող և դերասան Հովհաննես Թեքգյոզյանի և ժամանակակից գրող Մարինե Պետրոսյանի հետ հանդիպումները, 2013թ Ինչպե՞ս հայտնի դառնալ էկետրոնային մամուլում բաց դասը, 2013թ Բլոգոսֆերան Հայաստանում, և ինչպե՞ս բլոգ վարել բաց դասը, 2013թ Նյութերի տարածում համացանցում, և ռեյթինգի ապահովումը բաց դասը, 2013թ-ից «Կինո ասեք՝ նայեմ» ֆեյսբուքյան խմբի միջոցով կազմակերպել է կինոհանդիպումներ, որոնց նպատակը կինոթատրոնների այլընտրանքային տարբերակի ստեղծումն է: 2014թ-ին ընդունվել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետ և ՊԳԵԴ-YSSF. վեց ամիս անց զորակոչվել ՀՀ Զինված Ուժեր: 2016թ հունվարի 27-ին զորամասի հրամանատարի կողմից խրախուսվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, 2016թ հունիսի 17-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով արժանացել է «Անդրանիկ Օզանյան» մեդալի՝ հայրենիքի սահմանների պահպանության համար։ |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|