ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2016 » Օգոստոս » 22 » Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ...
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ...
22 Օգոստոսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

On August 19, 2016 senior-sergeant of Armed Forces of Armenia Adam Sahakyan would have become 20 years old.
On the initiative of YSSF members was decided to celebrate that day in a special way: with all elements of respect and honor to our Hero.
On this time Adam's relatives , friends from childhood, from university , army and other people, who during all this time started to love Adam as friend , as brother and of course as Luninious son of Armenia, and now they came to Adam's permanent place of living to celebrate his Birthday.

After Adam Sahakyan's grave incense ceremony, with the invitation of YSSF director Gevorg Manukyan , all the guests and participants went to Yerevan High School after Khachik Dashtents , where few days ago with the sponsorship and support of our compatriot Adrine Bandaryan,we have finished complete renovation of the classroom which is named after Adam Sahakyan.
With the initiative of YSSF young people and the head of United Armenia organization Regina Amatuni-jointly held a memorable event dedicated to Adam Sahakyan, after which attendees also heared buttle friends of Adam, participants of April war, among them was Harut Badalyani who was awarded with the medal Military Cross of the second degree.

Later the director of Youth School of State Figures Gevorg Manukyan announced that their organization will establish an annual ADAM SAHAKYAN award, and in this work would be involved hero's mother Gayane Antonyan. Then Mr. Manukyan handed YSSF organization's membership to Adam Sahakyan's brother Mushegh Sahakyan and expressed hope that the cooperation will be continued for the benefit of young people and for the GLORY of our homeland...

2016թ օգոստոսի 19-ին ՀՀ զինված ուժերի սերժանտ, դիրքի ավագ Ադամ Սահակյանը կդառնար 20 տարեկան....
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի երիտասարդների նախաձեռնությամբ որոշվեց այդ օրը նշել առանձնահատուկ կերպով՝ հերոսին վայել հարգանքի ու մեծարումի բոլոր տարրերի պահպանմամբ:

Ադամ Սահակյանի տարեդարձին այժմ արդեն նրա մշտական կեցավայր էին եկել նրա բոլոր ընկերները՝ մանկության, ուսանողական ու բանակային, անծանոթ ու շատ հարազատ մարդիկ, ում սրտերում բաբախում է ինչ որ ադամական մի զգացում, ինչ որ արյան կանչ, որի շնորհիվ Ադամն այդքան արագ սիրվեց, ընդունվեց և ընկալվեց որպես սիրելի զավակ, ընկեր, եղբայր ու լուսեղեն որդի ազգի հայոց:
Ադամ Սահակյանի շիրիմի խնկարկման արարողությունից հետո ՊԳԵԴ ղեկավար Գևորգ Մանուկյանի հրավերով արարողությանը մասնակիցներն այցելեցին Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան ավագ դպրոց, որտեղ օրեր առաջ ավարտվել էին Ադամի անվան դասարանի հիմնանորոգման աշխատանքերը ԱՄՆ մեր հայրենակից Ադրինե Բանդարյանի օժանդակությամբ և միջոցներով:

ՊԳԵԴ կազմակերպության երիտասարդների և Միացյալ Հայաստան կազմակերպության ղեկավար Ռեգինա Ամատունու համատեղ ջանքերով տեղի ունեցավ Ադամ Սահակյանին նվիրված հուշ-ցերեկույթ, որից հետո ներկաները լսեցին նաև Ադամի զինակից ընկերներին, ապրիլյան հերոսամարտի մասնակիցներին, որոնց թվում էր նաև մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր Հարութ Բադալյանը:

Միջոցառման ավարտին Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի ղեավար Գևորգ Մանուկյանն ազդարարեց, որ առաջիկայում իրենց կազմակերպությունը սահմանելու է ամենամյա ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ մրցանակաբաշխություն, որի աշխատանքներում անպայման ներգրավված է լինելու նաև հերոսի մայրը՝ Գայանե Անտոնյանը: Այնուհետև պարոն Մանուկյանը հատուկ հանդիսավորությամբ Ադամ Սահակյանի եղբայր Մուշեղ Սահակյանին հանձնեց ՊԳԵԴ-YSSF կազմակերպության անդամատոմսը և հույս հայտնեց, որ սկսված համագործակցությունն այլևս կլինի շարունակական՝ ի շահ համայն հայ երիտասարդների և ի փառս մեր հայրենիքի:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)