2016թ հոկտեմբերի 12-14-ը Երևանում իրականացվում է հայ-ռուսական երկրորդ երիտասարդական համաժողովը "Ընդհանուր հայացք դեպի ապագա" ("Общий взгляд в будущее") խորագրով:
Հայկական կողմից կոնֆերանսի աշխատանքները կազմակերպել և համակարգում է Երիտասարդական ռուս-հայկական ալյանս կազմակերպությունը (РААМ), որի նախագահ Ռաֆայել Պողոսյանի խոսքերով, երիտասադական վեհաժողովի նպատակը երկու երկների երիտասարդների համախմբումն է, եվրասիական արժեքների և գաղափարների տարածումը, ինչպես նաև երկու երկրների երիտասարդ առաջնորդների միջև երկխոսության և գործընկերության հաստատումը:
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց կազմակերպությունը արդեն երկրորդ տարին է, որ մասնակցում է երիտասարդական այս վեհաժողովին, որի ընթացքում հնարավոր է լինում ուսումնասիրել ինչպես ռուս երիտասարդների իրականացրած ծրագրերը, այնպես էլ գաղափար կազմել Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր հասակակիցների զբաղվածության, նրանց քաղաքական-հասարակական ակտիվության և զբաղվածության վերաբերյալ:
ՊԳԵԴ ղեկավար Գևորգ Մանուկյանի կարծիքով նման երիտասարդական վեհաժողովների անհրաժեշտությունը իրականում շատ ավելի մեծ է, սակայն արդյունավետության և համատեղ էֆեկտիվ ծրագրերի մասին դեռ վաղ է խոսել: Բայց որ արդեն աշխատանքներ են սկսել այս ուղղությամբ, որի մեջ ներգրավված են նաև ոլորտի լավագույն մասնագետներ ՌԴ-ից և ՀՀ-ից, արդեն իսկ լավատեսություն են ներշնչում: