2016թ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայ-ռուսական երիտասարդական ալյանս ՀԿ նախագահ Ռաֆայել Պողոսյանի և Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Մանուկյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին 2016թ հոկտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվելիք "Հայացք դեպի ապագա" խորագիրը կրող Հայաստան-Ռուսաստան երիտասարդական 2-րդ համաժողովին վերաբերող մի շարք հարցեր: Ձեռք բերվեցին առաջիկայում համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ, որի շրջանակներում ՊԳԵԴ մի խումբ երիտասարդներ հնարավորություն կունենան նաև մասնակցելու երիտասարդական համաժողովի աշխատանքներին:
Այնուհետև երկու ՀԿ-ների ղեկավարները հանդիպում ունեցան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ, ով ողջունեց համաժողովի իրականացման գաղափարը և սիրով ընդունեց երիտասարդական համաժողովին մասնակցելու իրեն ուղղված հրավերը:
Համաժողովին մասնակցելու են Ռուսաստանից և Հայաստանից շուրջ 200 երիտասարդ և ուսանող: Համաժողովի նպատակն է միավորել և ամրապնդել երկու երկրների երիտասարդներին, նպաստել երկրների երիտասարդական ՀԿ-ների բարեկամության հաստատմանն ու համագործակցությանը, հանդիպել առաջատար մասնագետների և փորձագետների հետ: