11 Մայիսի 2016 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Xnews.am-ը շարունակում է ներկայացնել "Մի երիտասարդի պատմություն" խորագիրը: Մեր զրուցակիցը Պետական Գործիչների երիտասարդական դպրոց ՀԿ նախագահ Գեւորգ Մանուկյանն է:
Գեւորգ, Ձեր կարծիքով հիմնականում ինչ խնդիրների են հանդիպում հայ երիտասարդները:
Ինձ համար երիտասարդություն հասկացողությունը ոչ միայն ժամանակային հասկացողություն է, այլ նաև տարածական: Ուստի ես ունեմ երիտասարդական տարիքի իմ դասակարգումը` 1. Ուսումնասիրող երիտասարդ` 18-24 տարեկան, հասուն երիտասարդ` 25-33 և 3. Բանիմաց, փորձառու երիտասարդ` 35-45 տարեկան: Ու այս ժամանակային բոլոր հատվածներում, իմ պատկերացմամբ, մեր երիտասարդները հանդիպում են մի շարք խնդիրների և դժվարությունների, որոնք բնորոշ են իրենց տարիքին և զբաղվածությանը, այն ոլորտներին, որտեղ նրանք ներգրավված են, ուստի մի քանի խնդիր թվարկել կամ կարևորել դրանցից մի քանիսը, այնքան էլ օբյեկտիվ պատկեր չի ստացվի: Եթե փորձեմ նշել այս երեք տարիքային խմբերի երիտսարդներին հանդիպող ընդհանուր խնդիրները, պետք է առանձնացնեմ անարդարությունը, երիտասարդներին բարոյականություն և արդարմտություն քարոզողների անազնիվ գործունեությունը, միշտ ինչ որ խմբի մարդկանց կողմից յուրայինի և օտարի համարվելը, հասարակության և շրջապատի մարդկանց կողմից աջակցության, ոգևորության, սատարումի կամ ոգևորության բացակայությունը, մեծ տարածում ստացած չկամեցողության ախտը: Այնպիսի երևույթներ, ինչպիսիք կոռուպցիան է, տգետների մեծարումն ու առաջ քաշումը, ցածր աշխատավարձերը, ես ստորադասում եմ վերը թվարկված խնդիրներից, որովհետև գլխավորի կարգավորմամբ կվերանան նաև դրանց մանր ու տհաճ հետևաքները:
...
Կարդալ »»»
01 Հուլիսի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնը պատիվ ունի տեղեկացնելու, որ Կենտրոնական Բանկի, Նասդաք ՕՄԵՔՍ Արմենիայի, Ֆինանսների նախարարության, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) կողմից կազմակերպված «Տնտեսության զարգացման իմ մոդելը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում» մրցույթի ամփոփման արդյունքում, 2012թ-ի հունիսի 29-ին ԿՔԾ Կենտրոնի ուսանող, Կենտրոնի ղեկավարի օգնական Սարգիս Ադիկյանի ներկայացրած աշխատանքը արժանացել է լավագույն գնահատականի: Ստորև ներկայացնում ենք հատված՝ մրցութային հանձնաժողովի անդամ, ԱՄՆ ՄԶԳ/ԿԱԲԾ Աշխատանքի շուկայի և կենսաթոշակի գծով խորհրդատու Սուսաննա Կարապետյանի ելույթից մի հատված. «Սարգիս Ադիկյանի աշխատանքը, որը մրցութային ժյուրիի կողմից դասակարգվել է լավագույնների շարքում, իմ կարծիքով, բավականաչափ ուշագրավ դիտարկումներ էր պարունակում, հատկապես, տնտեսության զարգացման հեռանկարների ուրվագծման տեսակետից
...
Կարդալ »»»
14 Ապրիլի 2012 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Քվեարկիր հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակներում այսօր անցկացվեց կլոր սեղան-քննարկում: Այն կազմակերպվել էր «Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ եկել էին քննակրելու ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները:
«Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ի նախագահ Մերի Ալեքսանյանը բացման խոսքում ներկայացրեց կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրներ` նշելով. «Մեր բուհական համակարգը կառուցվածքային առումով մոտենում է եվրոպական չափանիշներին, բայց բովանդակային առումով այն դեռ խորհրդային է: Արևմտյան կրթական չափանիշներին համապատասխան դասախոսների վերապատրաստման, ինչպես նաև` կրթական նոր ծրագրերի և դասընթացների մշակման և ներդրման մի շարք խնդիրներ ունենք»,-ասաց նա:
Նա նշեց նաև, որ կրթության առաջխաղացման համար շատ կարևոր է պետության ֆինանսական աջակցությունը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված մի շարք կուսակցություններ ներկայացրեցին իրենց անելիքնները գիտության ոլորտի բարելավմնան ուղղությամբ: Ներկա էին «Միավորված հայեր», ՀՅԴ, ՀՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ կուսակցությունների կրթության հարցերով զբաղվող ներկայացուցիչները:
Կուսակցությունների ծրագրերի ներկայացումից հետո եղավ քննարկում, հնչեցին` հարցեր, կարծիքներ, առաջարկներ:
|
|
|
Օրացույց
« Հունվար 2025 » | Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կիր | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|