Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց կազմակերպությունը մեծ ուրախությամբ տեղեկացնում է, որ օրեր առաջ ՀՀ Զինված Ուժերից զորացրվել է մեր Դպրոցի նախկին սովորող, զինվորական կարգապահության և մարտական գերազանց հերթապահության համար «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, ինչպես նաև հայրենիքի սահմանների պահպանության համար «Անդրանիկ Օզանյան» մեդալի արժանացած մեր լավագույն ընկեր ու մեր թիմի անդամ Վիտալի Գրիգորյանը:
Այսպիսին են ՊԳԵԴ-YSSF երիտասարդները՝ ամենուր փայլում են, առանձնանում և միշտ բարձր պահում իրենց Դպրոցի պատիվն ու իրենց իսկ հեղինակությունը:
ՊԳԵԴ-YSSF կազմակերպության համար առավել քան պարտավորեցնող ու մեծ պատիվ է, որ նույնիսկ զինծառայությունից հետո Վիտալի Գրիգորյանը կրկին որոշել է ակտիվ գործունեություն ծավալել մեր կազմակերպության հարկի ներքո, ինչը խոստանում է նոր որակական և գործնական ծրագրերի ներդրում մեր գործունեության մեջ:
Ինչպես պարզ դարձավ ՊԳԵԴ-YSSF ղեկավար Գևորգ Մանուկյանի հետ տեղի ունեցած հանդիպումից, շատ շուտով Վիտալին կստանձնի պատասխանատու և գործուն քայլեր պահանջող ստորաբաժանման ղեկավարի դերակատարումը, որի մասին առաջիկայում մենք նույնպես կտեղեկացնենք:
Հակիրճ ներկայացնենք Վիտալի Գրիգորյանի կենսագրականից հատվածներ.
...
Կարդալ »»»