ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Հունիս » 19 » ՊԳԵԴ-YSSF-ի դեսպանները` ԱՇԽԱՐՀԻ ՈՒԹ ՊԵՏՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ
ՊԳԵԴ-YSSF-ի դեսպանները` ԱՇԽԱՐՀԻ ՈՒԹ ՊԵՏՈւԹՅՈւՆՆԵՐՈւՄ
19 Հունիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հունիսի 4-12-ը Վրաստանի Քոբուլեթի հանգստավայրում “Youth in Action” նախագծի ֆինանսավորմամբ և «Սերունդների երկխոսություն» հետազոտական-ինտելեկտուալ երիտասարդների փոխանակման ակումբի կողմից իրականացվեց “On the Streets of Georgia” երիտասարդական փոխանակման ծրագիրը: Ինչպես արդեն օրեր առաջ տեղեկացրել էինք, «ՊԳԵԴ-YSSF» հասարակական կազմակերպությունը այս ծրագրում ներկայացնում էին Վահե և Ահարոն Հովհաննիսյանները, ովքեր այդ նպատակով հունիսի 2-ին մեկնել էին Վրաստանի Հանրապետություն:

Տարածաշրջանային երիտասարդական այս ծրագրին մասնակցում էին 47 երիտասարդներ` 9 երկրներից՝ Վրաստան, Հայաստան, Բուլղարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Թուրքիա, Ուկրաինա: Փոխանակման այս նախագծի բազմաթիվ հետաքրքրաշարժ և ուսուցողական սեմինարներն, ի թիվս բազմաթիվ գիտելիքների և հմտությունների, վերաբերում էին նաև “Street Art”-ին` որպես արդիական խնդիրներն արտահայտելու այլընտրանքային ձև, ինչպես նաև նպաստելու “Street Art”-ի զարգացմանը հասարակության տարբեր շերտերում:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ստացան պատրաստել տարրաբնույթ պրեզենտացիաներ, առաջարկել ֆլեշմոբերի տարբերակներ, լինել մասնակիցը բազմաբնույթ ինտերակտիվ քննարկումների: Նախատեսված բազմաթիվ ժամանցային նախագծերից հարկ է առանձնացնել տարբեր ազգերի ներկայացուցիչներին իրենց ազգային պարերը, ուտեստները և ազգային առանձնահատկությունները ներկայացնելու հնարավորության ընձեռումը, ինչն ավելի մտերմացրեց մասնակիցներին, անկաշկանդ մթնոլորտում հնարավորություն տվեց առավել համարձակ և ճանաչողական բնույթի հարցադրումների :

ՊԳԵԴ-YSSF հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում միջազգային այս նախագծի իրականացնողներին և իհարկե մեր կազմակերպությունը ներկայացնող երիտասարդներին`ծրագրի բարեհաջող ընթացքի և արդյունավետ իրականացման գործում նրանց ունեցած ավանդի համար: Միաժամանակ հավաստիացնում ենք մեր ներկա և հնարավոր գործընկեր կազմակերպություններին` անկախ մեր մասնակցության ձևաչափից, մենք և մեր անդամները կանեն լավագույնը` ցանկացած երիտասարդական-ուսանողական և միջազգային բնույթի ծրագիր հաջողությամբ կազմակերպելու և իրականացնելու համար:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)