ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



13 Հունիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի հունիսի 12-ին Երևանի «Մարիոթ» հյուրատան Էրատո դահլիճում «Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոն- Regional Studies Center»-ի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանի շնորհիվ տեղի ունեցավ «NATO. Մարտահրավերներ և տեսլականներ» խորագրով քննարկում:

Ներկա ժամանակներում բավականին արդիական այս քննարկման համար որպես բանախոսներ հրավիրված էին Գերմանիայի Բունդեսթագի Պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, NATO-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2008թ-ից նաև Ատլանտյան պայմանագրի Ասոցիացիայի նախագահ Կալ Ա. Լամերսը և ՀՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, NATO-ի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Հանրային քննարկմանը հրավիրված էին նաև նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, դիվանագետներ, Գերմանիայի դեսպանը, ինչպես նաև փորձագետներ, երիտասարդ առաջնորդներ, մի շարք կուսակցությունների երիտասարդ թևի ներկայացուցիչներ և իհարկե՝ «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի` YSSF»-ի ուսանողներ:

Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ նշված քննարկումների շարքը, որը ստացել է «Երևանյան երկխոսություններ» անվանումը, նպատակ ունի քննարկելու ազգային կարևորության հարցեր, տրամադրելով դրա համար չեզոք հարթակ և գործիքներ: Կոնկրետ այս քննարկում-բանավեճը միտված էր ՀԱՅԱՍՏԱՆ-NATO հարաբերություններին, մարտահրավերներին ու համագործակցության զարգացման հեռանկարներին: Ավելին, նշված քննարկումների շնորհիվ կազմակերպիչները հույս հայտնեցին, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն կտան խնդրի վերաբերյալ հասարակական տեղեկացվածության բարձրացմանը, ինչը լրիվ հնարավոր է, որ կանդրադառնա նաև հարաբերությունների խորացման հետագա ընթացքին, հատկապես NATO-ի 2014թ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

Հանդիպումն ընթացավ շատ հետաքրքիր և սուր զարգացումներով: Հատկապես հանդիպման մեջ ինտրիգ մտցվեց Ղրիմի, Ուկրաինայի նախագահական ընտրությունների և Ռուսաստանի ներկա արտաքին քաղաքականության մասին լսարանի կողմից ուղված հարցերի շնորհիվ, որոնց միջոցով հնարավոր եղավ առավել անկեղծ պատասխաններ լսել թե NATO-ի բարձրաստիճան ներկայացուցչի կողմից և թե ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյայի: Ի դեպ, պարզ դարձավ նաև, որ առաջիկա օրերին՝ հունիսի 16-18-ը, Բաքվում տեղի են ունենալու NATO-ի կողմից կազմակերպվող սեմինարներ, որտեղ քննարկման առարկաներ են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նրա կարգավորման ուղիները, Ղրիմի ճգնաժամը, Իրանը և տարածաշրջանը, Աֆղանստանը 2014թ-ից հետո: Այս սեմինարին մասնակցության հայտ է ներկայացրել նաև Հայաստանը և մեր մասնակցության հարցը դեռևս գտնվում է NATO-ի խորհրդարանական վեհաժողովի քննարկման փուլում:

Ամփոփելով մեր մասնակցությունը այդ հանրային քննարկմանը, պետք է արժանին մատուցել նրա կազմակերպիչներին՝ նման բարձր մակարդակով օրակարգ ապահովելու և անկաշկանդ հարցադրումներ ուղղելու հնարավորություն և առիթ ընձեռելու համար:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հունիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)