ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Օգոստոս » 20 » Նպատակի համար բազալտը նույնիսկ արգելք չէ
Նպատակի համար բազալտը նույնիսկ արգելք չէ
20 Օգոստոսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014 թվականի օգոստոսի 2-ին «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ անդամներն իրականացրեցին գիտարշավ դեպի Կոտայքի մարզի Առինջ գյուղ` նպատակ ունենալով տեսնել և ընկալել վարպետ Լևոնի կողմից 23 տարի համբերատար և համառ աշխատանքի շնորհիվ կառուցած գետնափոր լաբիրինթոսը, որն իրավամբ ստացել է Աստվածային հրաշք թանգարանի անունը:

Լաբիրինթոսի խորությունը 21 մետր է և նրա փորման աշխատանքները կատարվել են բացառապես ձեռքի գործիքների միջոցով: Այս աշխատանքներն առավելապես դժվար են եղել հատկապես այն պատճառով, որ փորված հատվածը կազմված է եղել ոչ թե փափուկ հողից, այլ բազալտի հաստ շերտից: Առեղծվածային լաբիրինթոսի կառուցումն ունի նույնքան առեղծվածային պատմություն: Ցավոք, վարպետ Լևոնն այլևս մեզ հետ չէ և մեր գիտարշավին բավականին օգտակար եղավ նրա կինը`տիկին Տոսյան, ով պատմեց, որ վարպետը մի քանի անգամ երազ է տեսել` այն հստակ պատկերը որով պետք է սկսի կառուցումը: Սկզբում կերտել է խաչի քանդակը, այնուհետև շարունակել է կառուցումը։ Լաբիրինթոսի երկար միջանցքից ճանապարհներ են բացվում դեպի յոթ ընդարձակ սենյակներ: Լաբիրինթոսում ջերմաստիճանը ամառ թե ձմեռ տասը աստիճան է: Լաբիրինթոսում կա մի վայր, որտեղ երազանք պահելիս, ըստ ավանդույթի ուժի, այն անպայման իրագործվում է։ Իսկապես զարմանալի էր, թե ինչպես հասարակ գործիքներով` մուրճով ու սեպով, կարելի է ճեղքել և անցնել բազալտե այդ շերտը և կերտել նմանը չունեցող մի վայր։ Թանգարանում պահված են գործիքներ, որով աշխատել է վարպետը, իր և տարբեր ժամանակներում թանգարան այցելած մարդկանց լուսանկարներ: Ըստ վարպետի տիկնոջ, այս վայրն այցելողները, երբ հարցրել են, թե ինչպես կարող են օգտակար լինել վարպետին, նա միայն աշխատանքային գործիքներ է խնդրել նրանցից:

Բավականին տպավորված էինք վարպետի աշխատասիրության, նպատակասլացության և համառության դրսևորումից: Գոտեպնդվեցինք` մեր առօրյա դժվարությունները ևս նույն ոգով հաղթահարելու մտքից և մեծ տպավորություններով վերադարձանք վերգետնյա աշխարհ, ուր ամեն բան կարծես բազալտից էլ բարդ է հաղթահարել:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)