«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը, նոր գործընկերների ձեռքբերման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ակնկալիքներով, շարունակում է ամառային ոչ ծանրաբեռնված ժամանակահատվածն օգտագործել իր արտագնա հանդիպումների շարքը:
Եվ ահա օրեր առաջ մենք «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնի հյուրընկալ հարկի ներքո էինք, որտեղ մեզ դիմավորեցին մշակութային կենտրոնի տնօրեն Արարատ Ստեփանյանը և ԱՊՀ տարածքում գործող ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Լուիզա Գումրոյանը:
Մշակութային կենտրոնի տնօրեն Արարատ Ստեփանյանը «ՊԳԵԴ» Հ/Կ-ի պատվիրակներին ներկայացրեց «Ռուսական Գրքի Տան» ստեղծման պատմությունը, դրա գործունեության հիմնական ուղղությունները: Տնօրենի խոսքից պարզ դարձավ, որ այսպիսի գրախանութներ Հայաստանի տարածքում երեքն են` Երևանում, Գյումրիում և Արտաշատում: Երևանում և Արտաշատում դրանք բացվել են 2011 թվականին, իսկ ահա Գյումրիում մեկ տարի անց: Երեք քաղաքներում գործող «Ռուսական Գրքի Տները» ավելի շատ գործում են որպես մշակութային կենտրոններ: Այստեղ կազմակերպվում են պոեզիայի, ռոմանսի երեկոներ, գրքի շնորհանդեսներ, կլոր սեղան-քննարկումներ, ինտելեկտուալ խաղերի փորձեր: Այստեղ գործում են նաև «Ռուսաց լեզվի անվճար դասընթացները»
...
Կարդալ »»»