ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Օգոստոս » 7 » «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնն այլևս մեր գործընկերն է
«Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնն այլևս մեր գործընկերն է
07 Օգոստոսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը, նոր գործընկերների ձեռքբերման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ակնկալիքներով, շարունակում է ամառային ոչ ծանրաբեռնված ժամանակահատվածն օգտագործել իր արտագնա հանդիպումների շարքը:

Եվ ահա օրեր առաջ մենք «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնի հյուրընկալ հարկի ներքո էինք, որտեղ մեզ դիմավորեցին մշակութային կենտրոնի տնօրեն Արարատ Ստեփանյանը և ԱՊՀ տարածքում գործող ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Լուիզա Գումրոյանը:

Մշակութային կենտրոնի տնօրեն Արարատ Ստեփանյանը «ՊԳԵԴ» Հ/Կ-ի պատվիրակներին ներկայացրեց «Ռուսական Գրքի Տան» ստեղծման պատմությունը, դրա գործունեության հիմնական ուղղությունները: Տնօրենի խոսքից պարզ դարձավ, որ այսպիսի գրախանութներ Հայաստանի տարածքում երեքն են` Երևանում, Գյումրիում և Արտաշատում: Երևանում և Արտաշատում դրանք բացվել են 2011 թվականին, իսկ ահա Գյումրիում մեկ տարի անց: Երեք քաղաքներում գործող «Ռուսական Գրքի Տները» ավելի շատ գործում են որպես մշակութային կենտրոններ: Այստեղ կազմակերպվում են պոեզիայի, ռոմանսի երեկոներ, գրքի շնորհանդեսներ, կլոր սեղան-քննարկումներ, ինտելեկտուալ խաղերի փորձեր: Այստեղ գործում են նաև «Ռուսաց լեզվի անվճար դասընթացները» :

Անդրադառնալով վերջինիս, ԱՊՀ տարածքում գործող Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների ղեկավար Լուիզա Գումրոյանը փաստեց, որ կենտրոնների ուսուցիչները ունեն Մոսկվայի Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական համալսարանի և Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի հավաստագրեր: Սա թերևս փաստում է ուսուցիչների բարձր որակավորման մասին: Լուիզա Գումրոյանը նաև հիշեցրեց. «Ռուսաց լեզվի անվճար դասընթացների կենտրոնները» կազմակերպելու են հատուկ մեկամսյա դասընթացներ այն մարդկանց համար, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն աշխատելու կամ բնակվելու նպատակով: Օգոստոսի 10-ից ուժի մեջ է մտել ՌԴ այն որոշումը, որով նրանք պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ: Այդ սերտիֆիկատները կտրամադրվեն այստեղ՝ արդեն դասընթացի ավարտին: Դասընթացները լինելու են վճարովի և արժենալու են 3400 ռուսական ռուբլուն համարժեք դրամ»:

«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի ներկայացուցիչները տեղում հայտնեցին իրենց ցանկությունը՝ «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնում մասնակցել ինչպես անվճար դասընթացներին, այնպես էլ միաժամանակ հայտնեցին մեր Հ/Կ-ի ղեկավար կազմի պատրաստակամության որոշումը՝ աջակցելու և օգտակար լինելու Կենտրոնի կողմից ցանկացած մշակութային միջոցառման կազմակերպչական աշխատանքներին:

Արարատ Ստեփանյանը հիշեցրեց նաև, որ առաջիկայում իրենց կողմից կազմակերպվելու է երիտասարդական ճամբար, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ` անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից: Այդ ճամբարի հրատապությունն ու անհրաժեշտությունը հատկապես կարևորվում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ, ուստի նրա հիմնական նպատակն ու ուղղվածությունը երիտասարդների ռազմա-հայրենասիրական ոգու բարձրացումն է լինելու:

Հանդիպման ավարտին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության աշխատակազմի ղեկավար Խաչիկ Սագսյանը, կիսվելով իր տպավորություներով, ասաց. «Շատ ուրախ ենք, որ Հայաստանում գործում է նման մշակութային կենտրոն, որի նպատակն է նպաստել հասարակության կրթական ու մշակութային ցենզի զարգացմանը: Առավել հաճելի էր տեղեկանալ, որ Կենտրոնի կողմից կազմակերպվում են ճամբարներ, գործում են ընթերցասրահներ, որտեղ մարդիկ կարող են ավելի մոտենալ ռուս գրականությանը: Դե իսկ ռուսաց լեզվի անվճար դասընթացներն ինքնին բացառիկ հնարավորություն են՝ ուսումնասիրելու ռուս գրականությունը և հաղորդակից լինել այդ քաղաքակրթությանը»:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)