12 Հունվարի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Հեռավոր օվկիանոսից ու աշխարհամասերից այն կողմ, որտեղ գտնվում է աշխարհի ժողովուրդների, ազգերի ու նրանց մշակույթների խառնարանը, իր ուրույն դեմքն ու դիմագիծն է պահպանել հայը՝ շնորհիվ իր հավատքի, դպրության և մշակույթի: Սա այն բացառիկ դեպքն է և իրականությունը, երբ ազգապահպանման համար բանակ ու զինվոր են հայ հոգևորականը, ուսուցիչն ու արվեստի գործիչը, ովքեր ապրելով օտար արժեհամակարգում և կենցաղով, միշտ իրենց օրվա զգալի ժամանակը հատկացնում են հայի տեսակի ու կերպի պահպանմանը, նրա շարունակականության ապահովմանը, երբեմն էլ մեր ազգի բացառիկության ընդգծմանը
...
Կարդալ »»»
22 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Оրեր առաջ Հայ Կանանց Միջազգային Միության (AIWA) Լոս Անջելեսի մասնաճյուղի կազմակերպմամբ իրականացվեց ամիսներ առաջ ԱՄՆ պետական, կառավարական «ELLIS ISLAND» պատվո պարգևի արժանացած հայազգի պետական, հասարակական գործիչ Լիլի Ռինգ Պալյանի մեծարման երեկոն: «Էլիս Այլընդ» շքանշանը ԱՄՆ կառավարության կողմից շնորհվում է Միացեալ Նահանգների Ազգային Կազմակերպութեան Խորհրդի կողմից, նպատակ ունենալով գնահատելու, կարևորելու ցեղային, ազգային եւ կրոնական տարբեր համայնքների միջեւ փոխադարձ հասկացողության, հանդուրժողականության սերմանման ու միմյանց հանդեպ հարգանքի ամրապնդման գործունեությունը: Շքանշանը բացառապես շնորհվում է այն ազգային և պետական գործիչներին, ովքեր ԱՄՆ-ին մատուցած ծառայություններից զատ, առանձնահատուկ և ընդգծված ներդրում ունեն նաև իրենց ազգային համայնքների կյանքի մէջ
...
Կարդալ »»»
15 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Տրամադրող մեկնարկը ողջունելի էր, բեղմնավոր ընթացքը՝ խոստումնալից, իսկ արդեն ավարտը՝ մեծագույն հաճույք: Ահա և «ՊԳԵԴ»-ը պատվով իրականացրեց և հպարտությամբ վերջնագծին մոտեցրեց ուսումնական այս տարվա առաջին փուլը՝ «ՀՀ հարաբերությունները հարևան և ոչ հարևան երկրների հետ» առարկայի երկամսյա դասընթացը, որը դրոշմվեց և իր հետքը թողեց «ՊԳԵԴ»-ի շրջահայաց և նպատակասլաց ուսանողների գիտելիքների վրա: Կայացած ընթացքի և հաջող ավարտի կապակցությամբ՝ շնորհավորանքի խոսքով հանդես եկավ «ՊԳԵԴ» ՀԿ-ի նախագահի պաշտոնակատար Զորիկ Հանիսյանը՝ նշելով, որ շատերը կարող են մեկնարկել նոր փուլ իրենց կյանքում, բայց քչերին է հաջողվում անցնել Ռուբիկոնն ու հասնել իրենց թիրախին
...
Կարդալ »»»
11 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Ամբարել գիտելիքներ, զարգացնել ու ներդնել հնարավոր պոտենցիալը փորձի ձեռքբերման հենքում, որսալ պատեհ պահը և մղվել առաջ՝ դեպի ուղենշված և ցանկալի նպատակ... Ահա և հաջողության հերթական բանաձև, որը կիրառեց ԵՊՀ Միջազգային հարաբերութունների Դիվանագիտության բաժնի շրջանավարտ, «ՊԳԵԴ» Հ/Կ Խորհրդի անդամ Գառնիկ Դավթյանը, ով վերջերս մասնակցեց Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի ունեցող «ՆԱՏՕ Մոդել Երիտասարդական թվով երրորդ Համաժողով»-ին՝ լինելով հայկական պատվիրակության ղեկավար: Իսկ արդեն համաժողովին հանդես եկավ՝ որպես Ալբանիայի պատվիրակության ներկայացուցիչ
...
Կարդալ »»»
09 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Ժամանակը մղվում է առաջ: Իսկ մենք ենթարկվում ենք աշխարհաքաղաքական բազում փոփոխությունների թելադրանքին: Փորձում ենք քայլել տվյալ իրավիճակի օպտիմալ լուծման հետքերով: Ու՞ր և հանուն ինչի՞ ենք գնում: Իսկ հարցերի համեմատական, հստակ պատասխանները կարելի է նաև ստանալ՝ աշխարհում իշխող և ծանրազանգված կառույցների գործունեությանն ու ռազմավարությանը ծանոթանալով:
Ահա և դեկտեմբերի 6-ին «ՊԳԵԴ»-ում հերթական և այս տարվա վերջին հանդիպումը կայացավ՝ նվիրված « ԵՄ տարածաշրջանային քաղաքականությունը և Հայաստանը» թեմային, որը լուսաբանեց քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արամ Թերզյանը:
Բանախոսությունը բազմաբովանդակ էր և ներառում էր մեր ուսանողներին հուզող բազում հարցերի պատասխաններ: Քննարկվեցին Հարավկովկասյան տարածաշրջանի՝ ԵՄ-ի արտաքին ու անվտանգության քաղաքականության մեջ ունեցած հիմնարար դերն ու նշանակությունը, Սփայքմենի գաղափարախոսության էությունը, ԵՄ-ի հայելային դերը Հայաստանի համար, ինչպես նաև այն հարցը, թե ինչու՞ ԵՄ-ի քայլերը նաև պետք է դիտարկվեն Ռուսաստանի շահերի տեսանկյունից: Այս և այլ առանցքային հարցեր ենթարկվեցին խորը վերլուծության և ստանալով պատասխաններ՝ դարձան հիմնարար գիտելիք՝ տվյալ թեմայի մասին ընդհանուր պատկերացման համար:
Իսկ արդյունքում՝ «ՊԳԵԴ»-ում արձանագրվեց ևս մեկ հագեցած բանախոսություն:
Ահա հստակ քայլերով , հիմնարար գիտելիքներով ու նորանոր բացահայտումներով առլեցուն՝ հատեցինք «ՊԳԵԴ»-ի այս ուսումնական տարվա առաջին փուլի վերջնագիծը: Յուրաքանչյուր ողջունելի երևույթի ճիշտ վերջաբանը հիմնաքարն է նոր ու լուսավոր արշալույսի, իհարկե , երբ կա հզոր ղեկավար և հզոր թիմի նվիրյալ, անմնացորդ ու արդյունավետ աշխատանք...
«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` Էլեն Խաչատրյան:
09 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
ՊԳԵԴ-YSSF-ի «գործը»՝ Կալիֆորնիայի Գերագույն Դատարանի հայազգի դատավորի «վարույթում» Արմանդ Արաբյան. ԱՄՆ դատական համակարգում՝ «Սուրբ Արմանդ», իսկ հայրենանվեր ու հայապահպան գործունեություն վարող բացառիկ սփյուռքահայերի շրջանակում այն եզակիներից մեկն, ով արժանացել է Հայաստանի Հանրապետության «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո մեդալի: Ունի դատաիրավական համակարգի 25 ամյա աշխատանքային և իրավագիտական գործունեության 30 տարուց ավելի փորձառություն
...
Կարդալ »»»
02 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Աշխարհաքաղաքական փոփոխությունների, պատմական բեկումնային անցքերի թոհուբոհում թրծված հայկյան սերունդը շարունակում է իր ուղին... Իսկ տվյալ իրավիճակը ի՞նչ ճանապարհներ է ցույց տալիս, ո՞ր նպատակներից դրդված ենք կատարում թելադրվածը, ի՞նչ մտապատկերներ ենք ուրվագծում ապագայի համար... Կարճ ասած՝ ու՞ր ենք գնում: Ահա մի հարց, որը մշտապես պետք է հարցնենք ինքներս մեզ՝ ամեն անգամ յուրովի բացահայտելով միաժամանակ և' միանշանակ և' բազմաբովանդակ պատասխանը: Այս գաղափարային առանցքի շուրջ էլ հյուսվեց մի շատ հետաքրքիր բանախոսություն, որը լուսաբանեց ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Մկրտչյանը: Սկզբում փոքրիկ ակնարկ՝ ինքնաներկայացման և բանախոսությունից ակնկալիքների տեսքով: Հենց այսպես էլ մեկնարկվեց անչափ հետաքրքիր և ուսուցողական բանախոսությունը, որը վերածվեց թատերախաղի՝ մեր «ՊԳԵԴ»-ի ուսանողների մասնակցությամբ: Ուսանողները բաժանվեցին երեք թևի՝ ներկայացնելով աշխարհի խոշորագույն բևեռների՝ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հիմնարար դիրքորոշումները և արգումենտները, որից ելնելով՝ երրոդ կողմը՝ Հայաստանը, պետք է կողմնորոշվեր՝ ում ձեռքը սեղմել և չսխալվել: Խմբերով մտածելուց և ընդհանուր եզրահանգումներ անելուց հետո՝ ՌԴ-ի պատվիրակի ( «ՊԳԵԴ»-ի ուսանողուհի Անի Պապիկյանի), ԱՄՆ-ի նախագահի և պատվիրակի («ՊԳԵԴ»-ի խորհրդի անդամ Մարգարիտա Գասպարյանի և «ՊԳԵԴ»-ի ուսանողուհի Մոնիկա Փիրինյանի) հայեցակետերը ներկայացվեցին և փորձեցին համոզիչ տպավորություն գործել՝ իրենց կողմը ձգելու համար
...
Կարդալ »»»
28 Նոյեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Ինչպես հայտնի է շատերին, դեռևս 1441 թ-ից Հայոց եկեղեցին դժբախտաբար կամ պատմա-քաղաքական իրադարձությունների օբյեկտիվ ազդեցությամբ մասնատվել է 2 մասի` Մայր աթոռ Սբ. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության: ԱՄՆ-ում մասնավոր այցելության շրջանակներում «ՊԳԵԴ» Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանին օրեր առաջ բացառիկ հնարավորություն է ընձեռնվել հանդիպելու Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան Թեմի առաջնորդ Տեր Հովնան արք. Տերտերյանին: Մինչ հանդիպման մասին մանրամասներ ներկայացնելը, առավել հետաքրքրական է համառոտ ներկայացնել հայ եկեղեցու պատմության այն էջերին, որոնք օբյեկտիվ պատճառներով գրեթե չեն լուսաբանվել կամ տեղ չեն գտել մեր ավանդական դասագրքերում
...
Կարդալ »»»
27 Նոյեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էլեն Խաչատրյանը վերջերս մասնակցեց մի ծրագրի, որն իրականացվում է Եվրոպական գործընկերությունը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (the European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh – EPNK) նախաձեռնության երկրորդ փուլի ծրագրերի շրջանակներում։ Ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, նախաձեռնել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» (Crisis Management Initiative – CMI) ֆինլանդական ոչ-կառավարական կազմակերպությունը։ Այն իրականացվել է Հայաստանում, Ղարաբաղում և Ադրբեջանում
...
Կարդալ »»»
27 Նոյեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Հայոց պատմությունը կերտվել է ինչպես այլ, այնպես էլ հարևան երկրների հետ թե' բարիդրացիական, թե' ոսոխական շփման արդյունքում՝ մերթ պանծալի հաղթանակի, մերթ պարտության ու դավաճանության կարմիրով ներկելով մեր պատմական անցյալը: «ՊԳԵԴ»-ը շարունակում է հստակ քայլերով շարժվել առաջ: Գիտելիքառատ հերթական կայարանը «Վրաստանի արտաքին հարաբերությունները և Հայաստանը» թեմայի քննարկումն էր: Իսկ այն լուսաբանում էր Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը
...
Կարդալ »»»
« 1 2 3 4 5 6 7 ... 10 11 » |
|
|
Օրացույց
« Հուլիս 2025 » |
Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուր |
Շբթ |
Կիր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|