«ՊԳԵԴ»-ը «ՆԱՏՕ Մոդել Երիտասարդական թվով երրորդ Համաժողով»-ում:
11 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Ամբարել գիտելիքներ, զարգացնել ու ներդնել հնարավոր պոտենցիալը փորձի ձեռքբերման հենքում, որսալ պատեհ պահը և մղվել առաջ՝ դեպի ուղենշված և ցանկալի նպատակ...
Ահա և հաջողության հերթական բանաձև, որը կիրառեց ԵՊՀ Միջազգային հարաբերութունների Դիվանագիտության բաժնի շրջանավարտ, «ՊԳԵԴ» Հ/Կ Խորհրդի անդամ Գառնիկ Դավթյանը, ով վերջերս մասնակցեց Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի ունեցող «ՆԱՏՕ Մոդել Երիտասարդական թվով երրորդ Համաժողով»-ին՝ լինելով հայկական պատվիրակության ղեկավար: Իսկ արդեն համաժողովին հանդես եկավ՝ որպես Ալբանիայի պատվիրակության ներկայացուցիչ: Ինչպես նշում է Գառնիկ Դավթյանը, անհնար կլիներ հաջողության հասնել՝ առանց պատվիրակության մյուս երկու ներկայացուցիչների՝ Մարինե Գևորգյանի (ով ևս «ՊԳԵԴ»-ի ուսանողուհի է) և Լիլիթ Մովսեսյանի : Համաժողովին մասնակցում էին 18-28 տարեկան 167 երիտասարդներ` աշխարհի 50 երկրներից: «ՆԱՏՕ-ի Մոդել համաժողով»-ի ընթացում քննարկումներ են ունեցել ՆԱՏՕ-ի օրակարգում քննարկվող հարցերի` Աֆղանստանի «Վերահաստատման» ծրագրի, ՆԱՏՕ-ի օրակարգում Կիբեր հարձակումների, ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության, Աֆղանստանում կանանց իրավունքների` ՄԱԿ-ի 1325 բանաձևի և այլնի շուրջ: Քննարկումներից բացի դասախոսություններ են ունեցել պրն. Թեդ Ուայթսայդի` ՆԱՏՕ-ում գործող Հանրային Դիվանագիտություն բաժնի գլխավոր քարտուղարի օգնականի, պրն. Նեբոժա Կալուջեռովիչի` Մոնտենեգրոյի կառավարությունում ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավարի, պրն. Վլադիմիր Գասպարիչի` Սլովենիա դեսպանի, պրն. Կուրտ Էնգելենի` Բելգիայի Եվրո-ատլանտյան ասոցացիայի փոխնախագահի և այլոց հետ: «ՆԱՏՕ-ի Մոդել Երիտասարդական Համաժողովը» բացառիկ հնարավորություն է երիտասարդների համար՝ սեփական կարծիքը կիսելու աշխարհում ընթացող խնդիրների վերաբերյալ, մասնակցելու դրանցում նոր ու ճկուն լուծումներ առաջարկելուն, ինպես նաև գիտելիքների մեծ պաշար ձեռք բերելու, տարբեր երկրների դիվանագետների հետ հադիպելու, աշխարհում ընթացող գլոբալ խնդիները քննարկելու, դրանց լուծումները գտնելու: Խմբի անդամներից Լիլիթ Մովսեսյանը ևս աչքի ընկավ իր փայլուն և ճիշտ մոտեցմամբ. կարողացավ 167 մասնակիցներից ընտրվել՝ որպես 11 հոգուց բաղկացած խմբի անդամ, առանձին հանդիպման արժանացավ պրն. Թեդ Ուայթսայդի` ՆԱՏՕ-ում գործող Հանրային Դիվանագիտություն բաժնի գլխավոր քարտուղարի օգնականի հետ: Հանդիպման ժամանակ Լիլիթը և մյուս 10 մասնակիցները հնարավորություն ունեցան քաղաքականության տարբեր թեմաներ քննարկելու և սեփական կարծիքը հայտնելու պրն. Թեդ Ուայթսայդին: Ակտիվությամբ և պատրաստվածությամբ հանդես եկած Մարինե Գևորգյանը և Լիլիթ Մովսեսյանը իրենց խմբերում ընթացող քննարկումներին աչքի ընկան դիվանագիտական պահվածքով և պատրաստվածությամբ: Լինելով խմբի ղեկավար՝ Գառնիկ Դավթյանը ամբողջովին ընկալեց լեգենդար Աբրահամ Լինկոլնի գաղափարախոսությունը՝ « Մի հարցրու երկրիդ, թե ինչ է այն արել քեզ համար, այլ հարցրու, թե դու ինչ ես արել քո երկրի համար»: Հիրավի, «ՆԱՏՕ-ի Մոդել Երիտասարդական Համաժողովը» մեծ ներդրում է կատարում երիտասարդների համար, որպես վաղվա սերնդի ներկայացուցիչներ` շեշտակի ազդեցություն է թողնում ինքնագիտակցության մեջ և մեծացնում պատասխանատվության զգացումը սեփական երկրի նկատմամբ: Արդեն երկրորդ անգամ «ՆԱՏՕ Մոդել Երիտասարդական Համաժողով»-ին մասնակցություն ունեցած Գառնիկ Դավթյանը գրանցեց հաջողություններ: Որպես պատվիրակության ղեկավար` մասնակիցներից միայն իրեն հնարավորություն ընձեռվեց հարցազրույց տալու համաժողովի կազմակերպիչներին, որը մոտ ապագայում կտեղադրվի «ՆԱՏՕ Մոդել Երիտասարդական Համաժողով»-ի կայքում: Գառնիկը իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց իր հովանավորներին` ծնողներին, իրեն աջակցող ընկերներին և, ոչ պակաս կարևոր, ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների Դիվանագիտության բաժնին` իր կրթության հիմքը դնելու, իրեն ճիշտ ուղի ուրվագծելու, ինչպես նաև աջակցելու համար: «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ ղեկավար կազմն ու բոլոր ուսանողները շնորհավորում են մեր ընկերներին և մաղթում նպատակների և դրանց իրագործման միաժամանակյա ընթացք, նորանոր վերելքներ ու բազում ձեռքբերումներ: Հղում՝ 1. www.natoyouthsummit.org/ 2. www.natoyouthsummit.org/complexity-and-fluidity-the-future-of-nato-as-a-global-peacekeeper/ «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` Էլեն Խաչատրյան: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|