ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Դեկտեմբեր » 15 » Ամբարված հույզերի և շնորհակալական խոսքերի հրավառություն «ՊԳԵԴ»-ում
Ամբարված հույզերի և շնորհակալական խոսքերի հրավառություն «ՊԳԵԴ»-ում
15 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Տրամադրող մեկնարկը ողջունելի էր, բեղմնավոր ընթացքը՝ խոստումնալից, իսկ արդեն ավարտը՝ մեծագույն հաճույք:
Ահա և «ՊԳԵԴ»-ը պատվով իրականացրեց և հպարտությամբ վերջնագծին մոտեցրեց ուսումնական այս տարվա առաջին փուլը՝ «ՀՀ հարաբերությունները հարևան և ոչ հարևան երկրների հետ» առարկայի երկամսյա դասընթացը, որը դրոշմվեց և իր հետքը թողեց «ՊԳԵԴ»-ի շրջահայաց և նպատակասլաց ուսանողների գիտելիքների վրա:

Կայացած ընթացքի և հաջող ավարտի կապակցությամբ՝ շնորհավորանքի խոսքով հանդես եկավ «ՊԳԵԴ» ՀԿ-ի նախագահի պաշտոնակատար Զորիկ Հանիսյանը՝ նշելով, որ շատերը կարող են մեկնարկել նոր փուլ իրենց կյանքում, բայց քչերին է հաջողվում անցնել Ռուբիկոնն ու հասնել իրենց թիրախին: Ահա այս օրինաչափությամբ էլ բազում հայտերից ընտրված և հնարավորություն ստացած երիտասարդների մի մասին հաջողվեց արժանապատվորեն ու հաստատակամորեն ավարտել դասընթացը:

Դեկտեմբերի 13-ը ամբարված հույզերի և շնորհակալական խոսքերի հրավառություն էր «ՊԳԵԴ»-ում: Երբ ակնկալիքներդ արդարացված են, դրվատանքի խոսքերն անգամ քիչ են թվում: Ուսանողները կիսվեցին իրենց տպավորություններով, իրենց երախտագիտությունը , նոր փուլի սպասելիքները հայտնեցին: Իսկ աշխատակազմը արձանագրեց իր դիտարկումները, հղեց ջերմ շնորհավորանքներն ու իր մեծ շնորհակալական խոսքն ուղղեց «ՊԳԵԴ» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանին՝ ոչ ֆորմալ կրթության ստացման նմանօրինակ հնարավորություն ընձեռելու համար :

Իրենց ակտիվությամբ, կանոնավոր ու պարտաճանաչ հաճախելիությամբ աչքի ընկած ուսանողները ստացան հավաստագրեր, իսկ մշտապես ակտիվ գործունեություն ծավալելու և հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գալու համար շնորհակալագրեր հանձնվեցին «ՊԳԵԴ»-ի աշխատակազմի անդամներից՝ Սեդա Գասպարյանին, Հասմիկ Պետրոսյանին, Էլեն Խաչատրյանին, և իհարկե, Մարգարիտա Գասպարյանին, ում ջանքերի շնորհիվ կազմակերպվեցին հետաքրքիր բանախոսություններ ու կառուցողական բանավեճեր: Եվ այդ եռանդի ու օպտիմալ գործունեության համար «ՊԳԵԴ»-ի տասը կրծքանշաններից երկրորդը շնորհվեց Մարգարիտա Գասպարյանին:
Ահա և վերջ... Գոհունակ ժպիտներով՝ սպասենք նոր փուլի հաջորդ ընթացքին...

«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` Էլեն Խաչատրյան:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)