«ՊԳԵԴ»-ում արձանագրվեց մի հզոր դրոշմակնիք մեր ինքնագիտակցության նվիրական խորքերում
02 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
![]() Աշխարհաքաղաքական փոփոխությունների, պատմական բեկումնային անցքերի թոհուբոհում թրծված հայկյան սերունդը շարունակում է իր ուղին...
Իսկ տվյալ իրավիճակը ի՞նչ ճանապարհներ է ցույց տալիս, ո՞ր նպատակներից դրդված ենք կատարում թելադրվածը, ի՞նչ մտապատկերներ ենք ուրվագծում ապագայի համար... Կարճ ասած՝ ու՞ր ենք գնում: Ահա մի հարց, որը մշտապես պետք է հարցնենք ինքներս մեզ՝ ամեն անգամ յուրովի բացահայտելով միաժամանակ և' միանշանակ և' բազմաբովանդակ պատասխանը: Այս գաղափարային առանցքի շուրջ էլ հյուսվեց մի շատ հետաքրքիր բանախոսություն, որը լուսաբանեց ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Մկրտչյանը: Սկզբում փոքրիկ ակնարկ՝ ինքնաներկայացման և բանախոսությունից ակնկալիքների տեսքով: Հենց այսպես էլ մեկնարկվեց անչափ հետաքրքիր և ուսուցողական բանախոսությունը, որը վերածվեց թատերախաղի՝ մեր «ՊԳԵԴ»-ի ուսանողների մասնակցությամբ: Ուսանողները բաժանվեցին երեք թևի՝ ներկայացնելով աշխարհի խոշորագույն բևեռների՝ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հիմնարար դիրքորոշումները և արգումենտները, որից ելնելով՝ երրոդ կողմը՝ Հայաստանը, պետք է կողմնորոշվեր՝ ում ձեռքը սեղմել և չսխալվել: Խմբերով մտածելուց և ընդհանուր եզրահանգումներ անելուց հետո՝ ՌԴ-ի պատվիրակի ( «ՊԳԵԴ»-ի ուսանողուհի Անի Պապիկյանի), ԱՄՆ-ի նախագահի և պատվիրակի («ՊԳԵԴ»-ի խորհրդի անդամ Մարգարիտա Գասպարյանի և «ՊԳԵԴ»-ի ուսանողուհի Մոնիկա Փիրինյանի) հայեցակետերը ներկայացվեցին և փորձեցին համոզիչ տպավորություն գործել՝ իրենց կողմը ձգելու համար: Սակայն ՀՀ-ն խելացի էր ( ներկայացուցիչներն էին՝ «ՊԳԵԴ» -ի «Քաղաքագիտության և սոցիոլոգիայի» ամբիոնի ղեկավար Ժենյա Պողոսյանը և «ՊԳԵԴ»-ի ուսանողուհի Լիանա Ռուստամյանը) : Նրանք ներկայացրին այդ հարցի լուծման շատ արժանապատիվ և դիպուկ եղանակ՝ արծարծելով այն վես գաղափարը, որը հաստատապես արմատադրված պետք է լիներ պատմական փորձի արդյունքում: Ինչքան էլ հաճելի, գրավիչ լինի ՌԴ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական ցանկացած պետության խայծ, այնուամենայնիվ մեր հաղթանակի առհավատչյան ինքներս մեր հանդեպ հավատն է առ այն, որ միայն մենք կարող ենք մեզ տանել լուսավորն ու հաղթականը՝ հիմնարար գիտելիքի ձեռքբերման և դրա ճիշտ կիրառման արդյունքում: Մենք ենք պահի տիրակալը, մենք ենք որոշում մեր քայլերը, մենք ենք կիրառում մեր պոտենցիալը տնտեսական, քաղաքական, բարոյական աճի համար: Իսկ արտաքին աշխարհի հզոր ներկայացուցիչ պետությունների ձեռքում, ինչպես վաղ անցյալում, այնպես էլ հիմա, մենք հասարակ խաղալիք ենք, հասարակ՝ բայց խելացի... Ապավինելով մեր ուժին և հասկանալով, որ միայնակ հեշտ չէ՝ պետք է ծանրութեթև անենք և ձեռք բերենք դաշանակիցներ, իսկ նրանց մեր կողքին պահելու համար անհրաժեշտ է հզորանալ և լինել այն հաղթաթուղթը, որի հետ համագործակցության համար կհերթագրվեն աշխարհիս հզորները... Ահա և հերթական անգամ՝ նոյեմբերի 29-ին , «ՊԳԵԴ»-ում արձանագրվեց մի հզոր դրոշմակնիք մեր ինքնագիտակցության նվիրական խորքերում: «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` Էլեն Խաչատրյան: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|