ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Դեկտեմբեր » 9 » ՊԳԵԴ-YSSF-ը ԱՄՆ «Արդարադատության» ուշադրության կենտրոնում
ՊԳԵԴ-YSSF-ը ԱՄՆ «Արդարադատության» ուշադրության կենտրոնում
09 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

ՊԳԵԴ-YSSF-ի «գործը»՝ Կալիֆորնիայի Գերագույն Դատարանի հայազգի դատավորի «վարույթում»

Արմանդ Արաբյան. ԱՄՆ դատական համակարգում՝ «Սուրբ Արմանդ», իսկ հայրենանվեր ու հայապահպան գործունեություն վարող բացառիկ սփյուռքահայերի շրջանակում այն եզակիներից մեկն, ով արժանացել է Հայաստանի Հանրապետության «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո մեդալի: Ունի դատաիրավական համակարգի 25 ամյա աշխատանքային և իրավագիտական գործունեության 30 տարուց ավելի փորձառություն: 1990-1996թթ-ին հանդիսացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գերագույն Դատարանի դատավոր: Արաբյանը ներկայումս ԱՄՆ Պեպպերդինի համալսարանի Իրավունքի Դպրոցի պրոֆեսոր է, հեղինակ է մի քանի տասնյակ մասնագիտական և ուսումնական ձեռնարկների, որոնցով արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ուսանում են ամերիկյան հեղինակավոր համալսարաններում:

1996թ-ին ԱՄՆ-ում պարոն Արաբյանն արժանացել է «Տարվա Լավագույն Իրավագետ» մրցանակին, մի քանի համալսարաններում պատվավոր դոկտորի աստիճանի, հեղինակել է բազմաթիվ հոդվածներ առաջատար ամերիկյան ամսագրերում, թերթերում եւ իրավաբանական հանդեսներում: Արաբյանի մասին ու նրա աշխատությունների մասին բազմիցս հիշատակումներ կան «Ով ով է աշխարհում», «Ով ով է Ամերիկայում», «Ով ով է Կալիֆորնիայում» եւ «Ով ով է ամերիկյան օրենքով» հրատարակություններում: 2003թ-ին Արաբյանը պարգևատրվել է «Ալբերտ Էյնշտեյն» ոսկե մեդալով եւ նույն թվականին նաև Ռուսաստանի Դաշնության Բնական գիտությունների ակադեմիայի Պատվո պարգևի և կոչումի:

Պարոն Արաբյանն ԱՄՆ հայ համայնքում վայելում է գրեթե բոլոր խավերի և շրջանակների հարգանքը, սերն ու համակրանքը, իրականացրել և շարունակում է գործադրել մեծածավալ բարեգործական ծրագրեր, որոնց շնորհիվ հայ համայանքը մեծապես կարևորում է նրա կարծիքը, դիտողություններն ու առաջարկները որևէ ազգային և հասարակական գործունեության ոլորտում: Նա այն անհատն է, ով չի սիրում թմբկահարել իր անունն ու գործը, սակայն «ՊԳԵԴ-YSSF»-ի հիմնադիր Գևորգ Մանուկյանը, շարունակելով սփյուռքում նշանավոր հասարակական-պետական գործիչների հետ հանդիպումներն ու նրանց հետ բազմակողմանի ծրագրեր քննարկելու իր առաքելությունը, պատիվ ունեցավ Կալիֆորնիայի Նորթրիջ ավանում հյուրընկալելու իրավագիտության դոկտոր, պրոֆեսսոր, Կալիֆորնիայի Գերագույն Դատարանի դատավոր Արմանդ Արաբյանին:

«Պարոն Արդարադատության - Mr. JUSTICE» (նաև այսպես են հաճախ դիմում պարոն Արաբյանին) խնդրանքով hանդիպումը տեղի ունեցավ ոչ պաշտոնական ձևաչափով, որին հաջորդեց ջերմ, ընտանեկան ընթրիքը, ինչի ընթացքում հնարավոր եղավ առավել մոտիկից ճանաչել պարոն Արաբյանին և նրա ընտանիքը:

Հայազգի իրավաբանի մասնագիտական կյանքում և անհատական կարիերայում վճռորոշ է եղել 1972թ-ը: Հենց այդ թվականին ԱՄՆ ապագա նախագահ, իսկ այդ ժամանակ դեռևս Կալիֆորնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանի կողմից նա նշանակվում է Լոս Անջելեսի քաղաքային դատարանի դատավոր: Այս նշանակումից ընդամենը տասնհինգ ամիս անց նրան է վստահվում նաև Գերագույն, Վերադաս Դատարանի դատավորի պաշտոնը: Իսկ արդեն 1983թ-ին Կալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, հաշվի առնելով պարոն Արաբյանի մասնագիտական կարողություններն ու բացառիկ ընդունակությունները, նրան նշանակում է Կալիֆորնիայի Վերաքննիչ Դատարանի դատավոր: 1990 թ-ից արդեն Արմանդ Արաբյանը նշանակվում եւ հաստատվում է որպես Կալիֆորնիայի Գերագույն Դատարանի դատավոր:

Կալիֆոռնիայի Գերագույն դատարանում աշխատելու տարիներին պարոն Արաբյանը հանդիսացել է ավելի քան հարյուր իրավա-կիրառական կարծիքների հեղինակ: 1980թ-ին նրա` սեռական հարձակումների զոհերին առնչվող խորհրդատվական արտոնության ու նախապատվության իրավունքի սկզբունքն այժմ ամրագրված է Կալիֆորնիայի Վկայությունների մասին օրենսգրքում եւ ընդունված է 18 այլ երկրների օրենսդրություններում: Արաբյանը Բոստոնի Համալսարանի Իրավունքի Դպրոցի շրջանավարտներից առաջինն է, ով արժանացել է այսպիսի բարձր պատվի՝ նշանակվելով Կալիֆորնիայի Գերագույն դատարանի դատավոր: Պարոն Արաբյանը հանրային և ազգային մեծ ճանաչում ունի ԱՄՆ-ում քրեաիրավական նորմերի բարեփոխումների գործում իր մասնագիտական բացառիկ ներդրումների շնորհիվ, որի համար էլ, ինչպես վերը նշեցինք, ստացել է «Սուրբ Արմանդ» պատվանունը:
2004թ-ին Հայաստանի Հանրապետությանն ու հայրենիքին մատուցած ազգանվեր ու բարեսիրական գործունեության համար պարոն Արաբյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության բարձր պարգևի՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո մեդալի: 2003թ-ին Արմանդ Արաբյանը հովանավորել է Հայաստանում VI դարում կառուցված «Սբ. Գայանե» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, 2005թ-ին Արաբյանի նվիրատվությունների շնորհիվ հիմնովին վերակառուցվել, վերանորոգվել ու ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրվել է ՀՀ Սահմանադրական Դատարանի դատական նսիստերի սրահը:

Արմանդ Արաբյանը ծնվել է հայ միգրանտների ընտանիքում, ովքեր Ամերիկա էին եկել 1915 թվականի Հայոց ցեղասպանության եղերական ճակատագրից մի կերպ փրկվելու արդյունքում: Բակալավրիատի իր ուսումնառությունն Արաբյանն ստացել է Բոստոնի համալսարանի Բբիզնեսի կառավարման ոլորտում, ծառայել է ԱՄՆ զինված ուժերում որպես հետեւակային լեյտենանտ: Զինծառայությունից հետո Արաբյանն ընդունվել է Բոստոնի համալսարանի Իրավունքի դպրոց, որտեղ էլ 1961թ-ին նա ստացել է իրավաբանական գիտությունների Դոկտորի աստիճան:

Անցյալ տարի ԱՄՆ հայ համայնքում բավականին մեծ աշխուժություն առաջացրեց և քննարկումների առիթ հանդիսացավ դոկտոր Արաբյանի “From gravel to gavel” անգլերենով հրատարակված հուշագրությունը, որն առավելապես պատմում է ցեղասպանությունից հրաշքով փրկված իր ընտանիքի, անցած ուղու և իր կայացման մասին:

Բացառիկ մարդ ու հայի տեսակ է պարոն Արաբյանը, ով իր պատկառելի տարիքում նույնիսկ չի կորցրել լավատեսությունն, ու հանդիպելով բազմաթիվ անարդարությունների, դեռևս հավատ ունի Հայաստանի բարգավաճման ու հայերի բարեկեցիկ ապագայի նկատմամբ:
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին մի քանի գործնական ու կիրառական պայմանավորվածություններ, որոնք լիահույս ենք, հնարավոր կլինի իրագործել մոտ ապագայում՝ «ՊԳԵԴ-YSSF»–ում սովորող ուսանողների միջոցով՝ ի շահ Հայաստանի հանրության ու երիտասարդ հանրապետության Երիտասարդ Պետական Գործիչների:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)