Հերթական հաղթանակը «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ հարկի ներքո
27 Նոյեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էլեն Խաչատրյանը վերջերս մասնակցեց մի ծրագրի, որն իրականացվում է Եվրոպական գործընկերությունը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (the European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh – EPNK) նախաձեռնության երկրորդ փուլի ծրագրերի շրջանակներում։
Ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, նախաձեռնել է «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» (Crisis Management Initiative – CMI) ֆինլանդական ոչ-կառավարական կազմակերպությունը։ Այն իրականացվել է Հայաստանում, Ղարաբաղում և Ադրբեջանում: Հայաստանում այն կազմակերպեցին և իրականացրին EPNK երիտասարդ առաջնորդների ծրագրի ներկայացուցիչներ՝ Հեղինե Նազարյանը, Աննա Փամբուխչյանը և Գառնիկ Դավթյանը, վերջինս, ի դեպ՝ ևս «ՊԳԵԴ-YSSF»-ի ուսանող է: Ծրագրին հրավիրված էին մասնակցելու երիտասարդ նկարիչներ, քանդակագործներ, դիզայներներ և լուսանկարիչներ: Մրցույթի մասնակիցներին տրված էր 20 օր աշխատանքները ներկայացնելու համար: «Նկարիչների տանը» կայացավ ''ART & PEACE'' խորագրով մրցույթ-ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնց կարծիքը ևս իր ազդեցությունն ունեցավ մրցույթի արդյունքների վրա: ժյուրիի և ցուցահանդեսին ներկա գտնվողների կարծիքների և գնահատականների հիման վրա ձևավորված արդյունքներով՝ հաղթեց «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար՝ Էլեն Խաչատրյանը՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Այժմ խաղաղություն քարոզող նրա նկարներից մեկը գտնվում է «Crises Managment Initiative» կազմակերության Բրյուսելի գրասենյակում: «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ ղեկավար կազմն ու բոլոր ուսանողները շնորհավորում են Էլեն Խաչատրյանին և մաղթում նորանոր հաղթանակներ ու բազում ձեռքբերումներ: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|