ԵՄ տարածաշրջանային քաղաքականությունը և Հայաստանը
09 Դեկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Ժամանակը մղվում է առաջ: Իսկ մենք ենթարկվում ենք աշխարհաքաղաքական բազում փոփոխությունների թելադրանքին: Փորձում ենք քայլել տվյալ իրավիճակի օպտիմալ լուծման հետքերով: Ու՞ր և հանուն ինչի՞ ենք գնում: Իսկ հարցերի համեմատական, հստակ պատասխանները կարելի է նաև ստանալ՝ աշխարհում իշխող և ծանրազանգված կառույցների գործունեությանն ու ռազմավարությանը ծանոթանալով:
Ահա և դեկտեմբերի 6-ին «ՊԳԵԴ»-ում հերթական և այս տարվա վերջին հանդիպումը կայացավ՝ նվիրված « ԵՄ տարածաշրջանային քաղաքականությունը և Հայաստանը» թեմային, որը լուսաբանեց քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արամ Թերզյանը: Բանախոսությունը բազմաբովանդակ էր և ներառում էր մեր ուսանողներին հուզող բազում հարցերի պատասխաններ: Քննարկվեցին Հարավկովկասյան տարածաշրջանի՝ ԵՄ-ի արտաքին ու անվտանգության քաղաքականության մեջ ունեցած հիմնարար դերն ու նշանակությունը, Սփայքմենի գաղափարախոսության էությունը, ԵՄ-ի հայելային դերը Հայաստանի համար, ինչպես նաև այն հարցը, թե ինչու՞ ԵՄ-ի քայլերը նաև պետք է դիտարկվեն Ռուսաստանի շահերի տեսանկյունից: Այս և այլ առանցքային հարցեր ենթարկվեցին խորը վերլուծության և ստանալով պատասխաններ՝ դարձան հիմնարար գիտելիք՝ տվյալ թեմայի մասին ընդհանուր պատկերացման համար: Իսկ արդյունքում՝ «ՊԳԵԴ»-ում արձանագրվեց ևս մեկ հագեցած բանախոսություն: Ահա հստակ քայլերով , հիմնարար գիտելիքներով ու նորանոր բացահայտումներով առլեցուն՝ հատեցինք «ՊԳԵԴ»-ի այս ուսումնական տարվա առաջին փուլի վերջնագիծը: Յուրաքանչյուր ողջունելի երևույթի ճիշտ վերջաբանը հիմնաքարն է նոր ու լուսավոր արշալույսի, իհարկե , երբ կա հզոր ղեկավար և հզոր թիմի նվիրյալ, անմնացորդ ու արդյունավետ աշխատանք... «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` Էլեն Խաչատրյան: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|