29 Նոյեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Սիրելի երիտասարդներ, ի ուրախություն ձեզ, ուզում ենք տեղեկացնել, որ այսուհետ ՊԳԵԴ-YSSF-ում ձևավորվել է բանավիճային և այլ երիտասարդական կազմակերպությունների հետ ինտելեկտուալ խաղերի և բանավեճերի անցկացման համար նախատեսված խմբակ, որի անդամները պարբերաբար կկազմակերպեն և կիրականացնեն հետաքրքիր միջոցառումներ:
Ընդամենը ժամեր առաջ մեր ինտելեկտուալների խմբակի մի խումբ անդամներ՝ Լիլիթ Սիմոնյանը, Դավիթ Մարգարյանը, Հասմիկ Չիլինգարյանը և Արմինե Բոյախչյանը Երևանի Ջագեր փաբում մասնակցեցին «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի կողմից կազմակերպված առաջին ընկերական խաղին: Այս խաղն իր ֆորմատով տարբերվում էր բանավեճի ակումբի կազմակերպած ավանդական մյուս բանավեճերից: Բանավեճը ընկերական էր, չկար ժյուրի, որն հայտնում էր իր կարծիքը, այլ հաղթանակը որոշելու էր հանդիսատեսը:
...
Կարդալ »»»
29 Նոյեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Բավականին վերջերս ՊԳԵԴ-YSSF Դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակել էինք Երևան քաղաքի ավագանու անդամ, "Գրիգորի Գրիգորյան" Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր Գրիգորի Գրիգորյանի՝ ՊԳԵԴ Հ/Կ նախագահին ուղղված համագործակցության մասին նամակը:
Ընդամենն օրեր անց կազմակերվեց մեր հանդիպումը մեր նոր գործընկերոջ հետ: Երիտասարդների և սովորողների հետ զրույցում պարզվեց, որ հետևելով աստվածաշնչյան հայտնի առակին, պարոն Գրիգորյանն իսկապես ցանկանում է սերմեր ցանել այնպիսի պարարտ հողում, որտեղից իսկապես ակնկալվում է առատ բերք ու բարիք և ցանկանում է, որ համագործակցությունը լինի փոխադարձ ու ոչ միայն առիթից առիթ, այլ պարբերական, շարունակական և հետևողական:
ՊԳԵԴ-YSSF Դպրոցը շնորհակալ և պարտավորված է զգում նման գնահատականի և վստահության պատվին արժանանալու համար: Համանման իրադարձությունները ոգևորում են մեզ՝ լավագույնս շարունակելու մեր առաքելությունը և նորանոր երիտասարդների՝ գիտելիքի և փորձի շուրջ համախմբելու, նրանց ինքնադրսևորման ու կայացման նոր հարթակներ տրամադրելու գործում՝ ինչպես մեր երկրի սահմաններում, այնպես էլ միջազգային մակարդակներում:
Ստորև ձեզ ենք ներկայացնում մեր հանդիպման մասին պատրաստված տեսանյութը (video):
15 Նոյեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի բազմահազար հասարակական կազմակերպությունների շարքում ձևավորվել ու կայացել է ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն՝ շնորհիվ իր անդամների ամենօրյա նվիրված աշխատանքի, օրեցօր մեր շարքերը համալրող երիտասարդների և ուսանողների:
Արդյունքում մենք ձեռք ենք բերել և շարունակում ենք ստանալ համագործակցության հրավերներ՝ ինչպես անհատ բարեգործների, այնպես էլ կայացած կազմակերպությունների կողմից, որոնց պարբերաբար կանդրադառնանք մեր հոդվածներում:
Այժմ ուզում ենք անդրադառնանք այդպիսի համագործակցության ձևաչափերից մեկին: Երկարատև քննարկումներից հետո օրեր առաջ ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանի և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Երիտասարդական Կազմակերպություն Ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանի միջև ձեռք բերված համագործակցության պայմանավորվածության շնորհիվ, Երևանում գտնվող "Մոսկվայի տուն" կրթամշակութային տանը ՊԳԵԴ-YSSF-ը այսուհետ բացառիկ հնարավորություն ունի իրականացնելու պարբերական և շարունակական հանդիպումներ, սեմինարներ և թրեյնինգներ:
...
Կարդալ »»»
27 Հոկտեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2015թ հոկտեմբերի 24-ին ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ում տեղի ունեցավ կազմակերպության կառավարման խորհրդի անդամների և մեր Հ/Կ կազմում ակտիվ աշխատանքներ ծավալելու նպատակով մեզ դիմած երիտասարդների առաջին հանդիպումը: Մի քանի տասնյակ երիտասարդներ, ովքեր նախկինում արդեն իսկ արձանագրել էին կամավորական աշխատանքների, կրթական ու փոխանակային ծրագրերի մասնակցության բազմաբնույթ հաջողություններ, մեծ սիրով ու պատրաստակամությամբ տրամադրվել էին այս հանդիպմանը, նոր ընկերներ, փոխլրացնող ու տրամադրող միջավայրի, առաջընթաց ու հավակնոտ ծրագրերի իրականացման ակնկալիքներով:
Անշուշտ, ցանկացած կազմակերպության համար հաճելի և միևնույն ժամանակ պարտավորեցնող է իր կազմում նման համալրում ունենալը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն մեր հասարակության ներսում իրականացնել անհրաժեշտ ծրագրեր, այլև միջազգային նախագծերում հանդես գալ լավագույն մասնակիցներով, ովքեր պատվով կներկայացնեն մեր երկիրն ու Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց հասարակական կազմակերպությունը:
...
Կարդալ »»»
01 Հոկտեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Հետևե՛ք իմ գործունեությանը . ես քայլում եմ իմ երազանքների հետևից… »
Սրանք մեկ տարի առաջ գուցեև հոգու խորքից ասված խոսքեր էին, այսօր արդեն՝ թև առած իրականություն: Խոսքերի հեղինակն էր ՊԳԵԴ-YSSF Հ/Կ խորհրդի անդամ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանն, ով ՊԳԵԴ հարկի ներքո ինքն իր համար բացահայտեց նոր որակներ, առաջնորդական հատկություններ ու բազմաբնույթ գիտելիքներ, որոնց շնորհիվ նա իրականացրեց իր վաղեմի ցանկություններից մեկը՝ ունենալ սեփական նախակրթարան – քոլեջը:
Հասմիկն արդեն 2 ամիս է, ինչ ղեկավարում է իր իսկ հիմնադրած ԼօԼօ նախակրթարանը, որն իր մեջ ներառում է կրթա-դաստիարակչական հագեցած ծրագիր, լուսային նկարչություն, հիդրոնկարչություն, ավազաթերապիա, մանկական ֆիթնես, լոգոռիթմիկա և այլ ժամանակակից կրթական ու ինքնազարգացման մեթոդիկա: «ԼօԼօ»-ի ստեղծած միջավայրը և կրթական ծրագրերը նպաստում և աջակցում են երեխաների համակողմանի և ներդաշնակ զարգացմանը:
...
Կարդալ »»»
30 Օգոստոսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2015թ. Օգոստոսի 10-15 Ռիգայում տեղի ունեցավ ՆԱՏՕ Մոդել Երիտասարդական Համաժողովը, որին մասնակցում էին աշխարհի 50 պետությունները ներկայացնող շուրջ 150 երիտասարդներ և երիտասարդական կառույցների անդամներ:
ՆԱՏՕ Մոդել Երիտասարդական Համաժողովի աշխատանքներն այս անգամ հնարավոր եղավ զուգահեռ անցկացնել նաև մեկ այլ քաղաքում` Ստոկհոլմում, ինչն առավել հիշարժան և հետաքրքրական դարձրեց մասնակիցների առօրյան:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ Մոդել Երիտասարդակա համաժողովներն իրականացվում և ֆինանսավորվում են ՆԱՏՕ-ի կողմից, որն առաջին անգամ կազմակերպվել է 2012թ Բրյուսելում: Այս երեք տարիների ընթացքում այն կարողացել է իրականացնել բազում հանդիպումներ, համաժողովներ և կոնֆերանսներ, որոնց մասնակիցների թիվն արդեն գերազանցում է մի քանի հազարը, հասցրել է ճանաչվել որպես աշխարհի երիտասարդական հավաքներից ամենամեծ և ուսուցողական հարթակներից մեկը:
...
Կարդալ »»»
26 Հուլիսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2015թ. Հուլիսի կեսերին Վրաստանի Կախեթի շրջանում ընթացավ ՆԱՏՕ(NATO)-ի ամառային դպրոցի` Հարավային Կովկասում <<Խաղաղություն և անվատնգություն>> թեմայով երիտասարդական միջազգային ծրագիրը: Ամառային դպրոցին մասնակցում էին երիտասարդներ տարածաշրջանի պետություններից` Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Յուրաքանչյուր պետություն ներկայացված էր 12 մասնակցով:
Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց Հասարակական Կամակերպության Միջազգային Համագործակցության բաժնի ղեկավար Գառնիկ Դավթյանն, ով մեծ փորձ ունի արտերկրում կազմակերպված NATO-ի միջազգային երիտասարդական ծրագրերին և կլոր սեղաններին իր մասնակցությամբ, հաջողությամբ հաղթահարեց այս ծրագրին մասնակցելու ընտրական փուլը, որին հայտ էին ներկայացրել Հայաստանի ավելի քան 300 երիտասարդ:
Գառնիկն իր հաջողությունների զգալի մասը, համալսարանական գիտելիքներից զատ, կապում է նաև ՊԳԵԴ Հ/Կ-ի ներքո իրականացված դասընթացների և մասնագետների հետ գործնական հանդիպումների արդյունքում ձեռք բերված հմտությունների հետ, որոնք առիթ են տալիս տեսական գիտելիքները գործնականում կիրառել բանակցային գործընթացներում, ծրագրեր և ռազմավարություն մշակելու, դրանք իրականացնելու ընթացքում:
...
Կարդալ »»»
24 Մայիսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ում մշտապես արժևորել և մեծ կարևորություն են տալիս կամավորական աշխատանքներին, որի համար հաճախ համագործակցել և շարունակում ենք գործակցել մի շարք կազմակերպությունների հետ: Նման հաճելի և արդյունավետ աշխատանքներից մեկն էլ AIESEC-ի հետ իրականացրած կամավորական աշխատանքների ծրագիրն էր, որն իրականացվեց Էստոնիայում` Թալինում:
Միջազգային կամավորական այս ծրագրին հայտ ներկայացրած բազմաթիվ երկրներից ընտրվեցին 4 մասնակիցներ Գերմանիայից, Իտալիայից, Եգիպտոսից և Հայաստանից: Հայաստանը ներկայացնում էր ՊԳԵԴ-YSSF Հ/Կ խորհրդի անդամ Իվետա Չոբանյանը: Իվետան վերջերս է վերադարձել մի քանի ամիս տևողությամբ այդ գործուղումից, որը մեկնարկել էր դեռև 2015թ մարտի կեսերին: Նա այս ծրագրի շրջանակներում ներկայացրել էր նախագիծ, որը կրում էր «Եղի՛ր նեգատիվ, մտածի՛ր պոզիտիվ» խորագիրը: Այն նպատակ ուներ տեղեկատվություն տարածել դպրոցականների և ուսանողների շրջանում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի մասին:
...
Կարդալ »»»
09 Փետրվարի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2015թ փետրվարի 7-ին տեղի ունեցավ «ՊԳԵԴ-YSSF» երիտասարդական հասարակական կազմակերպության կառվարման խորհրդի ընդլայնված նիստ, որը վարեց օրեր առաջ ԱՄՆ-ում իր մասնավոր այցելությունն ավարտած «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ հիմնադիր Գևորգ Մանուկյանը: Նիստին հյուրի կարգավիճակով մասնակցում էին «ԷԼԲԱԿՅԱՆ» ՍՊԸ ղեկավար Արթուր Էլբակյանը և «Երիտասարդ Գետաշեն» Երիտասարդական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոլանդ Ճռիկյանը: Վերջինս 2014թ ուսումնական տարում տարբեր ձևաչափերով իր մասնակցությունն է ունեցել մեր Հ/Կ գործունեությանը, երբեմն նաև աջակցել առանձին պրոեկտների իրականացմանը
...
Կարդալ »»»
23 Հունվարի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայ Եկեղեցին և հոգևորականությունը միշտ եղել ու հանդիսացել են Հայոց Պետականության և Պետական Գործչի մարմնավորումը բոլոր այն ժամանակաշրջաններում, երբ հայը զրկված է եղել սեփական պետական միավորն ունենալու իրավունքից կամ հնարավորությունից: Նույնիսկ 21-րդ դարում, ցավոք սրտի, մենք դեռևս ունենք հայրենազրկված և աշխարհասփյուռ հայրենակիցներ, ովքեր օտարության մեջ կարիք ունեն ազգապահպանման, պաշտպանության, աջակցության և ամենօրյա ուշադրության
...
Կարդալ »»»
« 1 2 3 4 5 6 ... 10 11 » |
|
|
Օրացույց
« Հուլիս 2025 » |
Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուր |
Շբթ |
Կիր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|