«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի միակ մրցակիցը սեփական ձեռքբերումների գերազանցումն է
09 Փետրվարի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
![]() 2015թ փետրվարի 7-ին տեղի ունեցավ «ՊԳԵԴ-YSSF» երիտասարդական հասարակական կազմակերպության կառվարման խորհրդի ընդլայնված նիստ, որը վարեց օրեր առաջ ԱՄՆ-ում իր մասնավոր այցելությունն ավարտած «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ հիմնադիր Գևորգ Մանուկյանը:
Նիստին հյուրի կարգավիճակով մասնակցում էին «ԷԼԲԱԿՅԱՆ» ՍՊԸ ղեկավար Արթուր Էլբակյանը և «Երիտասարդ Գետաշեն» Երիտասարդական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոլանդ Ճռիկյանը: Վերջինս 2014թ ուսումնական տարում տարբեր ձևաչափերով իր մասնակցությունն է ունեցել մեր Հ/Կ գործունեությանը, երբեմն նաև աջակցել առանձին պրոեկտների իրականացմանը: Նիստի ընթացքում ամփոփվեցին 2014-2015թթ ուսումնական տարվա միջանկյալ արդյունքները, վերհանվեցին առերևույթ ոչ այնքան տեսանելի խնդիրներ, որոնք կարիք ունեն վերանայման և հրատապ լուծումների: Առանձին դեպքերում էլ հնարավոր չեղավ խուսափել դիպուկ և կառուցողական քննադատություններից, որոնք լի էին մեր գործունեության անթերի իրականացման մղումներով: Հ/Կ կառավարման խորհրդի նախագահ Զորիկ Հանիսյանն իր խոսքում նշեց, որ արձանագրված ձեռքբերումները բավականին խոստումնալից են, միևնույն ժամանակ պարտավորեցնող` պահպանելու մեր Դպրոցի բարի համբավը և կատարելագործելու մեր կրթական, հասարակական բնույթի ծրագրերը: Ի հավելումն խորհրդի նախագահի տեսակետնրի, «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ նախագահի տեղակալ Ալբերտ Գասպարյանը և «Գեղագիտական կրթության և մշակույթի» ամբիոնի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը հանդես եկան մի քանի գործնական առաջարկություններով, որոնք միտված կլինեն անձնակազմի արդյունավետ կառավարմանը և ուսումնական-հասարակական բնույթի աշխատանքների առավել օպերատիվ կազմակերպմանը: Հ/Կ ակտիվ և սրտացավ անդամներից Խաչիկ Սարգսյանն առաջարկեց Հ/Կ աշխատակազմում ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը կղեկավարի մեծամասնության կողմից վստահություն վայելող և անաչառ մեր ընկերներից որևէ մեկը, ում բարեխիղճ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հեշտությամբ հաղթահարել աշխատանքի ընթացքում առաջացած տարբեր տեսակի անհատական և սուբյեկտիվ տարընկալումները: Ընդլայնված նիստին հրավիրված էին նաև ուսանողներ, ովքեր իրենց ուսումնառության անբասիր և գործունեության սրտացավ վարքագիծ ցուցաբերելու շնորհիվ 2014թ-ին արժանացել էին «ՊԳԵԴ» կառավարման խորհրդի անդամ լինելու բարձր պատվին: Նրանցից հատկապես Էլեն Խաչատրյանը և Անի Պապիկյանը նշեցին, որ 2015թ-ը իրենց համար լինելու է բեկումնային տարի` սեփական ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման առումով: Հանրագումարի բերելով ներկաների հնչեցրած կարծիքներն ու մտահոգությունները, «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի հիմնադիր Գևորգ Մանուկյանը խոստացավ առաջիկայում քննարկել և աշխատել յուրաքանչյուր առաջարկի վրա, բոլորի հետ միասին գտնել արդյունավետ ուղիներ` մեր երիտասարդական-հասարակական կազմակերպության անկասելի առաջընթացի շարունակականությունը ապահովելու և առավել շոշափելի ձեռքբերումներ արձանագրելու համար, ինչին մեծապես պատրաստ են նպաստել մի շարք միջազգային, հասարակական և երիտասարդական կառույցներ, որոնց հետ սպասվում է բավականին երկարատև և լուրջ աշխատանք: Հանդիպման ավարտին մեր Հ/Կ-ի կառավարման խորհուրդը միաձայն ընդունեց պարոն Մանուկյանի առաջարկը՝ 2015թ-ը հայտարարելով «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի սեփական ձեռքբերումները գերազանցելու տարի: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|