ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Օգոստոս » 30 » ՊԳԵԴ (YSSF) – NATO ուսումնական զորավարժությունները շարունակական են ...
ՊԳԵԴ (YSSF) – NATO ուսումնական զորավարժությունները շարունակական են ...
30 Օգոստոսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015թ. Օգոստոսի 10-15 Ռիգայում տեղի ունեցավ ՆԱՏՕ Մոդել Երիտասարդական Համաժողովը, որին մասնակցում էին աշխարհի 50 պետությունները ներկայացնող շուրջ 150 երիտասարդներ և երիտասարդական կառույցների անդամներ: ՆԱՏՕ Մոդել Երիտասարդական Համաժողովի աշխատանքներն այս անգամ հնարավոր եղավ զուգահեռ անցկացնել նաև մեկ այլ քաղաքում` Ստոկհոլմում, ինչն առավել հիշարժան և հետաքրքրական դարձրեց մասնակիցների առօրյան:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ Մոդել Երիտասարդակա համաժողովներն իրականացվում և ֆինանսավորվում են ՆԱՏՕ-ի կողմից, որն առաջին անգամ կազմակերպվել է 2012թ Բրյուսելում: Այս երեք տարիների ընթացքում այն կարողացել է իրականացնել բազում հանդիպումներ, համաժողովներ և կոնֆերանսներ, որոնց մասնակիցների թիվն արդեն գերազանցում է մի քանի հազարը, հասցրել է ճանաչվել որպես աշխարհի երիտասարդական հավաքներից ամենամեծ և ուսուցողական հարթակներից մեկը:

Վերջինս կրթում և ինքնադրսևորման միջազգային հնարավորություններ է ապահովում երիտասարդ քաղաքական-հասարակական գործիչներին, սկսնակ դիվանագետներին և առհասարակ աշխարհում տեղի ունեցող գործընթացներով հետաքրքրվող երիտասարդներին: Այս անգամ համաժողովի քննարկման առարկան ահաբեկչությունն էր և տեռորիզմի դեմ պայքարը, Կիբեր անվտանգությունը, ՄԱԿ-ի կողմից ընդունած No 1325 բանաձևը, ՆԱՏՕ-Աֆղանստան հարաբերությունները, շոշափվեցին նաև որոշ վիճահարույց հիմնահարցեր` գերտերությունների կողմից աշխարհի վերաբաժանման գործընթացների շուրջ:

Համաժողովում դասախոսություններով հանդես եկան Կանադայի Վանկուվերի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մունը, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեում Բելգիայի ներկայացուցիչ Կուրդ Էնգելենը և մի շարք բարձրաստիճան այլ մասնագետ-փորձագետներ:

Այս համաժողովին Հայաստանի պատվիրակության անդամներն էին Գառնիկ Դավթյանը` որպես պատվիրակության ղեկավար, Սամվել Ղարիբյանը և Սիրանուշ Ադամյանը: Ի պատիվ մեր հայ պատվիրակների և հատկապես Գառնիկ Դավթյանի ցուցաբերած արտառոց գիտելիքների ու հմտությունների, «YATA SPAIN» հիմնադիր Պեպե Վիլլենա Սիերան մեր պատվիրակության ղեկավարին հատուկ և պաշտոնական առաջարկությամբ հրավիրել է մասնակցելու նաև 2015թ սեպտեմբերին Իսպանիայում անցկացվելիք «Միջերկրական Երիտասարդական Երկխոսություն» հեղինակավոր համաժողովի աշխատանքներին` կոնֆերանսի վարողի (chairman) կարգավիճակով: Անխոս, նման ձեռքբերումը մեծ պատիվ է ՊԳԵԴ-YSSF Հ/Կ յուրաքանչյուր անդամի համար, հատկապես մեր կազմակերպության միջազգային հեղինակության ու ճանաչման առումով: Ուստի ՊԳԵԴ Հ/Կ ողջ անձնակազմը հայտնում է իր խորին շնորհակալությունը Գառնիկ Դավթյանին` իր մասնագիտական գիտելիքների փայլուն տիրապետման, մարդկային բացառիկ տեսակի և մեր կազմակերպության դրոշը միջազգային գրեթե բոլոր հարթակներում խրոխտ և հպարտ ծածանելու համար:

 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Օգոստոս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)