ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Հոկտեմբեր » 27 » ՊԳԵԴ-YSSF Հ/Կ - Առաջընթացի հարթակ
ՊԳԵԴ-YSSF Հ/Կ - Առաջընթացի հարթակ
27 Հոկտեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015թ հոկտեմբերի 24-ին ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ում տեղի ունեցավ կազմակերպության կառավարման խորհրդի անդամների և մեր Հ/Կ կազմում ակտիվ աշխատանքներ ծավալելու նպատակով մեզ դիմած երիտասարդների առաջին հանդիպումը: Մի քանի տասնյակ երիտասարդներ, ովքեր նախկինում արդեն իսկ արձանագրել էին կամավորական աշխատանքների, կրթական ու փոխանակային ծրագրերի մասնակցության բազմաբնույթ հաջողություններ, մեծ սիրով ու պատրաստակամությամբ տրամադրվել էին այս հանդիպմանը, նոր ընկերներ, փոխլրացնող ու տրամադրող միջավայրի, առաջընթաց ու հավակնոտ ծրագրերի իրականացման ակնկալիքներով:

Անշուշտ, ցանկացած կազմակերպության համար հաճելի և միևնույն ժամանակ պարտավորեցնող է իր կազմում նման համալրում ունենալը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն մեր հասարակության ներսում իրականացնել անհրաժեշտ ծրագրեր, այլև միջազգային նախագծերում հանդես գալ լավագույն մասնակիցներով, ովքեր պատվով կներկայացնեն մեր երկիրն ու Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց հասարակական կազմակերպությունը:

Այսօր ուզում ենք առանձնացնել արդեն ՊԳԵԴ-YSSF երիտասարդական մեծ ընտանիքի լիիրավ անդամ ու մեր ընկեր Մելինե Ավագյանին, ով իր վաղ երիտասարդական տարիքում արդեն իսկ հասցրել է նշանակալի ձեռքբերումներ ունենալ՝ ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ ավելի հաճախ նաև մեր երկրի սահմաններից դուրս:

Մելինեն ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետը, այնուհետև մեկնել է Իսպանիա և 2013-2014թթ-ին սովորել է Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում: Նա ԵՊՀ այն եզակի ուսանողներից է, ում հաջողվել է ստանալ Ալրակիս կրթաթոշակը, որի շնորհիվ ամբողջովին ֆինանսավորվել է նրա մեկամյա ուսումն Իսպանիայում:

Ուսմանը զուգընթաց, Մելինեն չի դադարել վարել ակտիվ հասարակական գործունեություն, շրջագայել է եվրոպական մի շարք երկրներով (Նիդերլանդներ, Բելգիա,Իտալիա, Պորտուգալիա,Շվեյցարիա) և փորձել օտարազգի ուսանողներին ներկայացնել հայկական մշակույթն ու ավանդույթները, տարբեր մշակութային և կրթական ծրագրերի շրջանակներում ներկայացրել Հայաստանն ու մեր երիտասարդներին:

Մեծ ուրախությամբ ուզում ենք նշել, որ Մելինեն այս տարի ընդունվել է Գերմանիայի Թուբինգեն համալսարանի «Եվրոմիության և միջազգային ուսումնասիրություններ ամառային դպրոցը» և բավականին վերջերս «Գալուստ Գյուլբենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից արժանացել է դրամաշնորհի՝ ուսումը Գերմանիայում շարունակելու նպատակով:

Եվրոպայում Մելինեն ձեռք է բերել հսկայական գիտելիքներ Եվրոմիության, նրա կառույցների, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև միջմշակութային կապերի և առնչությունների ոլորտում: Գերմանիայում, միջազգային կրթական ծրագրերի մասնակից օտարազգի այլ ուսանողների հետ այցելել է Բունդեսթագ, որտեղ նրանց հյուրընկալել է Գերմանիայի «Կանաչների» քաղաքական կուսակցության անդամ Քրիստոֆեր Կունը, իսկ Ֆրանսիայում եղած ժամանակ Մելինեին առիթ է ընձեռնվել այցելել Ստրասբուրգում գործող Եվրոպական Պառլամենտ, ավելի մոտիկից ծանոթանալ պառլամենտի գործունեությանը, նպատակներին:

Առաջիկայում Մելինեն պատրաստվում է կրկին մեկնել Իսպանիա՝ Կատալունիա, մի քանի ամսով: Առիթը «Obret Ebre» կազմակերպության կողմից, որը զբաղվում է երիտասարդ կամավորականների աջակցման և միջմշակութային հարաբերությունների կատարելագործման ծրագրերով, հրավերն է, ինչի շնորհիվ Մելինեն կրկին առիթ կունենա միջազգային հարթակում ներկայացնելու Հայաստանն ու հայ երիտասարդին:

Բավականին վերջերս Մելինեն ընդունվել է Մեծ Բրիտանիայի «Նյուքեսլ» Համալսարանի մագիստրատուրա՝ Միջմմշակութային հարաբերություններ բաժնում և ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ողջ կազմը լիահույս է, որ Մելինեյի հաջողությունները կլինեն շարունակական և մեկը մյուսին գերազանցող:

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը երախտապարտ է այն առաջադեմ երիտասարդներին, ովքեր իրենց անհատական փորձով և հաջողություններով պատրաստ են կիսվել բոլոր երիտասարդների հետ, հաղորդել նոր գիտելիքներ և աշխարհում արդեն հաստատված կրթական ու զարգացման նոր մոդելներ:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)