ՊԳԵԴ-YSSF-ի կամավորականը` Էստոնիայի կրթօջախներում.
24 Մայիսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
![]() ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ում մշտապես արժևորել և մեծ կարևորություն են տալիս կամավորական աշխատանքներին, որի համար հաճախ համագործակցել և շարունակում ենք գործակցել մի շարք կազմակերպությունների հետ: Նման հաճելի և արդյունավետ աշխատանքներից մեկն էլ AIESEC-ի հետ իրականացրած կամավորական աշխատանքների ծրագիրն էր, որն իրականացվեց Էստոնիայում` Թալինում:
Միջազգային կամավորական այս ծրագրին հայտ ներկայացրած բազմաթիվ երկրներից ընտրվեցին 4 մասնակիցներ Գերմանիայից, Իտալիայից, Եգիպտոսից և Հայաստանից: Հայաստանը ներկայացնում էր ՊԳԵԴ-YSSF Հ/Կ խորհրդի անդամ Իվետա Չոբանյանը: Իվետան վերջերս է վերադարձել մի քանի ամիս տևողությամբ այդ գործուղումից, որը մեկնարկել էր դեռև 2015թ մարտի կեսերին: Նա այս ծրագրի շրջանակներում ներկայացրել էր նախագիծ, որը կրում էր «Եղի՛ր նեգատիվ, մտածի՛ր պոզիտիվ» խորագիրը: Այն նպատակ ուներ տեղեկատվություն տարածել դպրոցականների և ուսանողների շրջանում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի մասին: «Առաջին շաբաթն անցկացրինք նախապատրաստական աշխատանքներ իրականացնելով Թալինի ՊետականՀամալսարանում: Այս յոթ օրվա ընթացքում մենք հանդիպումներ ունեցանք առողջապահության և մանկավարժության տարբեր մասնագետների և կազմակերպությունների հետ, բավականին ինֆորմացվեցինք էստոնացիների առանձնահատկություններին, մենտալիտետի հետ կապված որոշ նրբություններին, ինչպես նաև նաև այցելեցինք թանգարաներ, շրջեցինք քաղաքում, եղանք հանրահայտ ուսանողական քաղաք Տարտուում, որտեղ ժամանակին ուսանել է հայ մեծագույն գրող ԽաչատուրԱբովյանը, զբոսնեցինք Ռուսաստանի և Էստոնիայի սահմանին գտնվող Նառվա քաղաքում, որն իրենից առանձնահատուկ աշխարհագրական և մշակութային հետաքրքրություն է ներկայացնում»,- պատմում է Իվետան: Հաճելին օգտակարի հետ համադրելով, Իվետան իր միջազգային կազմակերպությունների գործընկերների այցելել են Էստոնիայի մի շարք դպրոցներ , քոլեջներ և նույնիսկ ԲՈւՀ-եր՝ նեկայացնելով իրենց համատեղ և անհատական կազմած կրթական, ուսուցողական նախագծերը: Ամփոփելով իր կամավորական աշխատանքների և կրթական գործունեության հետ կապված ճանապարհորդության արդյունքները, Իվետան նշում է, որ այդ մի քանի ամիսները անջնջելի հետք են թողել իր կյանքում` իր գիտելիքների ու ձեռք բերված փորձի համալրման տեսանկյունից, դե իսկ շրջագայության տպավորություններն ուղղակի անմոռանալի են, հատկապես որ այն անցել է միջազգային և երիտասարդական ձևաչափով: Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը կարող է լիարժեք հպարտանալ, որ իր դպրոցի սովորողները բավականին հաջող կարողանում են իրենց դրսևորել միջազգային ծրագրերում, դրանով հանդերձ բարձր պահելով մեր Դպրոցի անունն ու հեղինակությունը: ՊԳԵԴ Հ/Կ-ն իր շնորհակալությունն է հայտնում AIESEC կազմակերպությանը` համագործակցության համար և մեր Դպրոցը միջազգային այս ծրագրում ներկայացրած Իվետա Չոբանյանին: Ձեր շնորհիվ մեր Դպրոցի գործունեության աշխարհագրական սահմաններն ընդլայնվում են օրեցօր և որակապես ավելի ամրանում` միջազգային կարգի փորձով և հմտությամբ: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|