2015թ. Մայիսի 15-ին «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում մեկնարկեց «Առանց փողկապի» ոչ ֆորմալ հանդիպում-քննարկումների շարքը: Առաջին քննարկմանը մասնակցում էին ՌԴ հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»-ի հիմնադիր ղեկավար Գևորգ Մանուկյանը և ՊԳԵԴ-YSSF Հ/Կ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Գառնիկ Դավթյանը նույնպես մասնակցում էին այս հանդիպմանը, որի ժամանակ քննարկվեցին բազմաթիվ հարցեր` Հայաստան-Սփյուռք առնչությունների, մեր երիտասարդների և սփյուռքի կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրեցին իրենց գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները, առաջիկա ծրագրերը, իսկ Սփյուռքի նախարարը նույնիսկ առաջարկեց հենց տեղում առաջարկել հիմնավոր ծրագրեր, որոնք կարելի է մոտ ապագայում իրականացնել:
Հնչեցին բազմաթիվ կարծիքներ, եղան որոշ առաջարկներ, որոնք միտված էին Սփյուռքում «Դեպի Հայաստան» կարգախոսի իրականացմանը, ինչպես նաև անդրադարձ եղավ «Արի տուն» ծրագրին:
...
Կարդալ »»»