ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Մայիս » 15 » Պետական Գործիչների Դպրոցը` Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործընկեր
Պետական Գործիչների Դպրոցը` Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործընկեր
15 Մայիսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015թ. Մայիսի 15-ին «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում մեկնարկեց «Առանց փողկապի» ոչ ֆորմալ հանդիպում-քննարկումների շարքը: Առաջին քննարկմանը մասնակցում էին ՌԴ հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց»-ի հիմնադիր ղեկավար Գևորգ Մանուկյանը և ՊԳԵԴ-YSSF Հ/Կ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Գառնիկ Դավթյանը նույնպես մասնակցում էին այս հանդիպմանը, որի ժամանակ քննարկվեցին բազմաթիվ հարցեր` Հայաստան-Սփյուռք առնչությունների, մեր երիտասարդների և սփյուռքի կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրեցին իրենց գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները, առաջիկա ծրագրերը, իսկ Սփյուռքի նախարարը նույնիսկ առաջարկեց հենց տեղում առաջարկել հիմնավոր ծրագրեր, որոնք կարելի է մոտ ապագայում իրականացնել: Հնչեցին բազմաթիվ կարծիքներ, եղան որոշ առաջարկներ, որոնք միտված էին Սփյուռքում «Դեպի Հայաստան» կարգախոսի իրականացմանը, ինչպես նաև անդրադարձ եղավ «Արի տուն» ծրագրին:

Հանդիպմանը ներկա երիտասարդների մեծամասնությանն արժանացավ ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանի ելույթը, ով իր խոսքում վերհանեց իր երկարամյա գործունեության փորձն ու արդյունքները` կապված հայ գաղթօջախների հետ, բացասական որակեց ոլորտի այն պատասխանատուների աշխատանքները, ովքեր կենտրոնացած են միայն սփյուռքից դրամական և ֆինանսական միջոցներ «ներկրելով», մինչդեռ այսօր սփյուռքում ապրող հայաստանցիների թվաքանակը վտանգավորության աստիճան գերակշռում է հայկական գաղթօջախների բնիկ հայերի թվաքանակից:

Պարոն Մանուկյանն իր խոսքում նշեց, որ այսօր թե «Դեպի Հայաստան» և թե «Արի տուն» ծրագրի հաջողության առավել խոսուն և կայուն երաշխիքը, վստահության ինդիկատորը` ցուցիչը, պիտի լինի հայաստանաբնակ երիտասարդը: Որքան լավ ու ապահովված երիտասարդ ունենանք` որակյալ կրթությամբ, աշխատատեղով և բարեկեցիկ պայմաններով, այնքան Հայաստանը գայթակղիչ կլինի սփյուռքի թե մասնագետների համար և թե ներդրողների:

Այսօր, սակայն, ունենք լրիվ հակառակ պատկերը: Եվ պատճառը ոչ թե սփյուռքահայն է, ով ամեն տարի չի գալիս հանգստանալու Հայաստանում, կամ ֆինանսական ներդրումներ չի անում ՀՀ-ում կամ հայկական բանկերում, այլ այն հանգամանքը, որ այսօր սփյուռքում բավականին ստվար է այն որակյալ հայաստանցիների զանգվածը, որոնք իրենց մտավոր, ֆիզիկական և աշխատանքային ռեսուրսներով ստիպված աշխատում են օտարության մեջ, ներգրավված են Հայաստանում իրենց ունեցած կարգավիճակից էլ առավել ցածր կարգավիճակ ունեցող աշխատանքներում, սակայն չեն էլ ցանկանում վերադառնալ, քանի որ հայրենիքում զրկված են նույնիսկ այդ կերպ իրենց ընտանիքը պահպանելու հնարավորությունից, կամ մերժված են` իրենց որևէ թիմին պատկանելու կամ չպատկանելու հանգամանքով, իսկ երբեմն էլ արհամարված` մի շարք սուբյեկտիվ հիմնավորումներով:
Ինչպես նշեց ՊԳԵԴ Հ/Կ ղեկավարը, ինքն այդ մտքին հանգել է հատկապես վերջերս` ԱՄՆ հայաշատ քաղաքներ իր երկարատև այցելության ընթացքում, որտեղ առիթ է ունեցել հանդիպելու ինչպես հայ կրթական և հոգևոր կյանքի կազմակերպիչների հետ, այնպես էլ մեր հայրենակիցների մի ստվար զանգվածի:

Այնուհանդերձ, որպեսզի ՊԳԵԴ-YSSF ղեկավարի խոսքը լոկ քննադատություն չհնչեր, նա կատարեց առաջարկություն` ՀՀ բոլոր դեսպանատներում կամ հյուպատոսարաններում, բացի սփյուռքահայ բարերարների կամ քաղաքական կազմակերպությունների ղեկավարների, նրանց էլիտայի հետ աշխատանքներ տանելուց, հանձնարարել համապատասխան պաշտոնյաներին աշխատանքներ սկսել գաղթօջախներում հաստատված հայաստանցիների հետ, զբաղվել նաև նրանց օրախնդիրներով, քանի որ նրանց մեջ դեռևս կան շատ մարդիկ, ովքեր ընդամենը համապատասխան ուշադրության և վերաբերմունքի պարագայում պատրաստ են վերադառնալ: Իսկ որ նրանց օրինակը հաստատ վարակիչ կլինի և իրենց հետ կբերեն նաև սփյուռքահայ երիտասարդներին և մասնագետներին, գրեթե անկասկած է: Դահլիճը գրեթե պայթեց ծափերից, ինչը բոլոր ներկաների աղմկոտ համաձայնությունն էր: ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավարը հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցում կան այնպիսի երիտասարդ մասնագետներ, ովքեր պատրաստ են և կարող են օգտակար լինել թե Հայերի Համաշխարհային Կոնգրեսին և թե Սփյուռքի նախարարությանը` համապատասխան ծրագրերի կազմման և իրականացման ազգանվեր գործում:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)