ՊԳԵԴ` Միասին Լավագույնը Լինելու Արվեստ
15 Նոյեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
![]() Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի բազմահազար հասարակական կազմակերպությունների շարքում ձևավորվել ու կայացել է ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն՝ շնորհիվ իր անդամների ամենօրյա նվիրված աշխատանքի, օրեցօր մեր շարքերը համալրող երիտասարդների և ուսանողների:
Արդյունքում մենք ձեռք ենք բերել և շարունակում ենք ստանալ համագործակցության հրավերներ՝ ինչպես անհատ բարեգործների, այնպես էլ կայացած կազմակերպությունների կողմից, որոնց պարբերաբար կանդրադառնանք մեր հոդվածներում:
Այժմ ուզում ենք անդրադառնանք այդպիսի համագործակցության ձևաչափերից մեկին: Երկարատև քննարկումներից հետո օրեր առաջ ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավար Գևորգ Մանուկյանի և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Երիտասարդական Կազմակերպություն Ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանի միջև ձեռք բերված համագործակցության պայմանավորվածության շնորհիվ, Երևանում գտնվող "Մոսկվայի տուն" կրթամշակութային տանը ՊԳԵԴ-YSSF-ը այսուհետ բացառիկ հնարավորություն ունի իրականացնելու պարբերական և շարունակական հանդիպումներ, սեմինարներ և թրեյնինգներ: ՊԳԵԴ-YSSF-ում համոզված են, որ երիտասարդների շրջանում առաջնորդական հմտությունների զարգացմանը միտված տարբեր դասընթացներին մասնակցած ունկնդիրները, որպես կանոն, լինում են հիանալի և բարձր կատարողականությամբ աչքի ընկնող ենթականեր, իսկ նրանց առաջնորդական հակումներն ի հայտ են գալիս թիմի կազմում գործելու և թիմային աշխատանքներում ինքնադրսևորման միջոցով: Մեր առաջին թրեյնինգի աշխատանքներին մասնակցեց նաև Մարիամ Մարտիրոսյանն, ով իր ողջույնի խոսքում ներկաներին ծանոթացրեց իրենց կազմակերպության առաքելությանն ու նպատակներին: Այնուհետև մենք սկսեցինք օրվա համար նախատեսված մեր քննարկումները, որոնք վերաբերվում էին թիմային աշխատանքին և թիմային մտածողությանը: Մեր թիմի համար նախատեսված հերթական սեմինարն իրականացրեց ՊԳԵԴ լավագույն նախկին ուսանողներից, այժմ կազմակերպության քարտուղար և մի շարք երիտասարդական-կրթական նախագծերի ակտիվ մասնակից Էլեն Խաչատրյանը, ում սահմանմամբ մեր թիմն ուսումնասիրեց «Միասին Լավագույնը լինելու արվեստի» նրբերանգները: Դասախոսությունից ստացած տպավորություններով և դրական լիցքերով առլեցուն, շարունակվում է «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ի երիտասարդների սահուն առաջընթացը՝ ինքնազարգացման և ոչ ֆորմալ կրթության լավագույն հնարավորություններին համընթաց: «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը» մի հարթակ է, որտեղ ցանկացած նպատակասլաց երիտասարդ ազատ է իր նախաձեռնություններում, և հենց իրենք են ղեկավարը իրենց իսկ գաղափարների կյանքի կոչման գործընթացում: Մեր երիտասարդներին հատկապես ոգևորում է մեր բարեկամ և գործընկեր անհատների և կազմակերպությունների քանակական և որակական աճը, ինչն անխոս, ինչպես հաճելի է, այնպես էլ պարտավորեցնող: |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|