2015թ Հոկտեմբերի 29-ին Երևանի Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ EducationUSA կրթական ցուցահանդեսը,որի կազմակերպիչն էր Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան ներկայացուցչությունը:
Ցուցահանդեսի նպատակն է ուսանողներին, երիտասարդներին և ոլորտով հետաքրքրվող լայն հասարակությանը տրամադրել տեղեկատվություն ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստանալու վերաբերյալ, ընձեռում է բացառիկ և հիանալի հնարավորություններ հանդիպելու ԱՄՆ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչների և պատասխանատուների հետ, տեղում պարզել մի շարք հետաքրքրող և անհանգստացնող հարցեր:
Այս անգամ կրթական ցուցահանդեսին մասնակցում էին պատվիրակներ ԱՄՆ 12 բարձրագույն կրթական հաստատություններից, որոնցից հարկ է նշել
CARNEGIE MELLON UNIVERSITY,
UNIVERSITY at BUFFALO – the STATE UNIVERSITY of NEW YORK,
CENTRAL EUROPEAN UNIVERSITY
WESTERN KENTUCKY UNIVERSITY համալսարանները, ինչպես նաև մի շարք հեղինակավոր քոլեջներ:
Կրթական ցուցահանդեսին իրենց առանձին տաղավարներով ներկայացված էին նաև Բրիտանական և Ամերիկյան խորհուրդներ և Երևանի Ամերիկյան Անկյուն կազմակերպությունները:
...
Կարդալ »»»