ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն այցելեց EducationUSA կրթական ցուցահանդես
03 Նոյեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2015թ Հոկտեմբերի 29-ին Երևանի Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ EducationUSA կրթական ցուցահանդեսը,որի կազմակերպիչն էր Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան ներկայացուցչությունը:
Ցուցահանդեսի նպատակն է ուսանողներին, երիտասարդներին և ոլորտով հետաքրքրվող լայն հասարակությանը տրամադրել տեղեկատվություն ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստանալու վերաբերյալ, ընձեռում է բացառիկ և հիանալի հնարավորություններ հանդիպելու ԱՄՆ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչների և պատասխանատուների հետ, տեղում պարզել մի շարք հետաքրքրող և անհանգստացնող հարցեր:
Այս անգամ կրթական ցուցահանդեսին մասնակցում էին պատվիրակներ ԱՄՆ 12 բարձրագույն կրթական հաստատություններից, որոնցից հարկ է նշել CARNEGIE MELLON UNIVERSITY, UNIVERSITY at BUFFALO – the STATE UNIVERSITY of NEW YORK, CENTRAL EUROPEAN UNIVERSITY WESTERN KENTUCKY UNIVERSITY համալսարանները, ինչպես նաև մի շարք հեղինակավոր քոլեջներ: Կրթական ցուցահանդեսին իրենց առանձին տաղավարներով ներկայացված էին նաև Բրիտանական և Ամերիկյան խորհուրդներ և Երևանի Ամերիկյան Անկյուն կազմակերպությունները: ՊԳԵԴ-YSSF Հ/Կ մի խումբ երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են արտասահմանում կրթություն ստանալու հեռանկարով, հրաշալի առիթ ունեցան այցելելու կրթական ցուցահանդես, տեղում հստակեցնել բազմաթիվ նրբություններ՝ կապված ԱՄՆ-ում սովորելու հնարավորությունների և դժվարությունների, արտոնությունների և հետագա աշխատանքային հեռանկարների վերաբերյալ: Կրթական ցուցահանդեսի շրջանակներում ՊԳԵԴ- YSSF Հ/Կ երիտասարդները, կազմակերպության նախագահ Գևորգ Մանուկյանի հետ միասին, առիթ ունեցան առանձնազրույց ունենալ նաև Հայաստանում ԱՄՆ հյուպատոս Ֆրենկ Տուի հետ: Վերջինս բավականին հետաքրքրվեց մեր ՀԿ գործունեությամբ, տեղեկացավ մեր կազմակերպության նպատակներին և սիրով համաձայնեց առաջիկայում ՊԳԵԴ Հ/Կ երիտասարդներին հյուրընկալել ԱՄՆ դեսպանատանը, որի կազմակերպման նպատակով տրամադրեց իր կոնտակտային տվյալները: Դեռևս կես տարի առաջ ՊԳԵԴ-YSSF Հ/Կ երիտասարդները ճանաչողական այցով այցելել էին Երևանում Ամերիկյան անկյուն, որից հետո մեր որոշ երիտասարդներ բավականին ակտիվորեն պահպանում են սերտ կապեր այդ կազմակերպության հետ: Երևանում Ամերիկյան անկյան համակարգող Լիլիթ Խլոպուզյանը, ի գնահատումն ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ի, որպես «Հին և վստահելի գործընկերոջ», մեր կազմակերպության ղեկավարին նվիրեց «ԿՈՆՖԼԻԿՏ» վերտառությամբ աշխատությունը, որը բավականին գիտականորեն և նորացված իրավիճակներով, մանրամասն ներկայացնում է խնդիրը՝ իր ծագման նախապատմությունից մինչև հանգուցալուծում: ՊԳԵԴ-YSSF Հ/Կ ղեկավար կազմը և ուսանողները շնորհակալ են կրթական ցուցահանդեսի բոլոր կազմակերպիչներին և ամերիկյան կրթական հաստատությունների ներկայացուցիչներին՝ նման բացառիկ հնարավորության և ցուցահանդեսի շրջանակներում մեզ ցուցաբերված ուշադրության, մեր յուրաքանչյուր երիտասարդի՝ կրթական բնույթի ցանկացած տեղեկատվություն սիրահոժար տրամադրելու պատրաստակամության համար: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|