Բավականին վերջերս ՊԳԵԴ-YSSF Դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակել էինք Երևան քաղաքի ավագանու անդամ, "Գրիգորի Գրիգորյան" Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր Գրիգորի Գրիգորյանի՝ ՊԳԵԴ Հ/Կ նախագահին ուղղված համագործակցության մասին նամակը:
Ընդամենն օրեր անց կազմակերվեց մեր հանդիպումը մեր նոր գործընկերոջ հետ: Երիտասարդների և սովորողների հետ զրույցում պարզվեց, որ հետևելով աստվածաշնչյան հայտնի առակին, պարոն Գրիգորյանն իսկապես ցանկանում է սերմեր ցանել այնպիսի պարարտ հողում, որտեղից իսկապես ակնկալվում է առատ բերք ու բարիք և ցանկանում է, որ համագործակցությունը լինի փոխադարձ ու ոչ միայն առիթից առիթ, այլ պարբերական, շարունակական և հետևողական:
ՊԳԵԴ-YSSF Դպրոցը շնորհակալ և պարտավորված է զգում նման գնահատականի և վստահության պատվին արժանանալու համար: Համանման իրադարձությունները ոգևորում են մեզ՝ լավագույնս շարունակելու մեր առաքելությունը և նորանոր երիտասարդների՝ գիտելիքի և փորձի շուրջ համախմբելու, նրանց ինքնադրսևորման ու կայացման նոր հարթակներ տրամադրելու գործում՝ ինչպես մեր երկրի սահմաններում, այնպես էլ միջազգային մակարդակներում:
Ստորև ձեզ ենք ներկայացնում մեր հանդիպման մասին պատրաստված տեսանյութը (video):