ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Հուլիս » 26 » ՊԳԵԴ Հ/Կ-ն կրկին ներկայացրել է Հայաստանը` տարածաշրջանային և միջազգային հարթակում
ՊԳԵԴ Հ/Կ-ն կրկին ներկայացրել է Հայաստանը` տարածաշրջանային և միջազգային հարթակում
26 Հուլիսի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2015թ. Հուլիսի կեսերին Վրաստանի Կախեթի շրջանում ընթացավ ՆԱՏՕ(NATO)-ի ամառային դպրոցի` Հարավային Կովկասում <<Խաղաղություն և անվատնգություն>> թեմայով երիտասարդական միջազգային ծրագիրը: Ամառային դպրոցին մասնակցում էին երիտասարդներ տարածաշրջանի պետություններից` Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Յուրաքանչյուր պետություն ներկայացված էր 12 մասնակցով:

Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց Հասարակական Կամակերպության Միջազգային Համագործակցության բաժնի ղեկավար Գառնիկ Դավթյանն, ով մեծ փորձ ունի արտերկրում կազմակերպված NATO-ի միջազգային երիտասարդական ծրագրերին և կլոր սեղաններին իր մասնակցությամբ, հաջողությամբ հաղթահարեց այս ծրագրին մասնակցելու ընտրական փուլը, որին հայտ էին ներկայացրել Հայաստանի ավելի քան 300 երիտասարդ:

Գառնիկն իր հաջողությունների զգալի մասը, համալսարանական գիտելիքներից զատ, կապում է նաև ՊԳԵԴ Հ/Կ-ի ներքո իրականացված դասընթացների և մասնագետների հետ գործնական հանդիպումների արդյունքում ձեռք բերված հմտությունների հետ, որոնք առիթ են տալիս տեսական գիտելիքները գործնականում կիրառել բանակցային գործընթացներում, ծրագրեր և ռազմավարություն մշակելու, դրանք իրականացնելու ընթացքում:

NATO-ի ամառային դպրոցի այս ծրագրի շրջանակներում հիմնականում քննարկվեցին այդ կազմակերպության նպատակներն ու սկզբունքները, այդ կազմակերպության և տարածաշրջանի երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունները, դրանց զարգացումներն ու հեռանկարները, ահաբեկչության հետ կապված մի շարք խնդիրներ, ներառյալ Իսլամական Պետության առաջացման ու դրա հետևանքները տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներում:

Դասընթացները վարում էին Վրաստանի պաշտպանութան նախարար Թինա Կիդաշվելին, ՆԱՏՕ-Վրաստան կապը ապահովող գրասենյակի ղեկավար Վիլիամ Լահուն, Վրաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակից Դավիթ Չօուչուան, Վրաստանի Ատլանտյան Խորհրդի ղեկավար` Դավիթ Շիկարուլիձե ևտարբեր խնդիրների տիրապետող այլմասնագետներ:

Քննարկումների ընթացքում, ինչպես ներկայացնում է Գառնիկը, Ադրբեջանի մասնակիցները պարբերաբար փորձել են քաղաքականացնել ծրագիրը, այն շեղել դեպի քաղաքական դաշտ` Լեռնային Ղարաբաղի հիմանահարցի քննարկման, ավելի ճիշտ շահարկման, մոռանալով, որ ՆԱՏՕ-ն չունի լիազորություն կամ մանդատ` այդ խնդիրը քննարկելու, բացի դա էլ այդ կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ NATO-ն չէ, որ պետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմամբ:

Այնուհանդերձ, ի պատիվ Հայաստանի12 մասնակից պատվիրակների թիմային և համագործակցային գործելաոճի, հնարավոր է եղել ոչ միայն միայն պատշաճ կերպով հակադարձել ադրբեջանական խղճուկ և իրավական հիմք չունեցող փաստերին, այլ նաև հիմնավորել մեր արդարացիությունն ու պահանջները, փաստել հայկական կողմի` միջազգային իրավունքի տառին ու ոգուն գործելու իր հավատարմությունը:

Համաձայն ՊԳԵԴ Հ/Կ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Գառնիկ Դավթյանի, միջազգայնագետի համար չկա առավել այլ գերակա շահ, քան սեփական երկրի շահերը ներկայացնելն ու պաշտպանելն է օտար հարթակներում, հատկապես սեղանի շուրջ հակառակորդի հետ անմիջական պայքարում: Ըստ մեր պատվիրակի, ՆԱՏՕ ամառային դպրոցը մեծ հարթակ է բոլոր երիտասարդ դիվանագետների, քաղաքական ու պետական գործիչների համար, որտեղ նրանք կարող են իրականում գնահատել իրենց ունեցած հնարավորությունները, սեփական փորձով համոզվել իրենց կարողությունների վրա, ինչպես նաև խոսելուց բացի` գործել ի շահ երկրի, ի հավաստումն մեր արդարացիության և ի ցույց մեր հակառակորդի:

 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հուլիս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)