ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Նոյեմբեր » 29 » ՊԳԵԴ-YSSF-ում Բանավիճում են
ՊԳԵԴ-YSSF-ում Բանավիճում են
29 Նոյեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Սիրելի երիտասարդներ, ի ուրախություն ձեզ, ուզում ենք տեղեկացնել, որ այսուհետ ՊԳԵԴ-YSSF-ում ձևավորվել է բանավիճային և այլ երիտասարդական կազմակերպությունների հետ ինտելեկտուալ խաղերի և բանավեճերի անցկացման համար նախատեսված խմբակ, որի անդամները պարբերաբար կկազմակերպեն և կիրականացնեն հետաքրքիր միջոցառումներ:


Ընդամենը ժամեր առաջ մեր ինտելեկտուալների խմբակի մի խումբ անդամներ՝ Լիլիթ Սիմոնյանը, Դավիթ Մարգարյանը, Հասմիկ Չիլինգարյանը և Արմինե Բոյախչյանը Երևանի Ջագեր փաբում մասնակցեցին «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի կողմից կազմակերպված առաջին ընկերական խաղին: Այս խաղն իր ֆորմատով տարբերվում էր բանավեճի ակումբի կազմակերպած ավանդական մյուս բանավեճերից: Բանավեճը ընկերական էր, չկար ժյուրի, որն հայտնում էր իր կարծիքը, այլ հաղթանակը որոշելու էր հանդիսատեսը:

Բանավեճի թեմա ակումբի կողմից ընտրվել էր՝ «Հաճախորդը միշտ ճիշտ է» կարգախոսը: Մինչ խաղը սկսելը` անցկացվեց վիճակահանություն, ըստ որի «ՊԳԵԴ» թիմն իր դիրքորոշումը պետք է պաշտպաներ «Համաձայն ենք» դիրքորոշմամբ:

Քանի որ այս ձևաչափով ժյուրիի անդամներ չկան և խաղի արդյունքը որոշում է հանդիսատեսը, թիմերի գլխավոր խնդիրն համոզիչ փաստարկներով հանդիսատեսին իրենց կողմը գրավելն էր: Երեք փուլերում էլ մրցող թիմերն իրենց դիրքորոշումը կարողացան մինչ խաղի ավարտը պաշտպանել և մրցակից թիմին ապացուցել, որ իր դիրքորոշումն առավել փաստարկված է: Խաղի արդյունքն որոշելու համար անցկացվեց հանդիսատեսի տեղաշարժ, որի արդյունքում մրցող թիմերը հավաքեցին հավասար միավորներ, և ինչպես նշեց «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի վարող Նորայր Զորյանը «Հաղթեց ընկերությունը»:

Եվ բանավեճի ընթացքը և արդյունքը ՊԳԵԴ-YSSF-ցիներին ամենևին էլ ոչզարմացրեց և ոչ էլ զայրացրեց, քանի որ մեր Դպրոցում մշտապես հաղթել և գերիշխել է թիմային և ընկերային հաղթանակը: Շնորհավորում ենք մեր թիմին և մաղթում թիմային բազում հաղթանակներ և ընկերային գործունեության բերկրանք:

 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Նոյեմբեր 2015  »
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)