ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2015 » Հոկտեմբեր » 1 » ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն իր սաներին կպատրաստի մանկապարտեզից
ՊԳԵԴ-YSSF Հ/Կ-ն իր սաներին կպատրաստի մանկապարտեզից
01 Հոկտեմբերի 2015 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Հետևե՛ք իմ գործունեությանը . ես քայլում եմ իմ երազանքների հետևից… »

Սրանք մեկ տարի առաջ գուցեև հոգու խորքից ասված խոսքեր էին, այսօր արդեն՝ թև առած իրականություն: Խոսքերի հեղինակն էր ՊԳԵԴ-YSSF Հ/Կ խորհրդի անդամ, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանն, ով ՊԳԵԴ հարկի ներքո ինքն իր համար բացահայտեց նոր որակներ, առաջնորդական հատկություններ ու բազմաբնույթ գիտելիքներ, որոնց շնորհիվ նա իրականացրեց իր վաղեմի ցանկություններից մեկը՝ ունենալ սեփական նախակրթարան – քոլեջը:

Հասմիկն արդեն 2 ամիս է, ինչ ղեկավարում է իր իսկ հիմնադրած ԼօԼօ նախակրթարանը, որն իր մեջ ներառում է կրթա-դաստիարակչական հագեցած ծրագիր, լուսային նկարչություն, հիդրոնկարչություն, ավազաթերապիա, մանկական ֆիթնես, լոգոռիթմիկա և այլ ժամանակակից կրթական ու ինքնազարգացման մեթոդիկա: «ԼօԼօ»-ի ստեղծած միջավայրը և կրթական ծրագրերը նպաստում և աջակցում են երեխաների համակողմանի և ներդաշնակ զարգացմանը:

Առավել ուրախացնող հանգամանք ու փաստ է մեզ համար հատկապես այն իրականությունը, որ ԼօԼօ նախակրթարան-քոլեջի մասնագետների մի մասը համալրված է ՊԳԵԴ Հ/Կ-ի բովով անցած լավագույն ուսանող-անդամներով, որոնցից առանձնապես ուզում ենք նշել ՊԳԵԴ Հ/Կ խորհրդի քարտուղար և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլեն Խաչատրյանին: Նա հանդիսանում է նախակրթարանի պատանեկան խմբի պատասխանատուն և դասապատրաստման, պատանեկան ծրագրերի իրականացնողը:

Ուրախ ենք տեղեկացնել, որ համաձայն մեր գործընկեր և արդեն ԼօԼօ նախակրթարան-քոլեջի հիմնադիր-ղեկավար Հասմիկ Պետրոսյանի միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության, ՊԳԵԴ Հ/Կ-ն սկսում է իր ակտիվ համագործակցությունը քոլեջի մասնագետների, ծնողական ակումբի և, իհարկե, մեր փոքր սաների հետ՝ գիտելիքների, հմտությունների և փորձի հաղորդման, համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև փոքրիկների համար կրթությունը ավելի հրապուրիչ և գրավիչ դարձնելու նախագծեր իրագործելու նպատակով:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)