27 Նոյեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«ՊԳԵԴ» հասարակական կազմակերպության հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանը, շարունակելով իր առաքելությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օրեր առաջ «ՍԻՍ» հայրենակցական-մշակութային միության ատենապետ, անգլերենով լույս տեսնող «USA ARMENIAN LIFE» և հայերենով հրատարակվող «Հայ Կեանք» շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր Ափփո (Աբրահամ) Չափարյանի հրավերով մասնակցել է նշված կազմակերպության պաշտոնական նախաճաշին: Ներկաների թվում էին Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջ.Թոքմեջյանի աշխատակազմի անդամներ, Կիլիկիայի Լուսինյան հարստության` դինաստիայի, ընտանիքի ժառանգներ, հայ համայնքին զորակցող հայ բարերարներ և հյուրեր Հայաստանից
...
Կարդալ »»»
27 Նոյեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Աշխարհում տեղի են ունենում դինամիկ զարգացումներ: Այսօրվա իրադարձությունները հաջորդական շղթայով դիտարկվում են թե' որպես անցյալի արգասիքներ ու հայելային անդրադարձներ, թե' որպես ապագայի նոր երանգավորումներ ու անկանխատեսելի արտացոլանքներ: Ժամանակը սլանում է առաջ՝ առանց հետմղման: Ուստիև անհրաժեշտ է որսալ պատեհ պահը տվյալ իրադարձությունը ուսումնասիրելիս, հարկավոր է անել հետևություններ գերակշիռ պատճառների և հնարավոր ու անհնար հետևանքների մասին: Ահա և «ՊԳԵԴ»-ի ուսանողների համար նոյեմբերի 8-ը չկորցրած առիթ էր՝ արդիական խնդիրները քննարկելու և հուզող հարցերի սպառիչ պատասխանները ստանալու: Օրակարգում հայ-սիրիական հարաբերություններն էին: Թեման լուսաբանում էր ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանը
...
Կարդալ »»»
08 Նոյեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Կյանքի ներկապնակի պայծառ գույների ազատ միաձուլում՝ փոխլրացված եթերային թեթևությամբ... Այս պատկերը մեկ բառով կոչվում է ՊԱՐ, որով պետք է ապրել, շնչել և վայելել այնպես, որ դիմացինը ճախրի քո իսկ ստեղծած վառ աշխարհում և լցվի անսահման ջերմությամբ և հոգևոր բավարարվածությամբ: Պարը միջոց է՝ ինքնաարտահայտվելու և հույզեր փոխանցելու: Այն ֆիզկուլտուրայից վերածվում է արվեստի, երբ հարմոնիկ են հոգին և մարմինը՝ առլեցուն մելոդիկ ներդաշնակությամբ: Ահա հոգու սովը հագեցնելու համար այս անգամ մեր «ՊԳԵԴ»-ի ուսանողները հնարավորություն ունեին մասնակցելու պարի անվճար դասընթացների
...
Կարդալ »»»
21 Հոկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանն երկարատև մասնավոր այցելությամբ այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Կալիֆորնիա նահանգում, որտեղ պարբերական հանդիպումներ է ունենում Կալիֆորնիայի հայ համայնքում հայտնի և ազգապահպան գործում մեծ ներդրում ունեցող անձանց, հասարակական, մտավորական ու մշակութային գործիչների հետ, այդ թվում նաև այն երիտասարդների և երիտասարդական միավորումների հետ, ովքեր արձանագրել են բավականին մեծ հաջողություններ իրենց գործունեության ոլորտում
...
Կարդալ »»»
07 Հոկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Հոկտեմբերի 4-ին Պետական Գործիչների Երիտասարդական դպրոցի ուսանողներն առիթ ունեցան հանդիպելու ադրաբեջանագետ Սարգիս Ասատրյանի հետ: Հանդիպումը շատ սպասված էր, եւ ակնկալիքները՝ բազում հարցերի պատասխան ստանալու, շատ մեծ էին: Որքան մեր պատմության անիվը պտտվել է, այնքան մենք բախվել ենք մեր խաղաղությանը սպառնացող արգելքների, հաղթահարել ենք բազում խոչընդոտներ, վստահել ենք, գուցեև սխալվել ... Խորհելով մեր անցյալի, մեր արժեքների մասին, խորազնին հայացք նետելով ներկայում կատարվող եւ ապագայում գծագրվող իրադարձությունների վրա, անհրաժեշտ է ճիշտ գնահատել մեր եւ Ադրբեջանի ամբողջ պոտենցիալը: Իսկ դա հնարավոր է, եթե ներկայիս տեղեկատվական պատերազմի շրջանակներում տարածվող ստահոդ տեղեկությունները, չափազանցված տվյալները, որոնք կարող են հանգեցնել սրացումների, ֆիլտրվեն եւ ներկայացվեն ճշմարտացի: Իհարկե դա կարող է թվալ ուտոպիական տեսակետ, բայց հասարակության լայն զանգվածներին հատուկ քարոզչության ձեւով անհրաժեշտ է մատուցել ճշմարիտ տեղեկատվություն խուսափելու համար հնարավոր մանիպուլյացիայից, որը կարող է արագ տարածում ստանալ, խուճապի ենթարկել մարդկանց:
...
Կարդալ »»»
29 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Հաղթահարելով մրցույթի ընտրական փուլը` Պետական գործիչների երիտասարդական դպրոց ՀԿ–ի պետության և իրավունքի ամբիոնի ղեկավար Առնոլդ Վարդանյանը 2014 թվականի սեպտեմբերի 25–26ը մասնակցություն ունեցավ Մեծ Բիրտանիայի Սըրիի համալսարանի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ Հայաստանի Ամերիկյան համալսարանում կազմակերպված ՀՀ Փաստաբանական պալատի կողմից երաշխավորված Միջազգային քրեական դատարանին նվիրված երկօրյա սեմինար։ Չորս տասնյակից ավելի դիմորդներից ընտրվել էին մոտ 20 հոգի, այդ թվում Առնոլդ Վարդանյանը։ Ուշագրավ էր այն հանգամանքը, որ սեմինարի բոլոր մասնակիցները ՀՀ Փաստաբանների պալատի կողմից արտոնագրված հանրաճանաչ փաստաբաններին էին, բացառությամբ Առնոլդ Վարդանյանի ով ընտրվել էր մասնակցելու` չհանդիսանալով փաստաբան, նա հանդիսանում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող։ Բոլոր մասնակիցները զարգամք և միևնույն ժամանակ մեծ հպարտություն էին ապրում իմանալով, որ լինելով ուսանող Առնոլդին հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու այդ սեմինարին:
...
Կարդալ »»»
29 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Սեպտեմբերի 19-ին ՊԳԵԴ-ը հյուրընկալվել էր «Կենտրոն» հեռուստաընկերություն՝ «Հայկական Ուրբաթ» ծրագրին մասնակցելու համար: Ուսանողներին հնարավորություն էր տրվել ծանոթանալու հեռուստաընկերության կողմից ծրագրի պատրաստման (մինչև եթեր հեռարձակումը) այն աշխատանքներին, որոնք տեսանելի չեն հեռուստադիտողներին: Իսկ ծրագրի շրջանակներում բուռն քննարկում էր ընթանում Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի հինգ տարվա ազատազրկման դատապարտման վերաբերյալ: Հաղորդման նպատակն էր հասարակության ուշադրությունը կենտրոնացնել այդ խնդրի լուծման շրջահայացության և իրավացիության վրա: Չէ՞ որ , եթե ինչ-որ տեղ Դատական մարմինները առավել խիստ են գտնվել, ապա հասարակության անտարբերությունը կարող է հանգեցնել նման օրինակի կրկնությանը:
...
Կարդալ »»»
16 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014թ-ի սեպտեմբերի 15-ից «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը վերսկսեց իր փուլային ու անվճար դասընթացները` այս անգամ որպես դասավանդվող առարկաներ կարևորելով` ՀՀ հարաբերությունները հարևան և ոչ հարևան պետությունների հետ, Դիվանագիտական էթիկա և արարողակարգ, ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգը և համեմատականը հարևան երկրների հետ թեմաները: Մեր գործունեության եռամյա փորձը, ինչպես նաև որակյալ մասնագետներ ու գիտելիքներ ապահովելու մեր հարուստ կենսափորձը այս անգամ մեր դպրոց էր ներգրավվել ՀՀ լավագույն ԲՈՒՀ-երի առաջադեմ ուսանողների, ովքեր իսկապես կարևորում են ոչ ֆորմալ կրթությունն ու նրա ընթացքում ձեռք բերված գործնական հմտությունները: Շուրջ 200 դիմորդներից ընտրվել էին 70-ը
...
Կարդալ »»»
10 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
10.09.2014թ, ժամը 04:00... ՊԳԵԴ Հ/Կ խորհուրդի անդամները «Զվարթնոց» օդանավակայանում ճանապարհեցին ՊԳԵԴ Հ/Կ-ի հիմնադիր-նախագահ Գևորգ Մանուկյանին: Մաղթում ենք արդյունավետ ու հաջողված գործուղում և նորանոր համագործակցություններ ԱՄՆ-ում: (Ստորև ներկայացնում ենք իրադարձության ֆոտոշարքը):
04 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
NATO-ի Երիտասարդական Համաժողովը նոր մոդելավորում է ուսանողների և 18-28 տարեկան երիտասարդների համար, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս զբաղեցնել աշխարհում ճանաչված դիվանագետների դերը և լուծումներ փնտրել տարբեր քաղաքական և կոնֆլիկտային հարցերում: Համաժողովի ժամանակ քննարկվում են տարբեր միջազգային հարցեր` NATO-Ռուսաստան համագործակցությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված No 1325 բանաձևը, hամագործակցությունը ընդդեմ ահաբեկչության, NATO-ի ներկա և ապագա համագործակցությունները հյուսիսատլանտյան դաշինքին չանդամակցող այլ երկրների հետ, ինչպես նաև Աֆղանստանը 2014թ-ին և այլ միջազգային կարևորություն ներկայացնող թեմաներ
...
Կարդալ »»»
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 10 11 » |
|
|
Օրացույց
| « Նոյեմբեր 2025 » |
| Երկ |
Երք |
Չրք |
Հնգ |
Ուր |
Շբթ |
Կիր |
| | | | | | 1 | 2 | | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|