ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Հոկտեմբեր » 21 » Գլենդելի քաղաքապետն ընդունել է ՊԳԵԴ-YSSF հիմնադիր ղեկավարին
Գլենդելի քաղաքապետն ընդունել է ՊԳԵԴ-YSSF հիմնադիր ղեկավարին
21 Հոկտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանուկյանն երկարատև մասնավոր այցելությամբ այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Կալիֆորնիա նահանգում, որտեղ պարբերական հանդիպումներ է ունենում Կալիֆորնիայի հայ համայնքում հայտնի և ազգապահպան գործում մեծ ներդրում ունեցող անձանց, հասարակական, մտավորական ու մշակութային գործիչների հետ, այդ թվում նաև այն երիտասարդների և երիտասարդական միավորումների հետ, ովքեր արձանագրել են բավականին մեծ հաջողություններ իրենց գործունեության ոլորտում:

Հերթական հանդիպումը, որը տեղի է ունեցել օրեր առաջ, դա Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցն էր` քաղաքապետարանի նրա աշխատասենյակում:

Հանդիպումն սպասվածից առավել քան ջերմ ու մտերմիկ է ստացվել: Պարոն Սինանյանն, իր բազմազբաղ ու հագեցած առօրյայով հանդերձ, համակ ուշադրությամբ լսել է «ՊԳԵԴ-YSSF» ղեկավարի առաջարկները, մտահոգություններն ու ցանկությունները, այնուհետև կիսվել իր գաղափարներով և իրականության մեջ եղած իրավիճակներով: Պարոն Սինանյանն իր հերթին հպարտությամբ արձանագրել է, որ հայ համայնքում դեռևս կան և շարունակում են կենսական լինել մի շարք գործուն երիտասարդական կառույցներ, հայ ուսանողների կողմից ստեղծված են ուսանողական միություններ` նահանգի համալսարաններում և հեղինակավոր քոլեջներում, որոնք բավականին կայուն հիմքերի վրա են, ունեն տարիների անցած ուղի և անհրաժետության դեպքում միաբանվում են: Սակայն նշեց, որ կոնկրետ ուղղվածությամբ հասարակական ու կրթական ծրագրեր պարբերաբար չեն իրականացվում` կախված իրենց իրականության մեջ եղած տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից: Այնուհանդերձ, պարոն Սինանյանն ընդգծեց, որ միշտ պատրաստ է աջակցելու երիտասարդական նախաձեռնությունների իրականացմանը, իր խորհուրդներով նպաստել որևէ ծրագրի ճիշտ և նպատակային ուղղորդմանը:

Գլենդելի քաղաքապետը հատուկ կարևորել է հայ ուսյալ երիտասարդների ունեցած մեծ ներդրումը համայնքի քաղաքական, հասարակական, մշակութային և մարզական կյանքում, ցավով արձանագրել է, որ իր աշխատաժամանակը թույլ չի տալիս առավել ակտիվ ու հասարակական կյանք վարել այս բնագավառներում, քանի որ մի քանի հարյուր հազարից ավելի և բազմազգ էթնիկ բնակչությունից բաղկացած քաղաքի ղեկավարումն իրենից գերմարդկային ժամանակ և ռեսուրսներ է պահանջում:

Պարոն Մանուկյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի իր գաղափարներով կիսվել համայնքի բոլոր ակտիվ երիտասարդական կազմակերպությունների և միավորումների հետ ու չի բացառել, որ շատ շուտով կգտնվեն համագործակցողներ` իրենց կրթական, երիտասարդական ծրագրերն իրականացնելու համար, որի առաջին փուլում ակնկալում են պարոն Սինանյանի մտավոր և հոգևոր աջակցությունը:

Գլենդելի քաղաքապետի հավաստմամբ, ինքը միշտ բաց է համագործակցության և գաղափարների քննարկման համար և քաղաքապետարանը պատրաստակամ է ապահովելու իր քաղաքացիների հոգևոր և նյութական բարեկեցությանն ուղղված ցանկացած նախագիծ:

Հանդիպումն ավարտվեց այն կայուն սկզբունքի հավաստմամբ, որ ցանկացած քաղաքականության հիմքում անհրաժեշտ է ունենալ բացառապես պետականամետ ու ազգային մտածողություն, ինչի համար թե մեր Դպրոցը, և թե պարոն Սինանյանը, պատրաստ են ամեն օր ներդնել իրենց գիտելիքները, փորձն ու հնարավորությությունները:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)