Կրթությունը ձեր կողմից ստեղծվող ձեր իսկ կերպարն է
16 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014թ-ի սեպտեմբերի 15-ից «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը վերսկսեց իր փուլային ու անվճար դասընթացները` այս անգամ որպես դասավանդվող առարկաներ կարևորելով` ՀՀ հարաբերությունները հարևան և ոչ հարևան պետությունների հետ, Դիվանագիտական էթիկա և արարողակարգ, ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգը և համեմատականը հարևան երկրների հետ թեմաները:
Մեր գործունեության եռամյա փորձը, ինչպես նաև որակյալ մասնագետներ ու գիտելիքներ ապահովելու մեր հարուստ կենսափորձը այս անգամ մեր դպրոց էր ներգրավվել ՀՀ լավագույն ԲՈՒՀ-երի առաջադեմ ուսանողների, ովքեր իսկապես կարևորում են ոչ ֆորմալ կրթությունն ու նրա ընթացքում ձեռք բերված գործնական հմտությունները: Շուրջ 200 դիմորդներից ընտրվել էին 70-ը: ՊԳԵԴ-ի աշխատակազմը մեծ սիրով և ուրախությամբ հյուրընկալեց գիտելիքները կարևորող մեր նոր ուսանողներին: Ուրախ էինք տեսնելու ուսանողների, ովքեր հիրավի ծարավ էին գիտության, իմաստության և հանճարի: Այս փաստը բավականին ոգևորող և պարտավորեցնող է բոլորիս համար: Հարցազրույցն ընթանում էր ջերմ մթնոլորտում: Յուրաքանչյուր ուսանողի տրվեց հնարավորություն հակիրճ խոսքով ներկայանալու…1.5 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում թե՛ ուսանողները, թե՛ ՊԳԵԴ-ի թիմը խոսում էին ընդհանուր սպասելիքների մասին, ուսումնառության և կրթության պլանավորման և նպատակների մասին, ձեռք բերված գիտելիքները հմտությունների վերածելու ճանապարհների մասին: ՊԳԵԴ նախագահի ԺՊ Զորիկ Հանիսյանը նոր դիմորդներին ներկայացրեց դպրոցի եռամյա ուղին, մեր ուսանողների ձեռքբերումներն ու հաղթանակներն ուսման ոլորտում, տեղեկացում տրվեց դասընթացների փուլերի, տարվող աշխատանքների, առաջիկա ծրագրերի ու համագործակցությունների մասին: Մեծ ոգևորություն առաջացրեց հատկապես այն փաստը, որ ՊԳԵԴ հիմնադիր-նախագահ Գևորգ Մանուկյանը գործուղման է ԱՄՆ-ում և առաջիկայում սպասվում է նաև համագործակցություն սփյուռքի նշանակալից ուսումնական հաստատությունների հետ: Լիահույս ենք, որ մեր նոր դիմորդները ևս կդառնան մեզ հետ թիմ և կհեռանան ՊԳԵԴ-ից գիտելիքներով համալրված, հարստացած և տպավորված: Շնորհավորում ենք մեր դասընթացներին նոր ընդգրկված բոլոր ուսանողներին՝ մաղթելով հաջող ուսումնառություն և ուշագրավ բանավեճեր: |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|