ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Նոյեմբեր » 27 » «ՊԳԵԴ»-ի հյուրն էր արաբագետ Սարգիս Գրիգորյանը
«ՊԳԵԴ»-ի հյուրն էր արաբագետ Սարգիս Գրիգորյանը
27 Նոյեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Աշխարհում տեղի են ունենում դինամիկ զարգացումներ: Այսօրվա իրադարձությունները հաջորդական շղթայով դիտարկվում են թե' որպես անցյալի արգասիքներ ու հայելային անդրադարձներ, թե' որպես ապագայի նոր երանգավորումներ ու անկանխատեսելի արտացոլանքներ: Ժամանակը սլանում է առաջ՝ առանց հետմղման: Ուստիև անհրաժեշտ է որսալ պատեհ պահը տվյալ իրադարձությունը ուսումնասիրելիս, հարկավոր է անել հետևություններ գերակշիռ պատճառների և հնարավոր ու անհնար հետևանքների մասին:

Ահա և «ՊԳԵԴ»-ի ուսանողների համար նոյեմբերի 8-ը չկորցրած առիթ էր՝ արդիական խնդիրները քննարկելու և հուզող հարցերի սպառիչ պատասխանները ստանալու: Օրակարգում հայ-սիրիական հարաբերություններն էին: Թեման լուսաբանում էր ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Անառողջ երևույթների՝ ինչպես պատերազմների, բռնարարքների վարակակիր վիրուսը արագ տարածում է գտնում, եթե հակավիրուսը ժամանակին չի հայտնաբերվում և գործածվում:

Պատերազմի թոհուբոհի ենթարկված Սիրիայի խնդիրները քննարկելն անհրաժեշտություն է , իսկ հայ-սիրիական հարաբերությունները և սիրիական խնդիրներն ուսումնասիրելը ճանապարհ է՝ պատերազմի հետ ուղղակիորեն և անուղղակի որևէ առնչությունից խուսափելու: Մեր ուսանողները բարձրաձայնում էին իրենց լսած պատմությունները, նորությունները Սիրիայի ներկայիս վիճակի մասին և լսում բանախոսի վերլուծական գնահատականները և փաստող ու հակասող արգումենտները տվյալ հարցի շուրջ:

Ուսանողներին հետաքրքրում էին նաև ինքնակառավարման մարմիններ ունեցող սիրիաբնակ քրդերի առանցքային դերի մասին տվյալները և նրանց հարաբերությունները սիրիաբնակ հայերի հետ:

Ինչպես նաև քննարկման առարկա դարձավ սուննիների և շիաների միջև տասնհինգդարյա ջրբաժանը ն նրա պրոյեկտումը սիրիական հակամարտության վրա: Ներմուսուլմանական այս երկու հիմնական հոսանքների լարված պայքարը կարող է հանգեցնել նորանոր բախումների և անդառնալի հետևանքների, հետևաբար դրա քննարկումն իրապես արդիական էր: Քննարկումը կայացավ. մեր ուսանողներն իրենց համար նոր բացահայտումներ արեցին և կլանեցին գիտելիքի նոր չափաբաժինը:

Արձանագրվեց ևս մեկ կառուցողական բանավեճ՝ գիտելիքներ ստանալու և փոխանցելու, մտորելու և վերլուծելու իրական հնարավորություն «ՊԳԵԴ»-ի ուսանողների համար:

«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` Էլեն Խաչատրյան
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)