ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Սեպտեմբեր » 29 » ՊԳԵԴ Հ/Կ ներկայացուցիչը Միջազգային քրեական դատարանին նվիրված սեմինարին
ՊԳԵԴ Հ/Կ ներկայացուցիչը Միջազգային քրեական դատարանին նվիրված սեմինարին
29 Սեպտեմբերի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հաղթահարելով մրցույթի ընտրական փուլը` Պետական գործիչների երիտասարդական դպրոց ՀԿ–ի պետության և իրավունքի ամբիոնի ղեկավար Առնոլդ Վարդանյանը 2014 թվականի սեպտեմբերի 25–26ը մասնակցություն ունեցավ Մեծ Բիրտանիայի Սըրիի համալսարանի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ Հայաստանի Ամերիկյան համալսարանում կազմակերպված ՀՀ Փաստաբանական պալատի կողմից երաշխավորված Միջազգային քրեական դատարանին նվիրված երկօրյա սեմինար։

Չորս տասնյակից ավելի դիմորդներից ընտրվել էին մոտ 20 հոգի, այդ թվում Առնոլդ Վարդանյանը։ Ուշագրավ էր այն հանգամանքը, որ սեմինարի բոլոր մասնակիցները ՀՀ Փաստաբանների պալատի կողմից արտոնագրված հանրաճանաչ փաստաբաններին էին, բացառությամբ Առնոլդ Վարդանյանի ով ընտրվել էր մասնակցելու` չհանդիսանալով փաստաբան, նա հանդիսանում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող։ Բոլոր մասնակիցները զարգամք և միևնույն ժամանակ մեծ հպարտություն էին ապրում իմանալով, որ լինելով ուսանող Առնոլդին հնարավորություն է ընձեռնվել մասնակցելու այդ սեմինարին:

Երկօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին Միջազգային քրեական դատարանի համակարգը, դատավարության օրենսդրությունը և փաստաբանության կանոնները՝ Միջազգային Քրեական Դատարանի փաստաբանական պալատ դիմելու նպատակով:
Սեմինարավարներն էին` անձամբ Միջազգային Քրեական Դատարանի 18 դատավորներից մեկը Հովարդ Մորիսոնը, Միջազգային Քրեական Դատարանի փաստաբանական բաժնի դասընթացավար, պրոֆեսոր Էստեբան Պերալտա Լոսիյան և Սըրիի համալսարանի միջազգային իրավունքի դասախոս Արման Սարվարյանը:

Սեմինարն ուներ առանձնահատուկ կարևորություն, քանզի Հայաստանը չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի Հռոմում ընդունված ստատուտը և հետևաբար չի հանդիսանում Միջազգային քրեական դատարանի անդամ, պատճառը ստատուտի ունեցած հակասությունն է ՀՀ Սահմանադրության հետ, սակայն ներկայումս նախաձեռնված սահմանադրական բարեփոխումները պետք է վերացնեն այդ հակասությունը և առաջիկայում Հայաստանը նույնպես կդառնա ՄՔԴ անդամ։

Սեմինարը անցավ բավականին հետաքրքիր միջավայրում։ Սեմինարավար դասախոսներից` ՄՔԴ դատավոր Հովարդ Մորիսոնը ՄՔԴ–ի մասին դասախոսությունից զատ ներկայացրել էր իր անցած ուղին, իր ինքնակենսագրությունը` նշելով հետևյալ խոսքերը «Եթե ունեք երազանք, ապա երկու ձեռքով գնացեք այդ երազանքի ետևից, երբ ես դիմում էի դատավոր դառնալու, ինձ բոլորը ասում էին, թե ես չեմ կարողանա լինել դատավոր և համակարգը ինձ դուրս կմղի, սակայն փաստերը հակառակն են ապացուցում, այսօր ես ունեմ 30 տարվա իրավաբանի ստաժ, որից մեծ մասը եղել եմ դատավոր, քննել եմ 3000–ից ավելի գործ որը 3 անգամ ավելի է, քան ՄՔԴ–ի մնացած 17 դատավորների քննած բոլոր գործերը միասին վերցված»։

Իսկ պրոֆեսոր Էստեբան Պերալտա Լոսիյանը դասընթացից զատ պատմեց և ներկայացրեց այն ընթացակարգը, որի միջոցով ապագայում հնարավոր կլինի մեկնել Հաագայում գտնվող ՄՔԴ և աձամբ այնտեղ անցնել ուսուցողական պրակտիկա` ամձամբ ծանոթանալու դատարանի գործունեությանը։
Սեմինարն անցավ բավականին մտերմիկ մթնոլորտում, սեմինարի առաջին օրվա ավարտին Սեմինարի կազմակերպիչներից Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը սեմինարի մասնակիցներին իր տուն հրավիրեց մասնակցելու ընթրիքի` հատուկ սեմինարն անցկացնելու համար Մեծ Բրիտանիայից Հայաստան Ժամանած սեմինարը վարող դասախոսների հետ, որին նաև մասնակցում էին իրավաբան բարձրաստիճան պաշտոնատար անձինք` ԱԺ պատգամավորներ, Վճռաբեկ դատարանի դատավորներ, ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, այլ հանրաճանաչ փաստաբաններ։

Սեմինարի ավարտին` սեմարավար–դասախոսները շնորհակալություն հայտնեցին սեմինարի մասնակիցներին ՄՔԴ–ի նկատմամբ այսպիսի հետաքրքրություն ցուցաբերելու և ակտիվ հարցադրումներ կատարելու համար, հույս հայտնելով որ Հայաստանը` որպես ցեղասպանություն ապրած պետություն, քաղաքակրթության ներկա զարգացումների հոլովույթում ուղղակի անհրաժեշտ է որ միանա այն միջազգային դատարանին, որի նպատակներից ամենագլխավորը ցեղասպանությունների կանխումն է։
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)