Սեպտեմբերի 19-ին ՊԳԵԴ-ը հյուրընկալվել էր «Կենտրոն» հեռուստաընկերություն՝ «Հայկական Ուրբաթ» ծրագրին մասնակցելու համար: Ուսանողներին հնարավորություն էր տրվել ծանոթանալու հեռուստաընկերության կողմից ծրագրի պատրաստման (մինչև եթեր հեռարձակումը) այն աշխատանքներին, որոնք տեսանելի չեն հեռուստադիտողներին: Իսկ ծրագրի շրջանակներում բուռն քննարկում էր ընթանում Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ Շահեն Հարությունյանի հինգ տարվա ազատազրկման դատապարտման վերաբերյալ:
Հաղորդման նպատակն էր հասարակության ուշադրությունը կենտրոնացնել այդ խնդրի լուծման շրջահայացության և իրավացիության վրա: Չէ՞ որ , եթե ինչ-որ տեղ Դատական մարմինները առավել խիստ են գտնվել, ապա հասարակության անտարբերությունը կարող է հանգեցնել նման օրինակի կրկնությանը:
Երիտասարդ պետական գործիչները համակ ուշադրությամբ հետևում էին բանավեճի ընթացքին: Շնորհակալություն Պետրոս Ղազարյանին՝ նման հնարավորություն ՊԳԵԴ-ի ուսանողներին ընձեռելու համար: Հանդիպման վերջում բուռն քննարկումներ եղան երիտասարդ պետական գործիչների միջև:
Ինչպես երևում է, նորեկները հնաբնակների կողմից ստեղծված ջերմ մթնոլորտին շուտ ընտելացան և համալրեցին երիտասարդ պետական գործիչների շարքերը: «Հստակ քայլերով՝ դեպի նոր զարգացում»,- ահա և նորեկների նշանաբանը: