ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » Մեր առօրյայից
13 Հունիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի հունիսի 12-ին Երևանի «Մարիոթ» հյուրատան Էրատո դահլիճում «Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոն- Regional Studies Center»-ի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանի շնորհիվ տեղի ունեցավ «NATO. Մարտահրավերներ և տեսլականներ» խորագրով քննարկում:

Ներկա ժամանակներում բավականին արդիական այս քննարկման համար որպես բանախոսներ հրավիրված էին Գերմանիայի Բունդեսթագի Պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, NATO-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2008թ-ից նաև Ատլանտյան պայմանագրի Ասոցիացիայի նախագահ Կալ Ա. Լամերսը և ՀՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, NATO-ի Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Հանրային քննարկմանը հրավիրված էին նաև նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, դիվանագետներ, Գերմանիայի դեսպանը, ինչպես նաև փորձագետներ, երիտասարդ առաջնորդներ, մի շարք կուսակցությունների երիտասարդ թևի ներկայացուցիչներ և իհարկե՝ «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի` YSSF»-ի ուսանողներ:

Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ նշված քննարկումների շարքը, որը ստացել է «Երևանյան երկխոսություններ» անվանումը, նպատակ ունի քննարկելու ազգային կարևորության հարցեր, տրամադրելով դրա համար չեզոք հարթակ և գործիքներ: Կոնկրետ այս քննարկում-բանավեճը միտված էր ՀԱՅԱՍՏԱՆ-NATO հարաբերություններին, մարտահրավերներին ու համագործակցության զարգացման հեռանկարներին: Ավելին, նշված քննարկումների շնորհիվ կազմակերպիչները հույս հայտնեցին, որ նմանատիպ միջոցառումները հնարավորություն կտան խնդրի վերաբերյալ հասարակական տեղեկացվածության բարձրացմանը, ինչը լրիվ հնարավոր է, որ կանդրադառնա նաև հարաբերությունների խորացման հետագա ընթացքին, հատկապես NATO-ի 2014թ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

Հանդիպումն ընթացավ շատ հետաքրքիր և սուր զարգացումներով: Հատկապես հանդիպման մեջ ինտրիգ մտցվեց Ղրիմի, Ուկրաինայի նախագահական ընտրությունների և Ռուսաստանի ներկա արտաքին քաղաքականության մասին լսարանի կողմից ուղված հարցերի շնորհիվ, որոնց միջոցով հնարավոր եղավ առավել անկեղծ պատասխաններ լսել թե NATO-ի բարձրաստիճան ներկայացուցչի կողմից և թե ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյայի: Ի դեպ, պարզ դարձավ նաև, որ առաջիկա օրերին՝ հունիսի 16-18-ը, Բաքվում տեղի են ունենալու NATO-ի կողմից կազմակերպվող սեմինարներ, որտեղ քննարկման առարկաներ են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նրա կարգավորման ուղիները, Ղրիմի ճգնաժամը, Իրանը և տարածաշրջանը, Աֆղանստանը 2014թ-ից հետո: Այս սեմինարին մասնակցության հայտ է ներկայացրել նաև Հայաստանը և մեր մասնակցության հարցը դեռևս գտնվում է NATO-ի խորհրդարանական վեհաժողովի քննարկման փուլում:

Ամփոփելով մեր մասնակցությունը այդ հանրային քննարկմանը, պետք է արժանին մատուցել նրա կազմակերպիչներին՝ նման բարձր մակարդակով օրակարգ ապահովելու և անկաշկանդ հարցադրումներ ուղղելու հնարավորություն և առիթ ընձեռելու համար:
11 Հունիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

Հունիսի 12-ը Ռուսաստանի Դաշնության օրացույցում նշված է որպես պետական տոն. Ռուսաստանի օրն է նշվում ողջ երկրով մեկ:

Այդ գեղեցիկ տոնակատարությանն ընդառաջ, Армянский клуб “Новое поколение” նախաձեռնության հրավերով «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հասարակական Կազմակերպության մի խումբ անդամներ և ուսանողներ հունիսի 10-ին մասնակցեցին երիտասարդության համար նախատեսված ուրախ միջոցառմանը, որը տեղի ունեցավ Մարզահամերգային Համալիրի հարևանությամբ գործող CornPop բացօթյա կինոթատրոնում:

Միջոցառման ընթացքում բազմաթիվ ուրախ և հաճելի ակնթարթներից ու ծանոթություններից բացի, տեղի ունեցավ ռուսաստանյան կինեմատոգրաֆի վերջին ժամանակաշրջանի լավագույն ֆիլմերից մեկի՝ “Пять Невест”-ի ցուցադրումը` հայ և ռուս ազգի ճանաչված դերասանների մասնակցությամբ:

Ֆիլմի ավարտից հետո երիտասարդները ուրախ ժամանց անցկացրեցին Dj Guevo-ի կողմից ներկայացրած ժամանակակից ակումբային հիթերի ներքո:

Շնորհակալություն միջոցառման կազմակերպիչներին՝ մեր երիտասարդների համար նման տեղեկատվական և միաժամանակ ժամանցային երեկո պարգևելու համար:

Տոնդ շնորհավոր, Ռուսաստան !!!!!!!!!
03 Հունիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«ՊԳԵԴ-YSSF» հասարակական կազմակերպությունը, «Միշտ երիտասարդ» Հ/Կ-ի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այսօրվանից՝ 2014 թ. հունիսի 3-ից, սկսեց գործնականում կյանքի կոչել իր առջև դրված խնդիրները: Համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերից առաջինը երիտասարդական միջազգային փոխանակման ծրագրին մասնակցությունն էր, որին ներկա գտնվելու համար այսօր մեր ուսանողները մեկնեցին Վրաստանի Հանրապետություն:

Հունիսի 4-12-ը Վրաստանում տեղի կունենա “On the Streets of Georgia” երիտասարդական փոխանակման ծրագիրը, որն իրականացվոմ է “Youth in Action” նախագծի ֆինանսավորմամբ: Տարածաշրջանային երիտասարդական այս ծրագրին կմասնակց են 47 երիտասարդներ` 8 երկրներից՝ Վրաստան, Հայաստան, Բուլղարիա, Իտալիա, Լիտվա, Մոլդովա, Թուրքիա, Ուկրաինա: ... Կարդալ »»»
27 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը 2013-2014թթ-ի ուսումնական տարին սկսեց հավակնոտ կրթական ու հասարակական ծրագրերով, որոնք գրեթե բոլորն էլ ավարտվեցին նշանակալից արդյունքներով և գոհացնող ցուցանիշներով: Օրեր առաջ մեր Դպրոցում ավարտվեցին «Բանավեճի արվեստ» և «PR-Marketing և Գովազդ» առարկաների դասընթացները, որոնցով էլ մենք եզրափակում ենք այս ուսումնական տարին:

Դասընթացներն հաջողությամբ ավարտած երիտասարդների համար Դպրոցը նախապատրաստել էր հավաստագրերի հանձնման և հրաժեշտի արարողություն, որին հրավիրվել էին նաև Դպրոցում որպես հրավիրված դասախոսներ Արմինե Դավթյանը և Լուսինե Իգիթյանը՝ «Խարիզմա» հասարակական կազմակերպությունից: Օրն այնքան հագեցած էր և առատ հուզիչ տեսարաններով, որ ժամացույցն՝ իր սլաքներով, արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում: Երկու ամսից քիչ ավելի միասին անցկացնելով, դասախոսներն ու սաները հարազատ էին դարձել միմյանց: Բացի ձեռք բերված գիտելիքներից, յուրաքանչյուրը մի մեծ բաժին դրական լիցքեր էր ստացել ամբողջ կյանքի համար ... Կարդալ »»»
23 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ մայիսի 22-ին ԱՄՆ դեսպանատան hասարակայնության հետ կապերի բաժնի կողմից կազմակերպվել էր կլոր-սեղան քննարկում «Սոցիալական լրատվամիջոցների ազդեցությունը քաղաքականության, ավանդական մամուլի և քաղաքացիական հասարակության վրա» թեմայով:

Հանդիպման բանախոսներն էին «Արմնյուս» հեռուստաընկերության ավագ քաղաքական մեկնաբան Դավիթ Սարգսյանը, Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի լրագրող Գեղամ Վարդանյանը և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանն, ովքեր բավականին մանրամասն ներկայացրեցին այս ոլորտում իրենց իմացությունը և փորձը:

Քննարկումներին մասնակցում էին երիտասարդներ՝ տարբեր հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև ուսանողներ Հայաստանում Ամերիկյան Համալսարանից և այլ ԲՈւՀ-երից ... Կարդալ »»»
19 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի մայիսի 17-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» սովորականից տարբերվող աշխուժություն էր տիրում: Նախորդ դասին մեր ուսանողներից կազմավորված 5 թիմ ներկայացրեց իրենց մարքետինգային PR WOW-նախագծերը: Այս շաբաթ հերթը հաջորդ հնգյակինն էր:

Ներկայացված նախագծերը որքան տարբեր էին, նույնքան էլ յուրօրինակ: Ուսանողներն իրենց նախագծերում ցույց տվեցին այն ռազմավարությունը, որը պետք է զարգացնեն Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներ ներկայացնող և իրենց բրենդի տարածմամբ մտահոգված մասնագետները՝ սկսած բնապահպանական ու գյուղատնտեսության ոլորտից մինչև կրթության, սպասարկման, ծառայությունների և ինտերնետային գովազդի բնագավառներ:

Ոգևորիչ էր, որ բոլոր թիմերը ջանում էին լավագույնս ներկայանալու: Նրանց ներկայացուցիչների մոտ զգացվում էր մրցակցության ոգին և աշխատանքի հանդեպ ցուցաբերած նվիրումը, քանի որ մոտեցել էին ինչպես ստեղծագործաբար ու նորարական՝ ինովացիոն սկզբունքով, այնպես էլ պրոֆեսիոնալ մասնագետների նման, աչքի ընկնելով գրագետ խոսքով ու մեծ պատրաստվածությամբ ... Կարդալ »»»
15 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի մայիսի 14-ին « Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Մասիս» սրահում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը և «Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոն»-ը (RSC-Regional Studies Center) համատեղ կազմակերպել էին հասարակական քննարկում-քաղաքական բանավեճ՝ «Հայաստանը աշխարհաքաղաքական ճանապարհային խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» խորագրով, որը վարում էր «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը:

Օրվա թեմայի շրջանակներում քննարկվեցին հարցեր, որոնք վերաբերում էին ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը, Մաքսային Միություն մուտք գործելուն, Եվրոմիության հետ համագործակցության հեռանկարներին: Բանավեճին հրավիրված կուսակցությունների պատգամավորները ներկայացրեցին իրենց կուսակցությունների խմբակցությունների դիրքորոշումները՝ նշված խնդիրների հանդեպ իրենց առաջնահերթությունների վերաբերյալ ... Կարդալ »»»
13 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» ավարտին են մոտենում “PR, Marketing և գովազդ” առարկայի դասընթացներն, որոնք մեծ աշխուժությամբ իրականացնում է “Global Media Lab” ընկերության հիմնադիր, «ՊԳԵԴ-YSSF» հասարակական կազմակերպության աշխատակազմի ղեկավար Սեդա Վարդանյանը:

2014թ-ի մայիսի 10-ին մեր Դպրոցում անպատմելի աշխուժություն էր տիրում: Այդ օրը մեր ուսանողները հանձնեցին իրենց ավարտական ստուգարքները «Բանավեճի արվեստ» առարկայից, որից անմիջապես հետո պետք է ներկայացնեին իրենց PR-մարքետինգային WOW-նախագծերը:

Նախապես բաժանված լինելով 10 թիմերի, որոնցից յուրաքանչյուրն ընտրել էր իր նախասիրած ոլորտը, այդ օրը հնարավորություն ստացան իրենց նախագծերը ներկայացնել 5 թիմ: Մեր ուսանողները պատրաստել էին բիզնես գաղափարներ և նախանշել դրանց իրականացման ուղիները, որոնք պատրաստ են գրոհել տեղական շուկան, սկսած խանութից և զբոսաշրջային ոլորտից մինչև հայաստանյան բրենդի տարածում ... Կարդալ »»»
12 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը, շարունակելով այլ կազմակերպությունների հետ անկաշկանդ ու առանց նախապայմանների համագործակցելու իր սահմանած ուղենիշը, արձանագրում է հերթական ձեռքբերումը:

Շաբաթներ առաջ «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ նախագահ Գևորգ Մանուկյանը, փոխնախագահներ Մկրտիչ Սիմոնյանի և Զորիկ Հանիսյանի ուղեկցությամբ, այցելեց «Միշտ երիտասարդ» Հ/Կ-ի գրասենյակ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում վերջինիս նախագահ Գոռ Գեղամյանի հետ: Բազմաթիվ հարցերի քննարկումներից հետո, ձեռք բերվեցին առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելու համաձայնություններ, որոնք առաջիկայում անպայման կտան իրենց գործուն և տեսանելի արդյունքները:

Այսօր պատիվ ունենք տեղեկացնելու մեր համատեղ համաձայնության շրջանակներում իրականացվող մեկ ծրագրի մասին, որի իրականացումից հետո մենք անպայման այն կլուսաբանենք հայ առաջադեմ հանրությանը ... Կարդալ »»»
08 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության աշխատակազմի նախաձեռնությամբ, 2014թ-ի մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման՝ «Հարսանիքը լեռներում» գործողության սկզբի օրը, կազմակերպվեցին հանրօգուտ աշխատանքներ Եռաբլուր պանթեոնում և մոմավառություն՝ Սրբոց Նահատակաց եկեղեցում:

Հայաստանյան երիտասարդական կազմակերպություններին ուղղված մեր կոչին՝ համատեղ մասնակցելու և միասնաբար իրականացնելու այդ աշխատանքները, արձագանքեց միայն «Աբովյան քաղաքի ուսանողական խորհուրդ» հ/կ-ն, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նրա ղեկավար Վեներա Գյուլինյանին:

Այս միջոցառման մասին շարադրված ցանկացած բառ և որոնված միտք անկարող է նկարագրել այն զգացումները, որոնք տիրել էին ողջ պանթեոնով մեկ, որևէ մեկն ի զորու չէ բացատրել այն հոգեկան ապրումները, երբ որևէ շիրիմի մոտ աշխատանքներ տանելիս մոտենում էին նրա ծանոթները կամ ծնողները և ասում. «Մեր տղան է.... Շնորհակալ ենք երեխեք ջան» ... Կարդալ »»»
« 1 2 ... 6 7 8 9 10 11 »
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)