Հայ երիտասարդները՝ «Ռուսաստանի օրվան» ընդառաջ
11 Հունիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
![]() Հունիսի 12-ը Ռուսաստանի Դաշնության օրացույցում նշված է որպես պետական տոն. Ռուսաստանի օրն է նշվում ողջ երկրով մեկ:
Այդ գեղեցիկ տոնակատարությանն ընդառաջ, Армянский клуб “Новое поколение” նախաձեռնության հրավերով «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հասարակական Կազմակերպության մի խումբ անդամներ և ուսանողներ հունիսի 10-ին մասնակցեցին երիտասարդության համար նախատեսված ուրախ միջոցառմանը, որը տեղի ունեցավ Մարզահամերգային Համալիրի հարևանությամբ գործող CornPop բացօթյա կինոթատրոնում: Միջոցառման ընթացքում բազմաթիվ ուրախ և հաճելի ակնթարթներից ու ծանոթություններից բացի, տեղի ունեցավ ռուսաստանյան կինեմատոգրաֆի վերջին ժամանակաշրջանի լավագույն ֆիլմերից մեկի՝ “Пять Невест”-ի ցուցադրումը` հայ և ռուս ազգի ճանաչված դերասանների մասնակցությամբ: Ֆիլմի ավարտից հետո երիտասարդները ուրախ ժամանց անցկացրեցին Dj Guevo-ի կողմից ներկայացրած ժամանակակից ակումբային հիթերի ներքո: Շնորհակալություն միջոցառման կազմակերպիչներին՝ մեր երիտասարդների համար նման տեղեկատվական և միաժամանակ ժամանցային երեկո պարգևելու համար: Տոնդ շնորհավոր, Ռուսաստան !!!!!!!!! |
Մենք FACEBOOK-ում
Օրացույց
Արխիվ
|