YSSF-ցիներին հաջողվեց բացահայտել «PR-Marketing-ի և Գովազդ»-ի գաղտնիքները
19 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
2014թ-ի մայիսի 17-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» սովորականից տարբերվող աշխուժություն էր տիրում: Նախորդ դասին մեր ուսանողներից կազմավորված 5 թիմ ներկայացրեց իրենց մարքետինգային PR WOW-նախագծերը: Այս շաբաթ հերթը հաջորդ հնգյակինն էր:
Ներկայացված նախագծերը որքան տարբեր էին, նույնքան էլ յուրօրինակ: Ուսանողներն իրենց նախագծերում ցույց տվեցին այն ռազմավարությունը, որը պետք է զարգացնեն Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներ ներկայացնող և իրենց բրենդի տարածմամբ մտահոգված մասնագետները՝ սկսած բնապահպանական ու գյուղատնտեսության ոլորտից մինչև կրթության, սպասարկման, ծառայությունների և ինտերնետային գովազդի բնագավառներ: Ոգևորիչ էր, որ բոլոր թիմերը ջանում էին լավագույնս ներկայանալու: Նրանց ներկայացուցիչների մոտ զգացվում էր մրցակցության ոգին և աշխատանքի հանդեպ ցուցաբերած նվիրումը, քանի որ մոտեցել էին ինչպես ստեղծագործաբար ու նորարական՝ ինովացիոն սկզբունքով, այնպես էլ պրոֆեսիոնալ մասնագետների նման, աչքի ընկնելով գրագետ խոսքով ու մեծ պատրաստվածությամբ: Լսարանը համակ ուշադրությամբ ունկնդրում էր ծրագրերը ներկայացնողներին, տալիս հետաքրքիր և խելացի հարցեր, դրանով իսկ նաև օգնելով թիմերին ավելի առարկայական ներկայացնելու իրենց ասելիքը և հետագայում հաշվի առնելու արված տեղին հուշումներն ու դիտողությունները: Մայիսի 17-ին մեր Դպրոցում ավարտվեցին “PR, Marketing և գովազդ” առարկայի դասընթացները և առաջիկայում մասնակիցները կստանան իրենց համար սպասված հավաստագրերը: Սակայն օրվա ավարտին մեր ուսանողները փոքր ինչ տխրել էին,կարծելով, թե դադարը ավարտ է նշանակում… Ինչպես միշտ, «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ-ն, հավատարիմ իր սկզբունքներին, ուսանողներին մատուցեց հերթական անակնկալը: Դպրոցի աշխատակազմի ղեկավար Սեդա Վարդանյանը հայտարարեց, որ դասընթացը հաջողությամբ ավարտած երիտասարդների համար թևակոխում ենք նոր փուլ, որի մասին առաջիկայում Դպրոցը հանդես կգա նոր առաջարկով և նոր տեղեկատվությամբ: Լսարանն ուղղակի պայթեց ուսանողների ուրախության ճիչերից այն փաստի արձանագրմամբ, որ «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» իրենք դեռ շատ անելիքներ ունեն: «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Անի Մարտիրոսյան |
Մենք FACEBOOK-ում
Արխիվ
|