13 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» ավարտին են մոտենում “PR, Marketing և գովազդ” առարկայի դասընթացներն, որոնք մեծ աշխուժությամբ իրականացնում է “Global Media Lab” ընկերության հիմնադիր, «ՊԳԵԴ-YSSF» հասարակական կազմակերպության աշխատակազմի ղեկավար Սեդա Վարդանյանը:
2014թ-ի մայիսի 10-ին մեր Դպրոցում անպատմելի աշխուժություն էր տիրում: Այդ օրը մեր ուսանողները հանձնեցին իրենց ավարտական ստուգարքները «Բանավեճի արվեստ» առարկայից, որից անմիջապես հետո պետք է ներկայացնեին իրենց PR-մարքետինգային WOW-նախագծերը:
Նախապես բաժանված լինելով 10 թիմերի, որոնցից յուրաքանչյուրն ընտրել էր իր նախասիրած ոլորտը, այդ օրը հնարավորություն ստացան իրենց նախագծերը ներկայացնել 5 թիմ: Մեր ուսանողները պատրաստել էին բիզնես գաղափարներ և նախանշել դրանց իրականացման ուղիները, որոնք պատրաստ են գրոհել տեղական շուկան, սկսած խանութից և զբոսաշրջային ոլորտից մինչև հայաստանյան բրենդի տարածում
...
Կարդալ »»»