08 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպության աշխատակազմի նախաձեռնությամբ, 2014թ-ի մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման՝ «Հարսանիքը լեռներում» գործողության սկզբի օրը, կազմակերպվեցին հանրօգուտ աշխատանքներ Եռաբլուր պանթեոնում և մոմավառություն՝ Սրբոց Նահատակաց եկեղեցում:
Հայաստանյան երիտասարդական կազմակերպություններին ուղղված մեր կոչին՝ համատեղ մասնակցելու և միասնաբար իրականացնելու այդ աշխատանքները, արձագանքեց միայն «Աբովյան քաղաքի ուսանողական խորհուրդ» հ/կ-ն, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նրա ղեկավար Վեներա Գյուլինյանին:
Այս միջոցառման մասին շարադրված ցանկացած բառ և որոնված միտք անկարող է նկարագրել այն զգացումները, որոնք տիրել էին ողջ պանթեոնով մեկ, որևէ մեկն ի զորու չէ բացատրել այն հոգեկան ապրումները, երբ որևէ շիրիմի մոտ աշխատանքներ տանելիս մոտենում էին նրա ծանոթները կամ ծնողները և ասում. «Մեր տղան է.... Շնորհակալ ենք երեխեք ջան»
...
Կարդալ »»»