04 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց
Սիրելի երիտասարդներ
«ՊԳԵԴ-YSSF» երիտասարդական հասարակական կազմակերպության խորհուրդը նախաձեռնել է մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման տոնակատարությանն ընդառաջ, Եռաբլուր պանթեոնում կազմակերպել տարածքի հարդարման և մաքրման աշխատանքներ:
Խնդրում ենք բոլոր շահագրգիռ մարդկանց և երիտասարդներին՝ համատեղ մասնակցել մայիսի 8-ին մեր կողմից կազմակերպվող ակցիային, որն ապագայում հուսանք կդառնա բարի ավանդություն բոլորիս համար:
Մայիսի 8-ին, ժամը 16.00-ին հանդիպում ենք Եռաբլուր պանթեոնի Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ մոմավառությամբ հիշելով բոլոր նահատակներին և աղոթքով առ Աստված՝ Հայաստան երկրի խաղաղության, բարեկեցության և անկորուստ հաջողությունների համար
...
Կարդալ »»»