2014թ-ի մայիսի 3-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» հերթական դասերից մեկն էր, որը վարում էր Սեդա Վարդանյանը: Օրը շատ սովորական էր և չկար ոչ մի զգացողություն, որ շուտով տեղի են ունենալու բացառիկ իրադարձություններ: «ՊԳԵԴ-YSSF» ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանն, ինչպես միշտ, նույնպես ներկա էր դասին և սովորականի նման, հետևում էր ուսումնական գործընթացին:
Դասի ընթացքում, երբ դասախոսը ներկայացնում էր ԲՐԵՆԴԻՆԳ և ԼԱՎՄԱՐՔՍ հասկացողությունները, հարմար պահը որսալով, մեր Դպրոցի ուսանողուհի Նարինե Մանուկյանը խոսք խնդրեց և ներկայացրեց իր անակնկալը՝ այն համադրելով օրվա դասի բովանդակության հետ: Նա իր հետ բերել էր ՊԳԵԴ-YSSF-ի լոգոն՝ իր կողմից ասեղնագործված և ներկայացրեց այդ նվեր-անակնկալը բոլորին:
PR-Marketing-ի դասախոս Սեդա Վարդանյանի հավաստմամբ, սա հանդիսանում է լավմարքսի լավագույն և դիպուկ դրսևորում, երբ անհատը կամ քաղաքացիները սիրելով որևէ կազմակերպություն կամ կոլեկտիվ, պատրաստ են իրենց անհատական միջոցները տրամադրել, սերն ու հարգանքն արտահայտել տարբեր ձևերով
...
Կարդալ »»»