ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Մայիս » 5 » Լավագույնները նախընտրում են լավագույնին
Լավագույնները նախընտրում են լավագույնին
05 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

2014թ-ի մայիսի 3-ին «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» հերթական դասերից մեկն էր, որը վարում էր Սեդա Վարդանյանը: Օրը շատ սովորական էր և չկար ոչ մի զգացողություն, որ շուտով տեղի են ունենալու բացառիկ իրադարձություններ: «ՊԳԵԴ-YSSF» ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանն, ինչպես միշտ, նույնպես ներկա էր դասին և սովորականի նման, հետևում էր ուսումնական գործընթացին:

Դասի ընթացքում, երբ դասախոսը ներկայացնում էր ԲՐԵՆԴԻՆԳ և ԼԱՎՄԱՐՔՍ հասկացողությունները, հարմար պահը որսալով, մեր Դպրոցի ուսանողուհի Նարինե Մանուկյանը խոսք խնդրեց և ներկայացրեց իր անակնկալը՝ այն համադրելով օրվա դասի բովանդակության հետ: Նա իր հետ բերել էր ՊԳԵԴ-YSSF-ի լոգոն՝ իր կողմից ասեղնագործված և ներկայացրեց այդ նվեր-անակնկալը բոլորին:

PR-Marketing-ի դասախոս Սեդա Վարդանյանի հավաստմամբ, սա հանդիսանում է լավմարքսի լավագույն և դիպուկ դրսևորում, երբ անհատը կամ քաղաքացիները սիրելով որևէ կազմակերպություն կամ կոլեկտիվ, պատրաստ են իրենց անհատական միջոցները տրամադրել, սերն ու հարգանքն արտահայտել տարբեր ձևերով:

Հաճելի անակնկալից հուզված, դեռ նոր էին ուշքի եկել, երբ մեր լսարանի դուռը բացելով ներս մտավ բավականին կիրթ և համակրելի արտաքինով մի պատանի: Նա ներկայացավ որպես Վիտալի Գրիգորյան և ցանկացավ տեսնել «ՊԳԵԴ» ղեկավարին: Առանձնազրույցում պարզվեց, որ Վիտալին բավականին ուսյալ երիտասարդ է, ունի առաջադեմ գաղափարներ:

Զարմանալի զուգադիպությամբ, Վիտալին հանդիսանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի վարժարանի սովորող, որտեղից իր ուսուցչական գործունեությունն է սկսել պարոն Մանուկյանը: Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաև, որ Վիտալին 2013թ․մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցույթին և հաղթել՝ ճանաչվելով որպես լավագույն աշակերտ ՏՏ ոլորտում։

Հիմա նա ցանկանում է իր ուսումնառությունը ստանալ նաև «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում», որի համար մենք միայն ուրախ ենք, պարտավորված և ինչ որ տեղ նաև հպարտ, որ մեզ նախընտրում են լավագույնները:
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)