ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ



Նորություններ » 2014 » Մայիս » 13 » Գուցե մենք լավագույնը չենք, բայց ամեն ինչ անում ենք, որ լինենք ԱՌԱՋԻՆԸ…
Գուցե մենք լավագույնը չենք, բայց ամեն ինչ անում ենք, որ լինենք ԱՌԱՋԻՆԸ…
13 Մայիսի 2014 // Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց

«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» ավարտին են մոտենում “PR, Marketing և գովազդ” առարկայի դասընթացներն, որոնք մեծ աշխուժությամբ իրականացնում է “Global Media Lab” ընկերության հիմնադիր, «ՊԳԵԴ-YSSF» հասարակական կազմակերպության աշխատակազմի ղեկավար Սեդա Վարդանյանը:

2014թ-ի մայիսի 10-ին մեր Դպրոցում անպատմելի աշխուժություն էր տիրում: Այդ օրը մեր ուսանողները հանձնեցին իրենց ավարտական ստուգարքները «Բանավեճի արվեստ» առարկայից, որից անմիջապես հետո պետք է ներկայացնեին իրենց PR-մարքետինգային WOW-նախագծերը:

Նախապես բաժանված լինելով 10 թիմերի, որոնցից յուրաքանչյուրն ընտրել էր իր նախասիրած ոլորտը, այդ օրը հնարավորություն ստացան իրենց նախագծերը ներկայացնել 5 թիմ: Մեր ուսանողները պատրաստել էին բիզնես գաղափարներ և նախանշել դրանց իրականացման ուղիները, որոնք պատրաստ են գրոհել տեղական շուկան, սկսած խանութից և զբոսաշրջային ոլորտից մինչև հայաստանյան բրենդի տարածում:

Մեր երիտասարդների ներկայացրած ծրագրերից ակնհայտ դարձավ, որ նրանց ջանքերն իզուր չէին անցել: Դե իհարկե, ինչպես ամեն նոր գաղափար և ծրագիր, նրանց առաջարկները ևս ենթակա են հղկման, սակայն միայն այն համարձակությունը, ինքնատիպությունը և ստեղծագործական մոտեցումը, որ ցուցաբերեցին մեր ուսանողները, արժանի է մեծ դրվատանքի և խրախուսման:

Մեր մյուս 5 թիմերի ծրագրերի՝ WOW-Project-ների ներկայացումը կլինի մայիսի 17-ին, ժամը 14.00-ին, որից հետո կամփոփվեն բոլորի աշխատանքները և լավագույն ծրագիրը հավանաբար կվաստակի մեր Դպրոցի կողմից հետագայում կյանքի կոչելու իրավունքը: Գուցե մենք լավագույնը չենք, բայց ամեն ինչ անում ենք, որ լինենք ԱՌԱՋԻՆԸ…

«ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Անի Մարտիրոսյան
Վիկտորյա Ստեփանյան
 
Մենք FACEBOOK-ում

Օրացույց

«  Մայիս 2014  »
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ

[17 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ Գործընկերը "3-րդ Հոդված" Ակումբն է (0)
[13 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Պետական Գործիչների Դպրոցը՝ Հայ-Ռուսական Երիտասարդական Համաժողովին (0)
[06 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
Հայրենասիրության Դաս՝ Հայոց Արծիվների և ՊԳԵԴ Մասնակցությամբ (0)
[04 Հոկտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-ը՝ Հայաստան-Ռուսաստան Երիտասարդական 2-րդ Համաժողովի Մասնակից (0)
[27 Սեպտեմբերի 2016][Հանդիպումներ, այցելություններ]
ՊԳԵԴ-YSSF-ը՝ Երիտասարդական Սոցիալական 4-րդ Ֆորումին (0)
[24 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-ն ու Դիվանագետները Կհամագործակցեն (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
25 Ամյա Ազատ, Անկախ Հայաստան (0)
[23 Սեպտեմբերի 2016][Մեր առօրյայից]
ՊԳԵԴ-YSSF-ը Պատրաստում է Հաջողակ Առաջնորդներ (0)
[22 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Ադամ Սահակյանը Կդառնար 20 Տարեկան ... (0)
[11 Օգոստոսի 2016][Մեր առօրյայից]
Զորացրում՝ Բանակում, Համալրում՝ ՊԳԵԴ-ում (0)