«Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը, շարունակելով այլ կազմակերպությունների հետ անկաշկանդ ու առանց նախապայմանների համագործակցելու իր սահմանած ուղենիշը, արձանագրում է հերթական ձեռքբերումը:
Շաբաթներ առաջ «ՊԳԵԴ-YSSF» Հ/Կ նախագահ Գևորգ Մանուկյանը, փոխնախագահներ Մկրտիչ Սիմոնյանի և Զորիկ Հանիսյանի ուղեկցությամբ, այցելեց «Միշտ երիտասարդ» Հ/Կ-ի գրասենյակ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում վերջինիս նախագահ Գոռ Գեղամյանի հետ: Բազմաթիվ հարցերի քննարկումներից հետո, ձեռք բերվեցին առաջիկայում համատեղ ծրագրեր իրականացնելու համաձայնություններ, որոնք առաջիկայում անպայման կտան իրենց գործուն և տեսանելի արդյունքները:
Այսօր պատիվ ունենք տեղեկացնելու մեր համատեղ համաձայնության շրջանակներում իրականացվող մեկ ծրագրի մասին, որի իրականացումից հետո մենք անպայման այն կլուսաբանենք հայ առաջադեմ հանրությանը:
2014թ-ի հունիսի 4-12-ը Վրաստանի Հանրապետությունում “Youth in Action” նախագծի ֆինանսավորմամբ, իրականացվելու է “On the Streets of Georgia ” երիտասարդական միջազգային ծրագիրը, որին մասնակցելու իրավունք են վաստակել նաև «ՊԳԵԴ» Հ/Կ-ի ներկայացուցիչներ Ահարոն և Վահե Հովհաննիսյանները:
Շնորհավորելով մեր Հ/Կ-ի ուսանողներին՝ այս բացառիկ հնարավորությունից օգտվելու համար, վստահ ենք, որ մոտ ապագայում մենք կարող ենք ներկայացված լինել երիտասարդական միջազգային գրեթե բոլոր նախագծերում: Իսկ դրա համար անհրաժեշտ է սովորել, կարևորել սովորելը և կիրառել գիտելիքն ըստ նշանակության և ըստ ճիշտ ընտրված ուղղության:
Սիրելի Վահե և Ահարոն, «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» Հ/Կ ողջ աշխատակազմը և ուսանողությունը մաղթում են ձեզ արդյունավետ քննարկումներ, կառուցողական բանավեճեր, Հայաստանից ընտրված պատվիրակների կազմում լավագույն դրսևորում և ուրախություն պարգևող ձեռքբերումներ: